«Անանիա Նարեկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Անանիա Նարեկացի''' (Անանե Նարեկացի, ծ. թ. անհտ – 980-ական թթ., ամփոփվել է Նարեկավանքի գավթում), մատենագիր, [[Աստվածաբանություն|աստվածաբան]], [[փիլիսոփա]], մեկնիչ, Նարեկավանքի առաջնորդ և դպրոցի հիմնադիր: [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] ազգականը: Ամբաստանվել է թոնդրակեցիներին հարելու մեջ՝ իբրև Խոսրով Անձևացու և Հակոբ Սյունեցու կողմնակից և համակիր: Կաթողիկոս Անանիա Ա Մոկացու պահանջով, աղանդավոր լինելու մասին իր դեմ եղած մեղադրանքները հերքելու համար, գրել է «Գիր խոստովանութեան»-ը (հայտնաբերել և 1892-ին հրատարակել է Գ. Տեր-Մկրտչյանը): Նույն կաթողիկոսի պատվերով հեղինակել է «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց»-ը, որտեղ բացահայտել է թոնդրակեցիների սխալներն ու մոլորությունները, նզովել նրանց աղանդը: Ա. Ն-ու «Հակաճառությունը» չի պահպանվել: Սակայն Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին գրած «Անանիայի խոստովանութեան յաղագս սուտ կարծեացն, որ վասն նորա» թղթում ամփոփ տվել է Ա. Ն-ու գրվածքի μովանդակությունը և համառոտ թվել թոնդրակեցիների ուսմունքի 14 կետերը («Արարատ», 1892, էջ 5–18): Նրա աշակերտ [[Ուխտանես]]ը հիշատակում է նաև «Հաւատարմատ» գործը (973) ընդդեմ երկաբնակների, որը հեղինակն անձամբ ներկայացրել է կաթողիկոս [[Խաչիկ Ա Արշարունի|Խաչիկ Ա Արշարունուն]]: Ա. Ն-ու գրվածքները կարևոր աղբյուր են թոնդրակեցիների գաղափարախոսությունն ուսումնասիրելու համար: Որպես մանկավարժ նա առաջնային է համարել ուսուցչի գիտելիքների հարստությունը, մեծ տեղ հատկացրել գրականությանը և երգեցողությանը: [[Ստեփանոս Ասողիկ]]ի վկայությամբ՝ հռչակված էր իր «...բազմամարդ պաշտոնապայծառ երգեցողօք և գրական դիտողօք...»: Եղել է Խոսրով Անձևացու որդիների՝ Սահակի, Հովհաննեսի և Գրիգորի (Նարեկացիներ) ուսուցիչը, որոնց կատարած ընդօրինակությունների շնորհիվ մեզ են հասել Ա. Ն-ու և Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները: Գրիգոր Նարեկացին և Ուխտանեսը Ա. Ն-ուն համարել են «հոգեզարդ փիլիսոփա» և «հռչակավոր հռետոր»: Ուխտանեսը Ա. Ն-ու պատվերով է գրել «Պատմութիւն Հայոց» երկասիրությունը: Նրանք 980-ի հուլիսի 4-ին «յեզր գետոյն, որ կոչի Ախուրեան», զրուցել են «բերան ի բերան... յաղագս պատմութեանս», այսինքն՝ միասին են քննարկել և ծրագրել աշխատության թե՛ կառուցվածքը և թե՛ բովանդակությունը: Երկի առաջին (Ա) գլուխը ընծայական է Ա. Ն-ուն:
 
== Գրականություն ==
* Ուխտանես, Պատմութիւն Հայոց, հ. 1, Վաղ-պատ, 1871:
* Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: