«Թովմա Մեծոփեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Թովմա Մեծոփեցի''' (1378, գյուղ Աղի (Արճեշի[[Արճեշ]]ի մոտ) – 15.5.[[1446]]թ. մայիսի 15, [[Ակոռի (Մասյացոտն)|Ակոռի]] (Մասյացոտն գավառ), թաղվել է Մեծոփավանքում[[Մեծոփավանք]]ում), պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչ: Ուսանել է Մեծոփավանքում՝ Հովհաննես Մեծոփեցու մոտ (1386-93), այնուհետև՝ Խառաբաստավանքի վարդապետարանում՝ աշակերտելով [[Սարգիս Ապրակունեցի]], ապա՝ Վարդան Հոգոցվանեցի րաբունապետներին: 1406-ից սովորել է [[Տաթևի համալսարանում՝համալսարան]]ում՝ [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] մոտ: 1410-ին Թովմա Մեծոփեցին ստանձնել է Մեծոփավանքի վանահայրությունն ու վարդապետարանի րաբունապետությունը՝ պաշտոնավարելով ավելի քան 30 տարի:
 
Թովմա Մեծոփեցու գործունեության ընթացքում Մեծոփա դպրոց են հրավիրվել ճանաչված մասնագետներ, ստեղծվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ: Դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայկական բազմաթիվ ձեռագիր մատյաններ: Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոն, որտեղ Թովմա Մեծոփեցին ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել գրագիրներ, գրիչներ, գրչության արվեստի ուսուցիչներ: Թովմա Մեծոփեցին մի շարք պատմական աշխատությունների հեղինակ է: Ամենահայտնին «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» (1860, քննական բնագիրը աշխատասիրությամբ Լ. Խաչիկյանի, 1999) երկն է, որն ընդգրկում է 1386–1440-ի իրադարձությունները: Այն XV դ. պատմ. հազվագյուտ երկերից է, կարևոր աղբյուր Լենկթեմուրի, ինչպես նաև կարակոյունլու և ակկոյունլու քոչվոր ցեղերի մղած պատերազմների շրջանի Հայաստանի ու Միջին Արևելքի պատմության ուսումնասիրման համար: Մեծոփեցու պատմական երկերից է նա¨ «Յիշատակարանը» (1892), որը վերաբերում է Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի մայրաքաղաք Սսից Վաղարշապատ տեղափոխելուն: