«Հայր Գորիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
{{քաղվածք|Մեծ ու ականավոր Ժոֆրուա դը Սենտ-Իլերին (1772-1844, ֆրանսիացի նշանավոր գիտնական, կենդանաբան<ref name="«Հայր Գորիո։ Գոբսեկ»: Երևան։ Լույս հրատարակչություն, 1983 թվական, 392 էջ ">Բալզակ, Օնորե դը</ref>): Ի նշան այն հիացմունքի, որ տածում եմ նրա գործերի և հանճարի հանդեպ|}}
 
== Սյուժե ==
1819 թվականի նոյեմբերի վերջին մայրիկ Վոկեի պանսիոնում ապրում են ութ կենվորներ՝ Վիկտորինա Տայֆերը իր հեռավոր ազգականուհու՝ տիկին Կուտյուրի հետ, չինովնիկ Պուարեն և միջին տարիքի խորհրդավոր մի պարոն՝ Վոտրեն անունով, ծեր մադեմուազել Միշոնոն, նախկին հացավաճառ Գորիոն և ուսանող Էժեն դը Ռաստինյակը: Կենվորներն արհամարհում են Գորիոյին, որին մի ժամանակ պարոն էին կոչում: Երբ նա դեռ նոր էր վարձել սենյակը, փող ուներ, և պանսիոնի տիրուհին անգամ մտադիր էր վերջ դնել իր ամուրի կարգավիճակին: Աստիճանաբար Գորիոյի գործերը վատացան և նա վարձեց ավելի վատ սենյակներ, պատճառների մասին կենվորները շուտով իմացան: Նրան այցելում էին երկու գեղեցիկ աղջիկներ և հավանաբար նրա սիրուհիներն էին: Գորիոն, սակայն, պնդում էր, որ իր աղջիկներն են, սակայն նրա խոսքերին չէին հավատում։
 
Երրորդ տարում Գորիոն սկսեց հագնել ցնցոտիներ, այսպիսով Վոկեի տան ոգին փոխվում է: Երիտասարդ Ռաստինյակը, Փարիզի փայլով արբած, որոշում է թափանցել բարձր հասարակություն: Իր ազգականուհու միջոցով նա հրավիրվում է պարահանդեսի, որտեղ նրա ուշադրությունը գրավում է կոմսուհի Անաստազի դը Ռեստոն: Հաջորդ օրը նա պատմում է իր արկածների մասին և պարզում է, որ Գորիոն ծանոթ է կոմսուհու հետ: Այդ օրվանից Վոտրենը հետևում է Ռաստինյակի բոլոր քայլերին: Առաջին բարձրաշխարհիկ ծանոթությունը տղային բերում է ստորացում: Նա գալիս է կոմսուհու տուն առանց կառքի և շարժում է ծառաների ծիծաղը, իսկ տիկին Ռեստոն հասկացնում է նրան, որ հեռանա, որովհետև ինքը միայնակ է ուզում մնալ Մաքսիմ դը Տրայի հետ: Զայրացած Ռաստինյակը ատում է այդ կոմսին և երդվում է հաշվեհարդար տեսնել: Թյուրիմացաբար նաև հիշատակում է կոմսուհու մոտ հայր Գորիոյի անունը: Իր ազգականուհուց Ռաստինյակն իմանում է, որ կոմսուհի դը Ռեստոն նախքան ամուսնանալը, կրում էր Գորիո անունը: Պարզվում է, հայր Գորիոն ունի ևս մեկ դուստր՝ Դելֆինան, որը բանկիր դը Նուսինգենի կինն է: Երկու գեղեցկուհիներն էլ հրաժարվել են ծեր հորից, որը ամբողջ ունեցվածքը զոհել է նրանց: Ազգականուհին խորհուրդ է տալիս Ռաստինյակին օգտվել քույրերի մրցակցությունից: Ի տարբերություն Անաստազիի, Դելֆինային չեն ընդունում բարձր հասարակությունում: Վերադառնալով պանսիոն՝ Ռաստինյակը հայտարարում է, որ վերցնում է հայր Գորիոյին իր հովանու տակ: 1.200 ֆրանկ է խնդրում իր ընտանիքից նոր հագուստ գնելու համար: Վոտրենը, որը նկատել է Ռաստինյակի ծրագրերը, խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Վիկտորինա Տայֆերի վրա: Աղջիկը տառապում է պանսիոնում, որովհետև նրա հարուստ բանկիր հայրը չի ուզում ճանաչել նրան: Եղբայր ունի, որին պետք է վերացնել, այդ դեպքում Վիկտորինան կմնա միակ ժառանգը: Երիտասարդ Տայֆերին վերացնելու գործը Վոտրենը վերցնում է իր վրա, իսկ Ռաստինյակը կվճարի իրեն 200.000 ֆրանկ, երբ կստանա միլիոնանոց օժիտը: Վտանգ զգալով Վոտրենի կողմից՝ Ռաստինյակը որոշում է հետամուտ լինել Դելֆինա դը Նուսինգենին: Հայր Գորիոն աջակցում է նրան, քանի որ չի սիրում իր փեսաներին: Ռաստինյակը սիրահարվում է Դելֆինային, նրա զգացմունքն անպատասխան չէ:
 
Ոստիկանությունը հետաքրքրվում է Վոտրենով՝ կասկածելով, որ դա նախկին կալանավոր է: Պուարեն և Միշոնոն պիտի պարզեն՝ ունի արդյոք Վոտրենը դաջվածք ձախ ուսին: Վոտրենը հայտնում է Ռաստինյակին, որ ոմն գնդապետ Ֆրանկենսինին մենամարտի է կանչել Թայֆերի որդուն: Այդ ընթացքում Գորիոն հրաշալի սենյակ է վարձել Ռաստինյակի և Դելֆինայի համար և հանձնարարել է նոտար Դերվիլին ստիպել Նուսինգենին տարեկան 36.000 ֆրանկ վճարել Դելֆինային: Ռաստինյակը որոշում է հրաժարվել Վոտրենի ծառայություններից և զգուշացնել Թայֆերներին, սակայն Վոտրենը հարբեցնում է նրան և քնաբեր տալիս: Քնաբեր են տալիս նաև Վոտրենին և հայտնաբերում նրա ուսին դաջվածքը: Սկսած այս պահից տիկին Վոկեն կորցնում է իր բոլոր կենվորներին: Նախ գալիս է Թայֆեր ավագը և կանչում Վիկտորինային՝ ասելով, որ եղբայրը մահացու վիրավորվել է մենամարտի ժամանակ։ ոստիկանները գալիս և ձերբակալում են Վոտրենին:
 
Երիտասարդ կենվորները վտարում են պանսիոնից լրտեսներ Պուարոյին և Միշոնոյին: Իսկ հայր Գորիոն ցույց է տալիս Ռաստինյակին նոր բնակարանը՝ աղաչելով թույլ տալ իրեն ապրել վերևի հարկում, սակայն ծերունու նախագծերը չեն իրականանում: Բարոն Նուսինգենը Դերվիլի ճնշման տակ խոստովանում է, որ կնոջ օժիտը ներդրված է ֆինանսական մեքենայությունների մեջ: Անաստազիի գործերն ավելի վատ են, նա Գոբսեկին է գրավադրել ընտանեկան զարդերը՝ իր սիրեկանին փրկելու համար: Անաստազիին հարկավոր է 12.000 ֆրանկ, նրա երկու քույրերը վիճում են այդ գումարը, և նրանց վեճը դառնում է վերջին կաթիլը: Հայր Գորիոն մահանում է կաթվածից: Գորիոյին թաղում են աղքատ ուսանողներ Ռաստինյակը և Բիանշոնը: Գերեզմանաբլուրի բարձրությունից Ռաստինյակը նայում է Փարիզին և խոստանում է ինքն իրեն հաջողության հասնել:
== Գլխավոր հերոսներ ==
* ''Հայր Գորիո '' - վեպի գլխավոր հերոսը։ Նրա կերպարի նախատիպը համարվում է [[Վիլյամ Շեքսպիր]]ի ստեղծագործության հերոս [[Լիր արքա]]ն: Հայր Գորիոն ապրում է միայն իր դուստրերի կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։ Նա իր կյանքը չի պատկերացնում առանց իր դուստրերի։ Լինելով աղքատ՝ միշտ կատարել է իր աղջիկների բոլոր ցանկությունները։
Տող 22 ⟶ 31՝
* ''Մաքսիմ դե Տրայ'' - Կոմսուհի դե Ռեստոյի սիրեկանը։ Խաղամոլ։ Դե Ռեստոն հաճախ է իր հորից՝ Գորիոյից գումար վերցրել Մաքսիմի պարտքերը վճարելու համար։ Վեպի վերջում Մաքսիմը լքում է Ռեստոյին։ Սյուժեի վերջում պարզվում է, որ Անաստազիի բոլոր երեխաները, բացառությամբ ավագ որդու, Մաքսիմի երեխաներն են։
* ''Բիանշոն'' - բժիշկ-ուսանող։ Ռաստինյակի ընկերը։ Նա օգնեց Ռաստինյակին, որպեսզի կազմակերպեն Հայր Գորիոյի հուղարկավորությունը։
 
== Մեջբերումներ ==
* Լիլիպուտային հոգիների տեր մարդկանց ամենաողորմելի սովորություններից մեկն էլ այն է, որ կարծում են, թե դիմացինն էլ մանր հոգի ունի:
* Ազնիվ մարդը պետք է ամենուրեք պահի իր արժանապատվությունը:
* Սիրտ ասվածը մի գանձ է, փորձիր դատարկել այն և կկործանվես:
* Կանայք միշտ էլ ճշմարիտ են, մինչև իսկ իրենց ամենամեծ կեղծիքների մեջ, որովհետև նրանք հպատակվում են ինչ-որ բանական զգացմունքի:
* Մաքուր հոգիները երկար չեն ապրում այս աշխարհում: Եվ իսկապես, մեծ զգացուներն ինչպես կարող են համատեղվել ցածր, չնչին և մակերեսային հասարակության հետ:
* Մեր ֆանտազիաները պահանջում են ժամանակ, ֆիզիկական միջոցներ կամ ջանք:
* Երջանկությունը կա՛մ կյանքը մաղող ուժեղ հույզերի մեջ է, կա՛մ կանոնավորված զբաղմունքների, որոնք այն դարձնում են ճշտությամբ գործող անգլիական մի մեխանիզմ. բնության գաղտնիքների մեջ թափանցելու ձգտումը և նրա երևույթները բացահայտելով որոշ արդյունքների հասնելը:
* Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել:
* Աշխարհը մի աղբանոց է, աշխատեք մնալ բարձունքներում։
* Նրան պակասում էր այն, ինչը կնոջը 2-րդ անգամն է կին դարձնում` շորերը և սիրային նամակները:
* Կանայք սիրում են անհնարինը հնարավոր ցույց տալ, նրանք սիրում են իրենց նախազգացումներով հերքել փաստերը:
* Ով կարող է ասել, թե որն է ավելի զարհուրելի՝ ցամաքած սրտեր տեսնելը, թե դատարկ գանգերին նայելը։
* Կյանքը խոհանոցից լավ չէ․ նրա նման հոտում է, և անպայման պետք է, որ մարդս ձեռքերը կեղտոտի, եթե ուզում է ճաշակել։ Միայն իմացեք, որ պետք է լվացվել, պետք է մաքուր երևալ․ այդտեղ և միայն այդտեղ է մեր դարաշրջանի ամբողջ բարոյականությունը։
* Եթե մարդկային սիրտը հանգստի կետեր է գտնում մագլցելով սիրո բարձունքն ի վեր, ապա հազվագյուտ է կանգ առնում, երբ սկսվում է ատելության զգացմունքների արագ վայրէջքը:
* Ինչպես առանց փողի մնացած մարդուն մենք չենք ներում, այնպես էլ չենք ների այն մարդուն, որն իր զգացումներն ամբողջապես բաց է անում, մերկանում է:
* Մարդն ամենուրեք նույնն է. ամենուրեք հաստատված է հարուստի և աղքատի կռիվը, ամեն տեղ դա անխուսափելի է, ավելի լավ է ուրեմն շահագործող լինել, քան թե շահագործվող:
* Սերը, թերևս, ուրիշ բան չէ, եթե ոչ երախտագիտություն ստացած վայելքի համար։
* Սկզբունքներ գոյություն չունեն․ կան միայն դեպքեր։ Օրենքներ գոյություն չունեն․ կան միայն հանգամանքներ։ Մեծ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար մոտ է բերում, կապում և առաջ վարում նրանց։
* Եթե երբևիցե սիրեք, պահեք ձեր գաղտնիքը, բաց մի արեք այն, առանց նախապես իմանալու, թե ում համար եք բացում ձեր սիրտը, իսկ որպեսզի կարողանաք նախապես անվտանգ պահել այդ սերը, որը դեռ գոյություն չունի, սովորեք մարդկանցից զգույշ մնալ։
* Եթե գրոհում ես երկնքի դեմ, պետք է նշան բռնես Աստծուն:
* Կինը իր սիրած էակի պատճառով կրած տանջանքի մեջ պետք է մեծ հաճուք գտնի:
* Վարվեք մարդկանց հետ ըստ նրանց ունեցած արժանիքների:
* Չկա ավելի տհաճ բան, քան այն երբ մարդ իր տկարությունը ծածկել չի կարող:
* Պատիվը, ուղղամտությունը ոչ մի բանի պետք չեն: Մարդիկ հանճարի իշխանության տակ կռանում են, հանճարեղ մարդուն ատում են, աշխատում են զրպարտել նրան, որովհետև նա վերցնում է առանց մնացորդի, առանց բաժին հանելու, այնուամենայնիվ կռանում են, եթե նա չթուլանա. մի խոսքով` ծնկաչոք պաշտում են նրան, եթե չկարողանան նրան ցեխի մեջ թաղել: Ստորությունն ու ապականությունը ուժեղ են: Տաղանդն է սակավ: Ապականությունը, զեղծումն ու կաշառակերությունը միջակությունների ձեռքին զենքեր են, իսկ միջակությունները վխտում են. դուք ամեն տեղ զգում եք նրանց սուր խայթոցը:
* Կատարյալ մարդ չկա: Մարդ ասածը առավել կամ նվազ չափով կեղծավոր է:
* Երբ ձեզնից կարծիք հարցնեն, ծախեցեք այն: Ով ինքնագովությամբ ասում է, թե իբր երբեք իր կարծիքը չի փոխում, նման է այն մարդուն, որը միշտ ուղիղ գծով է գնում. նա հիմարի մեկն է, որովհետև հավատում է, թե անսխալականությունը հնարավոր է: Եթե հաստատուն սկզբունքներ և օրենքներ գոյություն ունենային, ապա ժողովուրդները դրանք չէին փոխի, ինչպես մենք ենք փոխում շապիկի նման:
* Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան երբ նայում ես կյանքիդ վրա և գտնում ես, որ նա մաքուր և անարատ է:
* Ցանկությունները բորբոքվում են թե դժբախտություններից և թե հեշտ հաղթանակից: Անկասկած, մարդկանց բոլոր կրքերը զարթնում և պահպանվում են շնորհիվ այս երկու պատճառներից մեկն ու մեկի, սրանք երկուսով բաժանում են իշխանությունը սիրո կայսրության մեջ:
* Փողն արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ չքանում են զգացմունքները:
* Սերը կրոնի նման է, և նրա պաշտամունքը բոլոր մնացած կրոնների պաշտամունքից ավելի թանկ արժե:
* Երբեք չամուսնանաք, երեխաներ չունենաք: Դուք նրանց կյանք եք տալիս, իսկ նրանք ձեզ մահ կտան: Դուք նրանց աշխարհ եք մտցնում, իսկ նրանք ձեզ այնտեղից քշում են:
* Գուցե մարդկային բնությունն է այդպես, մենք ուզում ենք բոլոր բեռը տալ այն մարդուն, որ ամեն ինչ տանում է ճշմարիտ խոնարհությամբ, տկարությամբ կամ անտարբերությամբ:
* Հենց որ մի դժբախտություն է պատահում, միշտ էլ կգտնվի մի բարեկամ, որ պատրաստ է գալու քեզ հայտնելու քո դժբախտության մասին և քրքրելու քո սիրտը դաշույնով, թույլ տալով, որ հիանաս դաշույնի կոթով:
* Ես չէի սպասում, որ մեր երջանկությունը ինձ արցունքներ պիտի տար...
* Շատ հոգնեցուցիչ է, երբ շարունակ ցանկանում ես, առանց երբեք գոհացում ստանալու:
* Այժմ ես ամեն ինչ գիտեմ. ինչքան սառնությամբ հաշիվ տեսնեք, այնքան հեռու կգնաք:
* Պետք է միշտ իր արժանիքը պահել գիտենալ:
* Ինչքան ուժեղ և անկեղծ է սերը, այնքան նա պիտի լինի թաքուն ու խորհրդավոր:
* Լքում, ահա իմ վարձատրությունը:
* Անհայտ ծագումով մեծ հարստությունների տակ միշտ թաքնված մի ոճիր կա, որ մոռացվել է, որովհետև կատարվել է վարպետությամբ:
* Անհաջողությունը միշտ թև է տալիս մեր հանդուգն հավակնություններին:
* Միայն մի իրական զգացմունք գոյություն ունի, այդ էլ մարդու բարեկամությունն է մարդու հանդեպ:
* Հնազանդությունը ձանձրալի է, ըմբոստությունն՝` անհնար, իսկ պայքարը` անստույգ:
 
 
== Գրականություն ==