«Որդեր»–ի խմբագրումների տարբերություն

չ (փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ)
}}
 
{{վֆ}}
'''Որդեր''' ( ({{lang-la|Vérmes}}, նաև՝ հելմինթներ, ճիճուներ), առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է։
 
Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ։ Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին։ Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ։ Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ։ Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում։ Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները։ Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը։
 
Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ)։ Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն։
Տափակ որդերն ապրում են ջրում։ Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում։
=== Որդերի տեսակները ===
==== Տափակ որդեր ====
Տափակ որդերն ապրում են ջրում։ Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում։
 
==== Ծծող որդեր ====
Ծծող որդերի շատ տեսակներ հայտնի են որպես մարդկանց և կենդանիների տրեմատոդոզների հարուցիչներ. մակաբուծում են մարդու լյարդում, ենթաստամոքսային գեղձում, աղիներում, թոքերում, արյան մեջ, առաջացնում են տարբեր խանգարումներ։ Երիզորդերը սեռահասուն փուլում մարդու և կենդանիների աղիների մակաբույծներ են, առաջացնում են տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ և այլ հիվանդություններ։
==== Կլոր որդեր ====
Կլոր որդերի (նեմատոդներ) շարքին են դասվում ասկարիդները, մազագլուխները, սրատուտները, ֆիլարիաները, տրիխինելները և այլն։ Սրանք մեծ քանակությամբ ապրում են հողում, ծովերում և քաղցրահամ ջրերում։ Շատերը բույսերի, կենդանիների և մարդկանց մակաբույծներ են. առաջացնում են ասկարիդոզ, տրիխինելոզ, ֆիլարիատոզ և այլ հիվանդություններ։
==== Փշագլուխներ ====
Փշագլուխները (գլանաճիճուներ) ապրում են անողնաշարավոր կենդանիների աղիներում։ Մարմինը երկարավուն է (1–65 սմ), առջևի ծայրին գտնվում է կեռիկներով կնճիթը, որով կպչում է տիրոջ աղիների պատին։ Կենդանիների ականտոցեֆալոզ հիվանդության հարուցիչներ են, երբեմն հիվանդանում են նաև մարդիկ։
==== Օղակավոր որդերը ====
Օղակավոր որդերը (անելիդներ) բաժանվում են 4 դասի. բազմախոզանավորներ, որոնք առավելապես ծովային տեսակներ են, սակավախոզանավորներ՝ անձրևորդեր (հիմնականում ապրում են հողում և քաղցրահամ ջրերում), տզրուկներ (ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում), էխիուրիդներ՝ ոչ մեծ քանակով ծովի գրունտում ապրող որդեր, որոնք կորցրել են մարմնի հատվածավորությունը։
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում տզրուկները, որոնց մեծամասնությունը սնվում է կենդանիների, երբեմն՝ մարդու արյունով<ref>«Տիգրան Մեծ հրատարակչությա» Դպրոցականի Մեծ հանրագիտարան գիրք 1, հատոր2 2008 թ գլխավոր տնօրեն Վ.Վ.Մարկոսյան, գլխավոր ճարտարապետ Ա.Ս.գասպարյան,արտադրության պետ Լ.Ս.Ղազանչյան,գունային կարգավորող Ա.Կ. Գրիգորյան, տպագրիցներ Ա.Ա. Խուրշուդյան, Տ.Լ դավթյան</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
Անանուն մասնակից