«Քանաքեռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
No edit summary
Տող 3.
'''Քանաքեռ''', թաղամաս [[Երևան]]ի հյուսիսարևելյան հատվածում, Քանաքեռը Հրազդանի ձախ ափին է։ Վարչականորեն այն մտնում է [[Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան|Քանաքեռ-Զեյթուն]] համայնքի մեջ։ Նախկինում այն ավան էր [[ՀԽՍՀ]] [[Նաիրիի շրջան]]ում։
 
Քանաքեռը [[Խաչատուր Աբովյան]]ի և [[Ջիվան Գասպարյան]]ի ծննդավայրն է։ Գտնվելիս է եղել այժմյան Թբիլիսյան խճուղու արևելյան մասում սկսած [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևանի Քանաքեռ թաղամաս)|Սուրբ Աստվածածին եկեղեցուց]] մինչև [[Պետևանի խաչքար-մահարձան (Քանաքեռ-Զեյթուն)|խաչքար-մահարձան]], ապա դեպի հարավ՝ [[Աբովյանի տուն-թանգարան]]ը, կոշիկի ֆաբրիկա, հետո դեպի հյուսիս մինչև [[Երևանի շամպայն գինիների գործարան|շամպայն-գինիների գործարանը։գործարանը]]։ Քանաքեռը ծովի մակերևույթից բարձր է 1262 մետր։ Ունեցել է ընդարձակ հողատարածություններ, որոնց սահմանները ձգվում հասնում էին՝ հարավից՝մինչև ներկայիս [[Հաղթանակի զբոսայգի (Երևան)|«Հաղթանակ» զբոսայգի]] և այնտեղից ուղիղ գծով՝ մինչև Քանաքեռի էլեկտրակայանը։ Արևելքից սահմանակից է եղել Նորքի և Ավանի դաշտերին, նրանց բաժանելով Գետառ-Չայով։ Դեպի հյուսիս, սկսած [[Երևանի բուսաբանական այգի|բուսաբանական այգուց]] մինչև [[Առինջ (Կոտայքի մարզ)|Առինջ գյուղի]] ներկա մեծ կամուրջը, հասնելով մինչև Վիշապաքաղ Վահագնին նվիրված [[տուֆ]] քարից քանդակած կոթողը։ Այստեղից՝ ուղիղ գծով դեպի արևմուտք, մինչև [[Հրազդան գետ]]ը, սահմանակից լինելով [[Պտղնի]] գյուղի դաշտերին։ Արևմտյան կողմը սահմանակից է եղել Հրազդանի Կիրճին, սկսած Փիրուզան կամրջից մինչև Թաղիքենդ բերդ, որին քանաքեռցիներն անվանում են Կարմիր բերդ։ Հրազդան գետի արևմտյան կողմում մոտավորապես 500 հեկտար մշակովի դաշտեր ունեցող Մուրադ-Թափան նույնպես պատկանելիս է եղել Քանաքեռին, որը սահմանակից է Եղվարդի դաշտերին։ Գյուղը կառուցվել է բլրի հարթ գագաթին, նրա հարավային ու արևմտյան լանջերին, անջրդի տարածքում։ Հատակագիծ չի ունեցել, տները կառուցվել են անպլան, իրար շատ մոտիկ, փողոցները ծուռ ու մուռ, նեղ, առանց սալահատակի։ Բուն գյուղում մի ժամանակ ընդամենը երեք չինարի ծառ կար. Դրանցից երկուսը [[Սուրբ Հակոբ եկեղեցի (Երևանի Քանաքեռ թաղամաս)|Սուրբ Հակոբ եկեղեցու]] բակում, իսկ մյուսը՝ Ազատենց Սարիբեկի դռանը։
 
[[Կատեգորիա:Երևանի թաղամասեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քանաքեռ» էջից