«Եղիպատրուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 564582 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
Տող 14.
Գյուղը հազարամյակների պատմություն ունի: Գյուղի ձախակողմում գտնվող ձորակի երկու կողմերում, շինարարական աշխատանքներ կատարելիս, բացվել են մ.թ.ա. 3-րդ - 2-րդ հազարամյակների դամբարաններ, գտնվել են այդ ժամանակահատվածի կավե ամաններ և զարդեր: 4-5րդ դարերում տարածաշրջանի տերերը` [[Գնթունիներ]]ը այստեղ, ներկա գերեզմանոցի արևմտյան եզրին, կառուցել են մեծ բազիլիկ տիպի եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր: Եկեղեցու մոտ կան մի քանի 7-8-րդ դարերի խաչքարեր: 696 թ-ին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս [[Եսայի Ա Եղիպատրուշեցի]]ն: Գահակալել է 775-788 թվականներին: Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644 թվականը: Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում: 13-դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը` [[Վաչուտյաններ]]ը: [[Քուրդ Ա]] Վաչուտյանը և իր կին [[Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ]] իշխանուհին կառուցել են [[Թորոս Թորամանյան]]ի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն [[կենտրոնագմբեթ]] կաթողիկե եկեղեցին և գավիթը: Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում: 1980-1988 թվականներին Հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը ամբողջովին վերականգնեց կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը, ամբողջ պարագծով ամրացրեց գավթի պատերը, սակայն հետագա աշխատանքները` գավթի կտուրի վերականգնումը կիսատ մնաց անհրաժեշտ գումարների բացակայության պատճառով: Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթաիչ Օշականցին: Նա նույն տոհմի մեկ այլ ճարտարապետի` [[Տեղեր]]ը կառուցած [[Աղբայրիկ]]ի ժամանակակիցն է: Միայն [[Տեղեր]]ի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգակատներ կառուցված /երրորդ հարկ/: Ընդ որում, [[Տեղեր]]ում երրորդ հարկի զանգակատները կառուցվել են գավթի կտուրին շքադռան կողմից, իսկ Եղիպատրուշում` գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի կտուրի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա: Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի: Միայն եկեղեցին կառուցող ճարտարապետին էր իրավունք վերապահվում եկեղեցու մոտ խաչքար կանգնեցնել: Եկեղեցուց հարավ վեհորեն կանգնած են մոտ 3,5 մետր բարձրությամբ երկու որմնափակ խաչքարեր: Խաչքարերից յուրաքանչյուրի նախշերը տարբեր են , դրանց փոսիկները ներկված են եղել գորշ կարմիր գույնով: Այժմ գույները խամրել են, և դրանց հետքն է միայն նախշափոսերի մեջ մնացել: Որմնափակ խաչքարերի գլխամասային կապող քարի վրա փորագրված է. ,,զՄխիթարիչս Աւշականեցի որ ձեվայցուց յիշէ,,: ,,Ձևայցուց,, բառը այստեղ գործածվել է նախագծող-ձևող- քանդակողի իմաստով:
 
 
ÊÙµ³·ñáÕ [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]