«Շուշանիկ Կուրղինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
 
[[1907]] թվականին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին [[20-րդ դար]]ի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։ [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի [[Ադա Նեգրի]]ի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին։
[[Պատկեր:Shushanik Kurghinyan bust, Gyumri (1).jpg|մինի|Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին Գյումրիում]]
 
Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ («Մենք էլ միանանք», «Արծվի սերը», «Ինձ մի սիրիր», «Մի՞թե», «Դերձակուհին», «Գաղթական կինը» և այլն)։ Կուրղինյանը գրել է նաև [[Պիես (թատրոն)|պիեսներ]] («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել։