«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
| Վիքիպահեստում =
}}
[[Վենետիկ]]ի '''Դոժերի պալատ''' ({{lang-it|Palazzo Ducale}}), [[Իտալիա|իտալական]] [[գոթական ճարտարապետություն|իտալական գոթական ճարտարապետության]] մեծ հուշարձան, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից։ Գտնվում է [[Սուրբ Մարկոսի հրապարակ]]ում, [[Սուրբ Մարկոսի տաճար|համանուն տաճարի]] կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս [[9-րդ դար]]ում: Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է [[1309 թվական]]ից մինչև [[1424 թվական]]ի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ [[Ֆիլիպո Կալենդարիո]]յի կողմից։ [[1577 թվական]]ին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է [[Ռիալտո (կամուրջ)|Ռիալտոյի կամուրջն]] ստեղծող Անտոնիո դե Պոնտին։
 
Վենետիկի այս գլխավոր շենքն ամենից առաջ [[Վենետիկի հանրապետություն|Վենետիկի հանրապետության]] [[դոժ]]երի նստավայրն էր։ Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և [[սենատ]]ը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը։ Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, [[ցենզոր]]ների ծառայությունը և ծովային գրատեսչությունը։ Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա ([[ամբիոն]]) էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին։ Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ''ոտքերի'' մոտ։
 
[[Պատկեր:Giovanni Antonio Canal - Piazza San Marco - National Gallery of Art Washington.jpg|մինի|ձախից|Դոժերի պալատը [[18-րդ դար]]ի կեսերի նկարիչ Կանալետոյի նկարում]]
Պալատի ներկայիս շենքը հիմնականում կառուցվել է [[1309]]-ից թվականից [[1424 թվական]]ների ընթացքում։ Ենթադրաբար պալատի սկզբնական տարբերակի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Կալենդարիոն, ինչպես նաև Պյետրո Բազեյոն և վարպետ Էնրիկոն։ [[1400]]-[[1404 թվական]]ներին ավարտվում է ծովալճակի վրա բացվող ճակատը, իսկ [[1424 թվական]]ին նաև այն, որ դուրս էր գալիս Սուրբ Մարկոսի հրապարակ։ Շինարարության համար հրավիրվում են [[ֆլորենցիա]]ցի և [[Լոմբարդիա|լոմբարդացի]] վարպետներ, սակայն շենքի գոթական ոճի մեծ մասը կատարել են Բոն ընտանիքի անդամները, ովքեր [[մարմար]]ի մշակման մասնագետ վենետիկցի վարպետներ էին։
 
[[1577 թվական]]ի [[դեկտեմբերի 20]]-ի<ref>{{cite web|url=http://venice.jc-r.net/doges-palace/eastern-wing.html|title=The Doge's palace - Eastern wing and rebuilding after the fire in 1577|publisher=Venice.jc-r.net|date=|accessdate=2012-01-19|archiveurl=http://www.webcitation.org/659RpNfWb|archivedate=2012-02-02}}</ref> հրդեհից պալատն էականորեն վնասվում է։ Դրան հաջորդող վերականգնման ընթացքում որոշվում է շենքը թողնել նախկին գոթական ոճով, այն ավելի ժամանակակից դարձնելու փոխարեն։ Բացի այդ, որպեսզի կատարվեն դոժերի նստավայրի գործառույթները, մինչ [[1797 թվական]]ին [[Նապոլեոն]]ի զորքերի կողմից քաղաքի գրավումը, պալատում տեղակայվում են հանրապետության քաղաքական ինստանցիաները ([[ատյան]])։
184 554

edits