«Քուրդ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 564570 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
Տող 3.
==Գործունեությունը==
Արարատյան կողմնակալության հիմնադիր [[Վաչե Ա]]-ի որդու` [[Քուրդ Ա]]-ի թոռն է, Տայիրի որդին և կողմնակալության գահին հաջորդել է հորեղբորը` Դավիթ Վաչուտյանին: [[1316]]-[[1335]] թվականների միջև գրված մի ձեռագրի հիշատակարանում նշված է, որ նա գահակալել է մոնղոլ Ղազան խանի /գահակալել է [[1295]]-[[1304]] թթ-ին/, Խուդաբանդ խանի /գահակալել է [[1304]]-[[1316]] թթ-ին/, Աբու Սայիդ խանի /գահակալել է [[1316]]-[[1335]] թթ-ին/ օրոք` 13-րդ դարավերջից մինչև [[134]]0-ական թվականները: Այս խաների հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ` ընդունվել է նրանց կողմից և իր տարածքներում ինքնիշխան գործելու հրամանագիր /ֆարման/ է ստացել: Հենց այդ շրջանում մոնղոլական լծի թուլացմանը զուգահեռ ավելանում էր առանձին հայ իշխանավորների հզորությունը: Քուրդ Բ-ն [[Շահնշահ Գ]]-ի, [[Բուրթել Օրբելյան]]ի, [[Գրիգոր Դոփյան]]ի (Խաչենցու) հետ 14-րդ դարի առաջին կեսի ամենահայտնի քաղաքական-ռազմական դեմքերից մեկն էր: Նա վերականգնել էր ռազմական հզորությունը` [[Ամբերդ]]ի, [[Կարբի]]ի և այլ բերդեր, ուներ հզոր հեծելազոր և իր զորաբանակներով պաշտպանում էր ոչ միայն հայրենի տիրույթները, այլև ,,...այլոց գաւառակցացն բազում կարեկից եւ օգնական լինէր,,: Արժանահիշատակ են նաև նրա բարեկամական կապերը: Նրա կինն էր [[Իվանե Ա]] Զաքարյանի տոհմից Ամիրբեկի դուստր [[Խուանդ խաթուն]]ը: Դստերը` Թամթային կնության էր տվել [[Խաչեն]]ի [[Ծար]]ա ճյուղից Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին: Թշնամիների դեմ տարած հաղթանակները Քուրդ Բ-ն հավերժացրել է [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցու կառուցումով, որի շինարարությունն ամենայն հավանականությամբ ավարտվել է [[1338]] թ-ին և որը իր գաղափարական մատուցմամբ` հաղթակամար-եկեղեցի, եզակի երևույթ է հայկական միջավայրում:
 
 
лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]
 
==Գրականություն==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քուրդ_Բ» էջից