«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Պիտակ: Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Գրքի գլխավոր հերոսը՝ հրշեջ Գայ Մոնթեգը, համոզված է, որ օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր աշխատանքից տուն վերադառնալիս նա հանդիպում է Կլարիսսա Մակլելլան անունով աղջկա, որի հետ զրույցները մի քանի այլ գործոնների հետ միասին ստիպում են Գային վերանայել իր կարծիքը հասարակության մասին։ Շուտով նա ինքն է սկսում գրքեր կարդալ և դառնում է օրենքից դուրս։
 
'''== Մեջբերումներ''' ==
 
* Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռնոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր... Մարդիկ չունեն իրենց դեմքը։
 
* Նրան հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչպես է արվում ինչ-որ բան, այլ թե ինչու և ինչի համար։ Իսկ նման հետաքրքրասիրությունը վտանգավոր է։
 
* Մենք ամեն ինչ ունենք երջանիկ լինելու համար, բայց դժբախտ ենք։
 
* Կրակը հավերժական շարժում է. այն ինչ մարդը մշտապես ձգտել է գտնել, բայց այդպես էլ չի գտել... այնուամենայնիվ ի՞նչ բան է կրակը։ Գաղտնիք։ Առեղծված։ Գիտնականներն ինչ-որ բան են շաղակրատում շփման և մոլեկուլների մասին, բայց նրանք ըստ էության ոչինչ չգիտեն։ Իսկ կրակի հիմնական հմայքն այն է, որ ոչնչացնում է պատասխանատվությունը և հետևանքները։
 
* Արևն այրում է ամեն օր, նա այրում է ժամանակը... Ժամանակն այրում է տարիները և մարդկանց։
 
* Մի սպսեք փրկության ինչ-որ մեկից՝ լինի մարդուց, մեքենայից, թե գրադարանից։ Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, և եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը։
 
* Կարևոր չէ թե ինչ ես անում, կարևոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձևափոխվի, նախկինից տարբեր ձև ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։
 
* Աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։
 
* Ամենից առաջ հայելիների գործարան պետք է կառուցել և առաջիկայում հայելիներ արտադրել, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն...
 
== Վեպի հիմնախնդիրները ==
2540

edits