«Իվան III»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Ամրապնդեց իշխանութան հեղինակությունը և հիմքը դրեց կենտրոնացված պետականության, Մոսկվայի իշխանությունը գերիշխան առաջատար պետությունների շարքում հաստատելով և փաստորեն սկիզբ տալով համառուսական ամբողջական միապետությանը։ Իվան Վասիլևիչի օրոք սկսվեց [[Լեհաստան]]ի և [[Լիտվա]]յի իշխանության տակ գտնվող [[Ուկրաինա]]յի զավթումը [[Ռուսիայ]]ի կողմից։
 
Մոսկվայի մեծ իշխան [[Վասիլի II]]-ի և [[սերպուխով]]յան իշխանուհի Մարիա Յարոսլավնայի որդին էր։ Ժառանգելով Մոսկվայի իշխանական գահը 1462 թվականին, Իվան III-ը ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով [[Յարոսլավլի իշխանություն|Յարոսլավլի]] ([[1463]]) և [[Ռոստովի իշխանություն|Ռոստովի]] ([[1474]]) իշխանությունները, ինչպես նաև [[Նովգորոդի հանրապետություն]]ը ([[1478]]), [[Տվերի իշխանություն]]ը ([[1485]]) և հողատարածքներ [[Վյատկա]]յից ու [[Ռյազան]]ից։ [[1480]]-ին թվականին վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական [[Ոսկե Հորդա]]յի լուծը։ Իվան III-ի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը, հիմք ստեղծելով ռուսական [[ցար]]ի տիտղոսին։
 
Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում ([[1502]]) Իվան III-ը վերջապես ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ [[Բյուզանդիա]]յի կայսերական գահաժառանգ [[Սոփիա Պալեոլոգոս]] իշխանուհուց ունեցած ավագ որդուն՝ [[Վասիլի III|Վասիլիին]]։
215 269

edits