«Խոր Վիրապ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 63.
 
[[Պատկեր:Khor Virap plan.jpg|250px|մինի|ձախից|Հատակագիծ]]
Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել [[Զվարթնոցի տաճար|Զվարթնոց]]<nowiki/>ին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվելկառուցվելedd է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։
 
[[13-րդ դար]]ից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. [[1255]] թ. [[Վարդան Արևելցի]]ն վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում [[Վարդան Արևելցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Հովհաննես Երզնկացի]]ն, [[Գևորգ Սկևռացի]]ն, [[Ներսես Մշեցի]]ն, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։