«Ածխաթթու գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
 
CO2
 
[[Ածխաթթվական գազ]]ն [[ածխածնի երկօքսիդ]]ն է` ածխածնի և [[օրգանական միացություններ]]ի այրման վերջնական արդյունքը: Այն անգույն, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր[[գազ]] է: Այդ պատճառով էլ այն կարելի է [[հեղուկ]]ի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ: [[Ածխաթթվական գազ]]ը կարելի է նաև հեղուկացնել` միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «չոր սառույցի», որը ձեզ անպայման ծանոթ է:
[[Ածխաթթվական գազ]]ը լուծվում է ջրում՝ առաջացնելով [[ածխաթթու]], որը հիմքերի հետ գոյացնում է աղեր` [[կարբոնատներ]] և [[հիդրոկարբոնատներ]]: Դրանցից են մեզ բոլորիս լավ հայտնի [[սոդա]]ն` [[նատրիումի կարբոնատ]]ը (Na2CO3), և խմելու սոդան՝ [[նատրիումի հիդրոկարբոնատ]]ը (NaHCO3): Ածխաթթվի մյուս աղը` [[կալցիումի կարբոնատ]]ը (CaCO3), բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և միանգամից 3 ձևով` կավճի, կրաքարի և մարմարի: Այդ ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի խորքերը, որտեղ ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է [[ածխաթթվական գազ]]: Ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների խառնարանների միջով` ածխաթթվական գազը դուրս է գալիս մթնոլորտ: Մարդկանց և կենդանիների շնչառության, զանազան նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է [[ածխաթթվական գազ]]: Մթնոլորտում, հատկապես նրա վերին շերտերում, ածխաթթվական գազի պարունակության չնչին աճն ազդում է Երկրից Տիեզերք ջերմանցման բնական ընթացքի վրա, որի հետևանքով նկատվում է Երկրի միջին ջերմաստիճանի աճի միտում, որն այլ կերպ անվանում են [[ջերմոցային էֆեկտ]]: Վերջինիս դեմ պայքարը ներկայումս լուրջ էկոլոգիական խնդիր է: Օդում [[ածխաթթվական գազ]]ի քանակի չափավորությունը (մոտավորապես 0,03%) մարդու համար շատ կարևոր է, քանի որ այն թունավոր է: