«Կայք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
Դինամիկ ցանցակայքի հիմնական առավելությունն այն է, որ շատ ավելի հեշտ է պահպանել մի քանի ցանցաէջեր և տվյալների շտեմարան, քան կառուցել և թարմացնել հարյուրավոր կամ հազարավոր անհատական ցանցաէջեր և կապեր։ Որոշակի իմաստով տվյալների վրա հիմնված կայքը նման է ստատիկ կայքին, քանի որ կայքում ներկայացված տեղեկությունները, այնուամենայնիվ, սահմանափակված են նրանով, թե ինչ է թույլ տվել կայքի սեփականատերը պահեստավորել տվյալների շտեմարանում (կայքի սեփականատիրոջ մուտքագրած և/կամ գործածողների ներածած և տիրոջ հավանությանն արժանացած տվյալներ)։ Դրա առավելությունն այն է, որ շտեմարանում պահեստավորված և գործածողներին մատչելի տեղեկությունները սովորաբար անհամեմատ ավելի շատ են լինում։
Դինամիկ ցանցակայքը նաև ցույց է տալիս սեփական կառուցվածքը, մասնավորապես՝ մեկ ցանցաէջի ստեղծման համար օգտագործված կոդը։ Դինամիկ ցանցաէջը ստեղծվում է հընթացս՝ իրար միացնելով կոդերի, ընթացակարգերի կամ հրամանաշարի որոշակի բլոկներ։ Դինամիկ կերպով ստեղծված ցանցաէջը տարբեր տեղեկույթներ (information) է կանչում շտեմարանից և դասավորում դրանք նախասահմանված ձևաչափով՝ ընթերցողին ամբողջական էջ ներկայացնելու համար։ Այն տարբեր ձևերով փոխազդեցության մեջ է մտնում գործածողների հետ, այդ թվում՝ կարդալով գործածողների նախկին պատմությունը ճանաչող նշոցիկները (cookies), աշխատաշրջանի փոփոխականները, սպասարկչի փոփոխականները և այլն, կամ էլ մտնելով ուղղակի փոխազդեցության մեջ։ Կայքը կարող է ներկայացնել գործածողների միջև երկխոսության ներկա վիճակը, վերահսկել փոփոխվող իրավիճակը կամ էլ տրամադրել տեղեկություններ, որոնք որոշակի ձևով անձնավորված են՝ հաշվի առնելով անհատ գործածողի պահանջները։
Որոշ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, ցանցերի մատչելիությունն օրենքով կանոնակարգված է։է<ref>{{Cite web|url=https://developers.google.com/web/fundamentals/design-and-ui/responsive/|title=Responsive Web Design Basics {{!}} Web|website=Google Developers|access-date=2017-03-13|author=Pete LePage}}</ref>։
 
== Ցանցակայքերի տեսակները ==
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կայք» էջից