«Կայք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 76.
Որոշ ցանցակայքեր կարող են ընդգրկվել այս դասակարգման մեկից ավելի տեսակներում։ Օրինակ՝ գործարար ցանցակայքը կարող է գովազդել ընկերության արտադրանքը, սակայն նաև խնամորդել տեղեկատվական փաստաթղթեր, օրինակ՝ սպիտակ թղթեր։ Վերոհիշյալ կարգերը նաև ունեն բազմաթիվ ենթակարգեր։ Օրինակ՝ պոռնակայքը eCommerce կայքի կամ գործարար կայքի յուրահատուկ տեսակ է (այսինքն՝ այն փորձում է վճարովի անդամներ ձեռք բերել իր կայք մատչելու (access) համար)։ Երկրպագուների կայքը (fan site) նրա սեփականտերը կարող նվիրել որևէ կոնկրետ հանրաճանաչ անձի։
Ցանցակայքերն ունեն համակառուցային (architectural) սահմանափակումներ (օրինակ՝ կայքին տրված հաշվարկման հզորությունը)։ Շատ մեծ ցանցակայքերը, ինչպիսին են Yahoo!-ն, Microsoft-ը և Google-ը, օգտվում են մեծ թվով սպասարկիչներից և բեռնվածությունը հավասարակշռող սարքերից, ինչպիսին են Cisco Content Services Switches փոխանջատիչները՝ ծանրաբեռնվածությունը տարբեր վայրերում գտնվող տարբեր համակարգիչների վրա բաշխելու համար։
2009 թ. փետրվարին համացանցային մոնիթորինգ իրականացնող Netcraft ընկերությունը<ref>{{Cite web|url=http://news.netcraft.com/archives/category/web-server-survey/|title=Web Server Survey|last=|first=|date=|website=[[Netcraft]]|language=en-US|archive-url=|archive-date=|dead-url=|access-date=2017-03-13}}</ref> , որը 1995 թվականից հետևում է ցանցի աճին, հայտնել էր, որ 2009 թվականին կար 215.675.903 ցանցակայք՝ իրենց տիրույթի անունով և բովանդակությամբ՝ 1995 թ. օգոստոսի ընդամենը 18.000-ի դիմաց։դիմաց.<ref>[http://www.internetlivestats.com/total-number-of-websites/ Total number of Websites | Internet live stats]. internetlivestats.com. Retrieved on 2015-04-14.</ref>։
 
[[Կատեգորիա:Կայքեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կայք» էջից