«Էրվին Շրյոդինգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Շրյոդինգերի կարևորագույն վաստակը [[քվանտային մեխանիկա]]յի տեսության ստեղծումն է (1925-ի վերջ - 1926-ի սկիզբ)։ Ելնելով [[մատերիա]]յի ալիքների մասին [[Լուի դը Բրոյլ]]ի վարկածից, Շրյոդինգերը ցույց է տվել, որ ատոմային համակարգերի ստացիոնար վիճակները կարող են դիտարկվել իբրև տվյալ համակարգին համապատասխանող ալիքային դաշտի սեփական տատանումներ։
 
Գտել է [[Շրյոդինգերի հավասարում|ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը]] և տվել դրա լուծումը մի շարք մասնավոր խնդիրների համար։ Ապացուցել է ալիքային մեխանիկայի ու [[Վերներ Հայզենբերգ]]ի, [[Մաքս Բոռն]]ի և Պ. Յորդանի «մատրիցային մեխանիկայի» նույնականությունը։ Շրյոդինգերի զարգացրած մաթեմատիակակնմաթեմատիակական ֆորմալիզմը և ներմուծած ψ [[ալիքային ֆունկցիա]]ն քվանտային մեխանիկայի և դրա կիրառությունների առավել ադեկվատ մաթեմատիկական ապարատն են։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1934)։
=== Ծագումը և կրթությունը (1887-1910) ===
[[Պատկեր:GuentherZ 2007-02-22 2704 Wr Akad Gym Erwin Schroedinger.jpg|160px|մինի|Հիշատախտակ՝Հիշատախտակ Ակադեմիական գիմնազիայի պատի վրա]]
[[Պատկեր:Hasenoehrl.jpg|200px|մինի| Ֆրիդրիխ Հազենյոռլ]]
[[Պատկեր:Erwin Schrodinger2.jpg|150px|մինի|Երիտասարդ Շրյոդինգերը]]
Էրվին Շրյոդինգերը ապահովված և զարգացած ընտանիքի միակ զավակն էր: Նրա հայրը՝ Ռուդոլֆ Շրյոդինգերը, [[Մոմլաթ (գործվածք)|մոմլաթ]]ի և [[լինոլեում]]ի գործարանի սեփականատեր էր, աչքի էր ընկնում գիտության նկատմամբ հետաքրքրվածությամբ և երկար ժամանակ զբաղեցնում էր Վիեննայի բուսաբանական-կենդանաբանական միության փոխնախագահի պաշտոնը: Էրվինի մայրը՝ Ջորջինա Էմիլիա Բրենդա, քիմիկոս Ալեքսանդր Բաուերի դուստրն էր, ում դասախոսություններին՝ [[Վիեննայի տեխնիկական համալսարան]]ում ({{lang-de|k. k. Technischen Hochschule}}), սովորելու տարիներին, մասնակցում էր Ռուդոլֆ Շրյոդինգերը: Ընտանեկան իրավիճակը, կրթված ծնողների հետ շփումը Էրվինի մոտ նպաստեցին տարբեր հետաքրքրությունների զարգացմանը: Մինչև 11 տարեկանը կրթություն է ստացել տանը, իսկ [[1898]] թվականին ընդունվել է հեղինակավոր Ակադեմիական գիմնազիա ({{lang-de|Öffentliches Academisches Gymnasium}}), որտեղ հիմնականում սովորել է հումանիտար առարկաներ: Շրյոդինգերին կրթությունը տրվում էր հեշտությամբ, յուրաքանչյուր դասարանում նա դառնում էր լավագույն աշակերտ: Նա շատ ժամանակ էր հատկացնում ընթերցանությանն ու օտար լեզուներիլեզուներ սովորելուն: Նրա մայրական կողմից տատը անգլիացի էր, այդ պատճառով նա վաղ տարիքից տիրապետում էր այդ լեզվին: Սիրում էր [[թատրոն]], նրան հատկապես դուր էին գալիս [[Ֆրանց Գրիլպարցեր]]ի պիեսները, որոնք բեմադրվում էին՝էին [[Բուրգ թատրոն]]ում<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — М.: Мир, 1987. — С. 13—17.</ref><ref>J. Mehra. Erwin Schrödinger and the Rise of Wave Mechanics (in three parts) // J. Mehra. The Golden Age of Theoretical Physics. — Singapore: World Scientific, 2001. — P. 706—707.</ref>:
 
Փայլուն հանձնելով դպրոցի ավարտական քննությունները, Էրվինը [[1906]] թվականի աշնանը ընդունվեց [[Վիեննայի համալսարան]], որտեղ, ուսումնասիրման համար, ընտրեց [[մաթեմատիկա]]յի և [[ֆիզիկա]]յի դասերը: Շրյոդինգերի՝ որպես գիտնական ձևավորման գործում, մեծ ազդեցություն է ունեցել [[Ֆրանց Էքսներ]]ը, ով դասախոսություններ էր կարդում ֆիզիկայից և մեծ նշանակություն էր տալիս գիտության [[Մեթոդաբանություն|մեթոդաբանական]] և փիլիսոփայական հարցերին: Էրվինի մոտ ֆիզիկայի տեսական խնդիրների նկատմամբ հետաքրքրություն առաջացավ [[Ֆրիդրիխ Հազենյոռլ]]ի հետ ծանոթությունից հետո, ով տեսական ֆիզիկայի ֆակուլտետում [[Լյուդվիգ Բոլցման]]ի իրավահաջորդն էր: Սովորելու ընթացքում Շրյոդինգերը կատարելապես յուրացրեց [[Մաթեմատիկական ֆիզիկա|ֆիզիկայի մաթեմատիկական մեթոդներ]]ը, սակայն նրա դեսերտացիայի աշխատանքը փորձարարական էր: Այն նվիրված էր՝ [[մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր]]ի վրա [[Օդի հարաբերական խոնավություն|օդի հարաբերական խոնավության]] ազդեցության ուսումնասիրմանը ([[ապակի]], [[էբոնիտ]], [[սաթ]]): 1910 թվականի մայիսի 20-ին, հաջողությամբ պաշտպանելով դեսերտացիան և հանձնելով բանավոր քննությունները, Շրյոդինգերը ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — М.: Мир, 1987. — С. 13—17.</ref>:
Տող 46.
[[Դուբլինի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ]]ի օրենսդրական ակտն իռլանդական խորհրդարանի կողմից ընդունվեց 1940 թվականին: Շրյոդինգերը դարձավ երկու նախնական մասնաճյուղերի պրոֆեսոր՝ Տեսական ֆիզիկայի մասնաճյուղ (School of Theoretical Physics), նաև նշանակվեց այդ հաստատության առաջին տնօրեն: Հետագայում ինստիտուտ եկած այլ աշխատակիցներ, ինչպիսիք էին հայտնի գիտնականներ՝ [[Վալտեր Հեյիտլեր]]ը, [[Լայոս Յանոշի]]ն, այնպես էլ շատ երիտասարդ ֆիզիկոսներ հնարավորություն ունեին ամբողջությամբ կենտրոնանալու հետազոտական աշխատանքի վրա։ Շրյոդինգերը կազմակերպում էր մշտական սեմինարներ, Դուբլինի համալսարանում կարդում էր դասախոսություններ, նախաձեռնեց անցկացնել ամենամյա ամառային դպրոցներ՝ ուր այցելում էին Եվրոպայի առաջավոր ֆիզիկոսները։ Իռլանդիայում անցկացրած տարիներին նրա գիտական հետազոտությունների հիմնական մասն էին կազմում ձգողականության տեսությունը և այն հարցերը, որոնք ընկած էին ֆիզիկայի և կենսաբանության խաչմերուկում<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 68—77.</ref>։
 
[[Պատկեր:Schroedinger alpbach.jpg|180px|մինի|Շրյոդինգերի գերեզմանը՝գերեզմանը Ալփբախում։]]
Պատերազմի ավարտից հետո Շրյոդինգերն առաջարկ ստացավ տեղափոխվել [[Ավստրիա]] կամ [[Գերմանիա]], բայց նա մերժեց այդ առաջարկները՝ չցանկանալով տեղափոխվել այլ վայր։ Միայն [[Ավստրիայի անկախության հռչակագիր|Ավստրիայի անկախության հռչակագրի]] ստորագրումից և դաշնակից ուժերի երկրից դուրս գալուց հետո նա համաձայնեց վերադառնալ հայրենիք։ 1956 թվականի սկզբին Ավստրիայի նախագահը ստորագրել է գիտնականի՝ Վիեննայի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմում ընդգրկվելու հրամանագիրը։ Այդ տարվա ապրիլին Շրյոդինգերը վերադարձավ Վիենա և պաշտոնապես անցավ իր պարտականություններին՝ կարդալով դասախոսություններ մի շարք հայտնի մարդկանց ներկայությամբ, այդ թվում նաև երկրի Նախագահի։ Նա երախտապարտ էր ավստրիական իշխանություններին, ովքեր կազմակերպել էին իր վերադարձն այնտեղ, որտեղ սկսել էր իր գործունեությունը։ Մի քանի տարի անց հաճախ հիվանդացող գիտնականը վերջապես լքեց ինստիտուտը։ Կյանքի վերջին տարիները նա հիմնականում անց է կացրել [[Ալփբախ]] գյուղում։ Շրյոդինգերը մահացավ [[1961]] թվականի հունվարի 4-ին տուբերկուլյոզի սրացման պատճառով Վիեննայի հիվանդանոցներից մեկում և թաղվեց Ալփբախում<ref>Д. Хоффман. Эрвин Шрёдингер. — С. 78—85.</ref>։
=== Անձնական կյանք ===