«Անբերդի ֆոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 564595 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
(Հետ է շրջվում 564595 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում))
==Պատմություն==
Հիմնադրվել է [[1987]] թ-ի ապրիլին համախոհների կողմից: Նույն տարվա մայիսին կայացած հիմնադիր ժողովում նախագահ է ընտրվել [[Տիգրան Պետրոսյանց]]ը /[[1987]]-[[2004]] թթ-ին/: Կազմակերպության հիմնական նպատակն էր միջնադարյան [[Ամբերդ]] բերդաքաղաքի ամբողջական նորոգումը և այդտեղ հայ ժողովրդի պատմության թանգարանի հիմնումը և տուրիզմի կենտրոն դարձնելը: [[1988]] թ-ին կազմակերպության կանոնադրությունը գրանցել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի գործադիր կոմիտեն, [[1989]] թ-ին` ՀԽՍՀ մինիստրների խորհուրդը, [[1991]] թ-ին` ՀՀ արդարադատության նախարարությունը: [[Ամբերդ]]ի պալատի, բերդատարածքի վերականգնման խնդիրներին զուգահեռ կազմակերպությունը հանդես էր գալիս [[Հայաստան]]ի պատմաճարտարապետական այլ հուշարձանների պահպանության առաջարկներով: Կազմակերպություը դիմել է բերդաքաղաքի տարածքն իրեն հատկացնելու խնդրանքով, ինչը օրենսդրական անկատարության պատճառով չի իրականացել: Իր նպատակների պրոպագանդման նպատակով կազմակերպությունը 1987-1988 թթ-ին ինքնահրատ եղանակով տպագրել է ,,Անբերդի ֆոնդ,, հանդեսի 5 համար /100-ական օրինակ/, իսկ [[1989]]-[[1991]] թթ-ին` ,,Անբերդ,, թերթի 9 համար /1000-ական օրինակ/: Հետագա տարիներին հանդես է եկել բազում առաջարկներով, այդ թվում [[Զվարթնոց]] տաճարի ամբողջական վերականգնման առաջարկով, որի խնդրով լուրջ բանավեճ է ծավալվել ,,Երեկոյան Երևան,, թերթի մեկ տասնյակից ավելի բանավեճային էջերում: 2004 թ-ին կազմակերպությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն և դադարեցրել է գործունեությունը:
 
лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]
 
==Գրականություն==
63

edits