«Ջրոլորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Ջրաբանություն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Watercycleguess.jpg|մինի|Ջրի ցիկլը ջրոլորտում]]
'''Ջրոլորտը''' ({{lang-grc|Yδωρ}} - ջուր և {{lang-el2|σφαῖρα}} - ոլորտ ), [[Երկիր|Երկրի]] բոլոր [[ջուր|ջրային]] պաշարների ամբողջությունն է։
 
Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է, առավելագույնը՝ 11022 մ ( Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը )։ Ջրոլորտի զանգվածի մոտ 97%-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2%-ը՝ սառցե ջրերը, մնացած մասը՝ ստորերկրյա, լճերի և գետերի քաղցրահամ ջրերն են։ Բիոսֆերայի մակերեսը ջրոլորտում ներկայացված է իր ամբողջ շերտով, սակայն կենդանի նյութի առավելագույն խտությունը ընկնում է արևի ճառագայթներով տաքացվող և լուսավորվող մակերեսային շերտին, ինչպես նաև ափամերձ գոտիներին։
 
== Ջրոլորտի առաջացումը և զարգացումը ==
Տող 9 ⟶ 10՝
Ջրոլորտի զարգացումը, փաստորեն, սկսվել է այն պահից, երբ [[Երկիր|Երկրի]] կարծր կեղևի վրա առաջացել է ջրի [[հեղուկ]] վիճակ։ Դա, մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել մոտ 3 միլիարդ տարի առաջ՝ արխեյան [[դար]]աշրջանի կեսերին։ Ջրոլորտի զարգացման առավելագույն տեմպերը նկատվել են պրոտերոզոյան դարաշրջանի կեսերին՝ մոտ 1,5 միլիարդ [[տարի]] առաջ։ Ջրոլորտի առաջացումն ընթանում էր [[մթնոլորտ]]ի, [[քարոլորտ]]ի, իսկ հետո նաև կենսոլորտի հետ փոխադարձ կապի պայմաններում։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է հրաբխի գործունեության ընթացքում։ Բազալտային լավայի բաղադրության ուսումնասիրությունները պարզել են, որ նրա կազմում 5-10%-ը [[ջուր]]ն է։ Հետևաբար, Երկրի երկրաբանական զարգացման ողջ ընթացքում մագմայի ջրերը, դուրս գալով Երկրի [[մակերևույթ]], կուտակվել են՝ առաջացնելով Համաշխարհային [[օվկիանոս]]ը և ցամաքային ջրերը։ Շատ գիտնականների կարծիքով՝ վերին և միջին միջնապատյանում գտնվող ջուրն ու ջրային [[գոլորշի]]ներն իրենց ծավալով մի քանի անգամ գերազանցում են ջրոլորտի ջրին։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է նաև մեր [[օր]]երում։
 
Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել [[Համաշխարհային օվկիանոս]]ի, մայրցամաքային ջրերի և [[ստորգետնյա ջրեր]]ի։ Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը՝ գետերում և ստորգետնյա ջրերում։ Ջրի մեծ զանգված էլ մթնոլորտում է ` ամպերի և գոլորշու տեսքով։ Ջրոլորտի ծավալի 96%-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2%-ը ` ստորգետնյա ջրերը, մոտ 2%-ը՝ սառույցները և ձյունը, մոտ 0,02%-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը։ Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում ՝վիճակում՝ սառցե, ձնային ծածկի և հավերժական սառեցվածության տեսքով, որն իրենից ներկայացնում է [[կրիոսֆերա]]ն։
Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն են։ Ջրոլորտի այս հատվածը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և [[երկրակեղև]]ի հետ։ Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա։ Ջրոլորտում կյանքն առաջին անգամ ծագել է Երկրի վրա։ Միայն պալեոզոյան դարաշրջանի սկզբներին սկսվեց կենդանիների և բույսերի վերաբնակեցումը ցամաքի վրա։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջրոլորտ» էջից