«Հասանի դուստր Մամախաթուն»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 564584 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
(Հետ է շրջվում 564584 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում))
==Երախայրիքը==
Մամախաթունի երախայրիքը իր իսկ մեկենասությամբ կառուցված [[Տեղեր]]ի եկեղեցական համալիրն է /[[1206]]-[[1232]] թթ-ին/: Այն կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտով: Եկեղեցին, ըստ հորինվածքի, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր սրահ է: Գմբեթային փոխանցման համակարգն առագաստային է, թմբուկը ներսից և դրսից բոլորաձև: Շինությունն առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ: Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որի շինարարությունը, արձանագրության համաձայն, տևել է 11 տարի և ավարտվել է [[1232]] թ-ին: Գավիթը պատկանում է 13-րդ դարում լայն տարածում ստացած քառասյուն, 12 նիստ ունեցող վրանաձև ցածրադիր ծածկով պսակված գավիթների տիպին: Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն: Սկզբունքային նորություն են գավթի ծածկի վրա, հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում կառուցված գմբեթավոր մատուռները, որոնց մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա: Ճարտարապետական այսօրինակ նորույթի երկրորդ օրինակը ևս առկա է [[Վաչուտյաններ]]ի իշխանատիրույթում գտնվող [[Նիգ]] գավառի /[[Ապարան]]/ [[Եղիպատրուշ]] գյուղի համաժամանակ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթում, որտեղ կտուրի մատուռները տեղադրված են գավթի և եկեղեցու միացման անկյուններում: [[Տեղեր]]ի եկեղեցին, գավիթը, մատուռները կառուցվել են շուրջ քառորդ դարի ընթացքում: [[1232]] թ-ին Մամախաթունի անունից գավթի շքամուտքի բարավորին փորագրվել է. ,,Ես` Մամախաթունս, շինեցի զեկեղեցիքս զմեծ եւ զփոքր եւ զժամատունս յիշատակ ինձ եւ առն իմոյ Վաչէի...,,: Իր կառուցած այս նշանավոր եկեղեցու գավթում էլ շինարար իշխանուհին հանգչում է:
 
 
лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]
 
==Գրականություն==
63

edits