«Թեոյդոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. ԹԵՈՅԴՈՍ ԱՄԲԵՐԴԵՑԻ (ծննդյան թվականն անհայտ - 1350-ական թթ-ին), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան ...
(Տարբերություն չկա)

13:24, 17 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

ԹԵՈՅԴՈՍ ԱՄԲԵՐԴԵՑԻ (ծննդյան թվականն անհայտ - 1350-ական թթ-ին), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, իշխանաց-իշխան:

Գործունեությունը

Արարատյան կողմնակալության ազդեցիկ կողմնակալ-հրամանատար Քուրդ Բ Անբերդեցու որդին է: Արձանագրություններում կոչվել է նաև ,,Չրքին,,, որ թարգմանաբար նշանակում է տգեղ: Կարբիի հաղթակամար-եկեղեցու պատին Քուրդ Բ1338 թ-ին փորագրված արձանագրության մեջ արդեն իսկ վավերացվել է Քուրդ Բ-ի իրավահաջորդի` Թեոյդոսի Անբերդի տեր և հոր գահակից լինելու փաստը. ,,եւ հարազատ որդի մեր Չրքին, տէր Անբերդոյ գավառիս,, արտահայտությամբ: Թեոյդոս իշխանաց-իշխանը հորը փոխարինել է 1340-ական թվականների կեսերից: Նրա գահակալումը համընկել է իլխանության հոգեվարքի շրջանին, երբ մոնղոլական կենտրոնական իշխանությունը ներքին հակամարտությունների և սելջուկ-թուրքերի հարվածների տակ այքան էր թուլացել, որ այդ զգացվում էր նաև իլխանության ծայրամասերում և իր արտահայտությունն էր գտնում կենտրոնական իշխանության մեկուկես դար գոյատևած ձևերի վերացմամբ: Նման մի վավերաթուղթ է Թեոյդոս Չրքինի 1343 թ-ին Կարբիի հաղթակամար-եկեղեցու հարավային պատին փորագրված արձանագրությունը: Ահա այն. ,,Ես` Չրքինս, որդի Քրդին, տէր Անբերդոյ գաւառի, անիրաւունք տեսա, որ զճանապարհորդի ձիաւլուխ տաին: Մենք զայս արձան գրեցաք, որ այլ ի Կարբի ճանապարհորդի ձիաւլուխ չտան,,: Այս արձանագրությամբ Թեոյդոսը վերացրել է ,,ձիավլուխի,,` իլխանական պետության մեջ սուրհանդակներին, երթևեկին և հարկահավաքներին ձիով, պարենով, անասնակերով ապահովելու պարտականությունը, որ ամբողջ ծանրությամբ ընկած էր բնակչության ուսերին: Արձանագրությունից պարզվում է, որ թեև Թեոյդոսը իր իշխանատիրույթում նման հանդուգն որոշում կարող էր կայացնել, բայց իրեն իշխանաց-իշխան կոչում չի վերագրել, քանի որ հայրը` իշխանաց-իշխան øուրդ Բ-ն դեռևս կենդանի էր: Միայն 1350 թ-ի Հովհաննավանքի նվիրատվական արձանագրության մեջ է նա իրեն իշխանաց-իշխան կոչել. ,,Ես` Թէոյդոս, մականուն Չրքին, իշխանաց-իշխան, որդի Անբերդեցի Քրդին իշխանաց իշխանին..,,: Արձանագրության շարադրման եղանակը հուշում է, որ գրվել է ի հիշատակ Քուրդ Բ-ի, որի մահը տեղի է ունեցել հենց այդ տարի` 1350 թ-ին: Այս արձանագրությունն առանձնահատուկ է նրանով, որ արդեն իշխանատիրույթի լիիրավ տեր Թեոյդոսի հոր հիշատակին տված նվերների հաստատումը կատարել է մայրը` Խուանդ խաթունը: Փաստորեն իշխանատիրույթի պատասխանատուն` երկրորդ դեմքը դեռևս Խուանդ խաթունն էր: Հենց այս ժամանակներում իլխանության փլատակների վրա իշխանության գլուխ բարձրացավ Չոբանյան Մելիք Աշրաֆը ու արյունով ծածկեց Հայաստանն ու ոչնչացրեց Հայաստանի անկախ իշխանությունները: 1350 թ-ից հետո, Թեոյդոս իշխանաց-իշխանի օրոք, հայկական շատ իշխանական տների նման Վաչուտյաններն էլ կորցրեցին իրենց տիրույթները և հեռացան պատմության թատերաբեմից:

Գրականություն

1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.: 4. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001 թ., էջ 95-97: 5. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, ,,Բանբեր Երևանի համալսարանի,,, 1981 թ., թիվ 3: