«Միքայել Մանվելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Ներքին Ագուլիս]] գյուղաքաղաքում։ 16 տարեկանում ընդունվել է Աբելյան-Պետրոսյան թատերախումբը, ապա խաղացել է [[Բաքվի հայկական թատերախմբում։թատրոն|Բաքվի հայկական թատերախմբում]]։ 1898-1900 թվականներին ծառայել է ցարական բանակում։ 1903 թվականին ընդունվել է Մոսկվայի կայսերական թատրոնի դերասանուհի Իրաիդա Ումանեց-Ռայսկայայի դրամատիկական դասընթացը, որն ավարտելուց հետո եկել է [[Ալեքսանդրապոլ]] և փորձել այստեղ հիմնել ինքնուրույն թատրոն։ 1905 թվականին խաղացել է Ֆրանց Մոորի դերը (Շիլլերի «Ավազակներ» դրամայում), որը նրան բերել է դերասանի հռչակ։
 
1922 թվականից սկսել է խաղալ Երևանի Առաջինառաջին պետթատրոնում (հետագայումհետագայում՝ [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն|Գ. Սունդուկյանի անվան]])։ Հայ բեմում նրա կերտած լավագույն դերերից են Շայլոկ ([[Շեքսպիր]]ի «Վենետիկի վաճառականը», 1908), Պաստոր ([[Հաուպտման]]ի «Ջրասույզ զանգ», 1911), Հայրապետ ([[Շիրվանզադե]]ի «Նամուս», 1912), Տարտյուֆ ([[Մոլիեր]]ի «Տարտյուֆ», 1924), Յագո (Շեքսպիրի «[[Օթելլո (ողբերգություն)|Օթելլո]]»)։
 
Նկարահանվել է «[[Զարե]]» (1926), [[Միշտ պատրաստ (ֆիլմ)|«Միշտ պատրաստ»]] (1936), [[Քաջ Նազար (ֆիլմ)|«Քաջ Նազար»]] (1941) կինոնկարներում։
 
Գրել է «Ոստայն» (1910), «Հեքիաթ» (1910), «Հրաբուխ» (1914, շահել է Մակարյան մրցանակ) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Թիֆլիսի, Բաքվի, Երևանի ու Կ. Պոլսի թատրոններում։
 
Նրա «Եղսան մոքիրը» պատմվածքի հիման վրա «[[Հայֆիլմ]]ը» նկարահանել է «Ղուլը» կինոնկարը։
 
[[Ադրբեջաներեն]] լույս է տեսել նրա «Մի գլխարի պատմություն» գիրքը ([[Բաքու]], 1931)։
 
== Ֆիլմեր ==
Նկարահանվել է «[[Զարե]]» (1926), [[Միշտ պատրաստ (ֆիլմ)|«Միշտ պատրաստ»]] (1936), [[Քաջ Նազար (ֆիլմ)|«Քաջ Նազար»]] (1941) կինոնկարներում։
 
Նրա «Եղսան մոքիրը» պատմվածքի հիման վրա «[[Հայֆիլմ]]ը» նկարահանել է «Ղուլը» կինոնկարը։
 
== Պարգևներ ==
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 361}}</ref>։