«Սպառում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Սպառում''', արդյունքի օգտագործումը տնտեսական պահանջմունքների բավարարման պրոցեսում, վերարտադրության եզրափակիչ փուլը<ref>{{Cite web|url=http://bararanonline.com/%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4|title=Հայերեն օնլայն բառարան - Bararan Online|website=bararanonline.com|accessdate=2018-02-14}}</ref>։ Տարբերում են արտադրական (արտադրողական) սպառում և ոչ արտադրական կամ «բուն սպառում»։ Արտադրական սպառումն արտադրության պրոցեսն է, որտեղ սպառվում են արտադրության միջոցներն ու աշխատուժը, ստեղծվում արդյունքներ։ Ոչ արտադրական Սշսպառումը սպառման առարկաների օգտագործումն է, երբ դրանք սպառվում են վերջնականապես։ Վերջինս բաժանվում է բնակչության (կամ անհատական, անձնական՝ մարդկանց անմիջական անձնական պահանջմունքների բավարարում սննդով, հագուստով, բնակարանով, կրթությամբ և այլն) և ընդհանուր հասարակական պահանջմունքները բավարարող սպառման ([[Կառավարում|կառավարման]], [[Գիտություն|գիտության]], երկրի պաշտպանության և այլն պահանջմունքների բավարարում շենքերով և կառույցներով, գույքով, սարքերով, պաշտպանական տեխնիկայով և այլն)։ Սպառվող բարիքների տեսակներից կախված տարբերում են իրային ձև ունեցող նյութական բարիքների և ծառայությունների սպառում։ Ըստ պահանջմունքների բավարարման եղանակի սպառումը կարող է լինել անհատական (առանձին ընտանիքների կամ անհատների անձնական սեփականություն հանդիսացող նյութական բարիքների սպառում) և կոլեկտիվ կամ համատեղ (նյութական բարիքների և ոչ նյութական արտադրության ոլորտի հասարակական հիմնարկների վճարովի և անվճար ծառայությունների համատեղ սպառում)։ Սպառումն օրգանապես կապված է վերարտադրության մյուս փուլերի՝ արտադրության, բաշխման և փոխանակության հեա։ Առանց արտադրության չկա և սպառում, որովհետև արտադրությունն է ստեղծում սպառման օբյեկտ, իսկ եթե չլինի սպառում, արտադրությունը կդառնա անիմաստ։ Արտադրության դերը սպառմանը ծառայելն է, որը, սակայն, հասարակական-տնտեսական ֆորմացիաներում իրագործվում է տարբեր կերպ, սոցիալիզմի պայմաններում այն իրացվում է անմիջաբար, իսկ կապիտալիզմի ժամանակ՝ միջնորդավորվում շահույթի ստացմամբ։ Միաժամանակ, արտադրությունն առաջնային է սպառման նկատմամբ։ Այն ստեղծում է սպառման արդյունքներ, առաջացնում արտադրված արդյունքների սպառման պահանջ և, վերջին հաշվով, որոշում սպառման մակարդակն ու կառուցվածքը։ Իր հերթին սպառումն փոխներգործում է արտադրության վրա՝ առաջացնելով արդյունքների պահանջ։ Առկա պահանջմունքների բավարարմանը զուգընթաց ծագում և ձևավորվում են նորերը, դրանով իսկ սպառումն կյանքի է կոչում նոր արդյունքների արտադրություն։ Չսպառվող արդյունքները դադարում են օգտակար լինելուց, և դրանց արտադրությունը դադարեցվում է։ Սպառման ընդհանուր մակարդակը տարբեր երկրներում և պատմություններում տարբեր ժամանակաշրջաններում միշտ որոշվում է արտադրության, արտադրողական ուժերի զարգացման ձեռք բերված մակարդակով։ Հասարակության առանձին դասակարգերի, սոցիալական խմբերի, ինչպես նաև առանձին ընտանիքների և անձանց սպառման մակարդակն անմիջաբար որոշվում է տվյալ հասարակարգին հատուկ բաշխման բնույթով։ Բաշխման եղանակի առանձնահատկությունը պայմանավորում է, օրինակ, բնակչության եկամուտների, հետևաբար նաև սպառման այս կամ այն տարբերացումը։ Հակամարտ հասարակական – տնտեսական ֆորմացիաներում, հատկապես [[կապիտալիզմ]]ի ժամանակ, այդ տարբերացումը ծայրահեղ մեծ է խիստ բարձր է շահագործող և ցածր՝ շահագործվող դասակարգի սպառման մակարդակը։ [[Սոցիալիզմ]]ի համար բնորոշ է աշխատավորների սպառման անշեղ աճը, նրա կառուցվածքի բարելավումը։ Անձնական սպառման ֆոնդի հիմնական մասը բաշխվում է ըստ աշխատանքի քանակի ու որակի, սակայն աճում է սպառման հասարակական ֆոնդերի միջոցով բաշխվող նյութական և հոգևոր բարիքների բաժինը։ Սպառումն իրականացվում է հիմնականում վճարմամբ և անվճար, արտահայտվում բանաձևային և արժեքային ցուցանիշներով։ [[ԽՍՀՄ]] վիճակագրության և պլանավորման՝ պրակտիկայում օգտագործվում են ազգային եկամտի սպառման ֆոնդ, բնակչության սպառման ֆոնդ, ազգային եկամտի սպառման ռեսուրսների ծավալ (ոչ արտադրական կուտակման սպառման ֆոնդ) ընդհանրացնող ցուցանիշները։ Դիտված հիմնարկների և կառավարման նյութական ծախսերը կազմում են հասարակական պահանջմունքների բավարարման ֆոնդը, իսկ բնակչության սպառած նյութական բարիքներն ու ծառայությունները՝ սպառման ընդհանուր ծավալը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=56}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սպառում» էջից