«Մաթեմատիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 6.
Մաթեմատիկոսները [[նմուշներ]] են որոնում<ref name=future/><ref name=devlin/> և դրանք օգտագործում նոր [[վարկած]]ներ ձևակերպելու համար։ Մաթեմատիկոսները ենթադրության ճիշտ կամ սխալ լինելը որոշում են [[մաթեմատիկական ապացույց]]ի միջոցով։ Երբ մաթեմատիկական կառուցվածքները իրական երևույթների հաջողված մոդելներ են, ապա մաթեմատիկական դիտարկումները կարող են ապահովել բնության վերաբերյալ պատկերացումները և կանխատեսումները։ Աբստրակցիայի և տրամաբանության օգնությամբ մաթեմատիկան զարգացավ հաշվարկներից, չափումներից և ուրվագծերի և ֆիզիկական օբյեկտների շարժումների համակարգված ուսումնասիրությունից։ Պրակտիկ մաթեմատիկան մարդկային գործունեություն է եղել գրառումների ժամանակներից ի վեր։ Մաթեմատիկական խնդիրների լուծումները գտնելու տևողությունը կարող է տարիներ և նույնիսկ դարեր պահանջել։
 
Խիստ փաստարկներ առաջին անգամ հայտնվեցին [[հունական մաթեմատիկա]]յում, հատկապես [[Էվկլիդես]]ի ''[[Տարրեր]]'' աշխատությունում։ [[Ջուզեպե Պեանո]]յի (1858–1932), [[Դավիդ Հիլբերտ]]ի (1862–1943) և այլոց կողմից Մաթեմատիկայի հիմունքների ստեղծումից ի վեր, մաթեմատիկական հետազոտությունը դիտարկվում է որպես համապատասխանաբար ընտրված աքսիոմների և սահմանումներից խիստ դեդուկցիայով դուրս բերված ճշմարտություն։։ Մինչև [[Վերածնունդ]] մաթեմատիկան զարգանում էր դանդաղ, այնուհետ նորարական գիտական հայտնագործությունները բերեցին մաթեմատիկականհայտնագործությունների արագ աճին, որ շարունակում է մինչ օրերս։<ref>Eves, p. 306</ref>
 
[[Գալիլեո Գալիլեյ]]ը (1564–1642) ասել է, "Տիեզերքըբհնարավոր չէ կարդալ, քանի դեռ մենք չենք սովորել լեզուն և չենք ծանոթացել սիմվոլների հետ, որով այն գրված է։ Այն գրված է մաթեմատիկական լեզվով, իսկ տառերը եռանկյունները, շրջաններն և այլ երկրաչափական պատկերներն են, առանց որոնց անհնար է հասկանալ մի բառ։ Առանց այդ մարդը խճճվում է մութ լաբիրինթում։"<ref>[[Marcus du Sautoy]], ''[http://www.bbc.co.uk/programmes/b00sr3fm A Brief History of Mathematics: 1. Newton and Leibniz] {{webarchive|url=https://web.archive.org/web/20121206092629/http://www.bbc.co.uk/programmes/b00sr3fm |date=December 6, 2012 }}'', [[BBC Radio 4]], September 27, 2010.</ref> [[Կարլ Գաուս]]ը (1777–1855) մաթեմատիկային անդրադարձել է որպես "Գիտությունների թագուհի"։<ref name="Waltershausen">Waltershausen, p. 79</ref> [[Բենյամին Պիրս]]ը (1809–1880) Բենջամին Պեիրսը (1809-1880) մաթեմատիկան անվանել է «գիտություն, որն անհրաժեշտ եզրահանգումներ է անում»։<ref>Peirce, p. 97.</ref> Դավիդ Հիլբերտը մաթեմատիկայի մասին ասել է "Մենք այստեղ չենք խոսում որևէ իմաստով կամայականությունների մասին։ Մաթեմատիկան կամայական որեն սահմանված կանոններով խաղ չէ։ Այն ավելի շուտ ներքին կոնցեպտուալ համակարգ է, որը կարող է լինել միայն այդպիսին և ոչ ուրիշ կերպ։"<ref>Hilbert, D. (1919–20), Natur und Mathematisches Erkennen: Vorlesungen, gehalten 1919–1920 in Göttingen. Nach der Ausarbeitung von Paul Bernays (Edited and with an English introduction by David E. Rowe), p. 14, Basel, Birkhäuser (1992).</ref> [[Ալբերտ Այնշտայն]]ը (1879–1955) հայտարարել է "քանի որ մաթեմատիկայի օրենքները վերաբերում են իրականությանը, դրանք չեն կարող ճշգրիտ լինել; և քանի որ դրանք որոշակի են, դրանք չեն կարող վերաբերել իրականությանը։"<ref name=certain/>