«Իվանե Ա»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 564576 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
(Հետ է շրջվում 564576 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում))
==Գործունեությունը==
[[1190]]-[[1210]] թթ-ին զինակցել է [[Զաքարե Բ]]-ին և մասնակցել [[Հայաստան]]ի ազատագրական պատերազմներին: Քսանամյա պատերազմներով, եղբորª [[Զաքարե Բ]]-ի հետ ազատագրել է [[Բագրատունյաց Հայաստան]]ից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն: Ազատագրված տարածքներից ստացել է [[Աղստև]]ը, [[Ձորագետ]]ը, Սևանա լճի ավազանը, Փառիսոսը, Բջնին, [[Դվին]]ը: [[Կայեն]], Բջնի ամրոցներից հետո գահանիստ է դարձրել [[Դվին]] քաղաքը, որը դարձել է Զաքարյան պետության արևելյան վարչաքաղաքական կենտրոնը: [[1209]] թ-ին [[Խլաթ]]ի պաշարման ժամանակ անզգուշորեն գերի է ընկել և ազատվել փրկագնովª դստերըª [[Թամթա]]յին [[Խլաթ]]ի ամիրայի որդուն կնության տալու պայմանով: ([[Թամթա]]ն 1245 թ-ին դարձել է [[Խլաթ]]ի կառավարիչ / թագավոր): [[Զաքարե Բ]]-ի մահից հետո փաստորեն դարձել է Հայաստանի միանձնյա տիրակալ և վրացական արքունիքի ամենաազդեցիկ դեմքը: Դիվանագիտական ակտիվ քաղաքականություն է իրականացրել [[Հայաստան]]ի մոտիկ ու հեռավոր հարևանների հետª ապահովելով [[Հայաստան]]ի անկախությունը: [[1219]] թ-ին ազատագրել է [[Սյունիք]]ի [[Որոտան]] բերդը: 1225 թ-ին Հայ-վրացական միացյալ բանակով [[Գառնի]] գյուղաքաղաքի մոտ ճակատամարտ է տվել Խորեզմի շահ Ջալալ ադ Դինի զորքերի դեմ և պարտվել: Հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, կառուցել է աշխարհիկ ու հոգևոր շինություններ:
 
 
лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]
 
==Գրականություն==
63

edits