«Զաքարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{wikify}}
{{unreferenced}}
'''Զաքարյաններ''', ֆեոդալական տոհմ Հայաստանում XI-XIV դարերում։ Ծագում են [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Կորճայք]] նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած [[Արծրունիներ|Արծրունիների]] ճյուղից։ [[1048]]-ին Մեծ Զավ գետի կիրճում սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է [[Գուգարք]] և ճանաչել Լոռու [[Բագրատունի]] թագավոր [[Կյուրիկե Ա]]-ի գերիշխանությունը։ [[1118]]-ին, [[Լոռի]]ն ժամանակավորապես [[Վրաստան]]ին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր [[Դավիթ Շինարար|Դավիթ Շինարարի]] վասալները։ 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են [[Լոռի]]ի նոր տերերի՝ [[Օրբելիներ|Օրբելիների]] վասալ ֆեոդալներ։ [[1185]]-ին [[Թամար թագուհի]]ն Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել [[ամիրսպասալար]]ի /գլխավոր հրամանատար/ պաշտոնը՝ Օրբելիների[[Օրբելիներ]]ի նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է [[1190]]-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։ [[Զաքարե Բ]]-ն և [[Իվանե Ա]]-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային [[Հայաստան]]ը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը` [[Զաքարյան Հայաստան]]ը, որը դաշնակցային հարաբերությամբ [[Վրաստան]]ի հետ պետական ունիա է հաստատել` մնալով Զաքարյաններին ենթակա տարածք: Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը` [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] և [[Սյունիք]] նահանգները, [[Գուգարք]], [[Արցախ]], [[Ուտիք]] նահանգների մի մասը: Զաքարյան Հայաստանը ճանաչվել է [[Կիլիկյան Հայաստան]]ի պետության, [[Խլաթ]]ի էմիրության, [[Բյուզանդա]]կանԲյուզանդական կայսրության կողմից: Պետության մայրաքաղաքն էր 1199-ին ազատագրված [[Անի]] քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ /[[Արարատյան կողմնակալություն]]ը Վաչուտյանների[[Վաչուտյաններ]]ի գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը Օրբելյանների[[Օրբելյաններ]]ի գլխավորությամբ և [[Վայոց ձորիձոր]]ի կողմնակալություը [[Խաղբակյան]]-Պռոշյաններկ[[Պռոշյաններ]]ի գլխավորությամբ/, հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ: [[Զաքարյան Հայաստան]]ը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը /[[Զաքարե Բ]], [[Իվանե Ա]], [[Զաքարե Բ]]-ի որդի [[Շահնշահ Ա]], [[Իվանե Ա]]-ի որդի [[Ավագ]] և ուրիշներ/: [[Զաքարե Բ]]-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց ,,[[շահնշահ]],, տիտղոսը: Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև [[ինքնակալ]], [[թագավոր]], [[կեսար]]: Զաքարյան պետության ղեկավարը նստել է [[Անի]]ում և [[Վրաստան]]ի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց [[Բագրատունիներ| Բագրատունիների]] պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ [[ԶաքարենԶաքարն Բ]]-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ [[Իվանե Ա]][[1191]]-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ [[Զաքարե Բ]]-ի մահից հետո, [[1212]] թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ [[1236]] թվականիցթ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե Հայաստանում[[Հայաստան]]ում, թե վրաց արքունիքում` մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի Արծրունիների[[Արծրունիներ]]ի և Սյունիքի[[Սյունիք]]ի Օրբելյանների[[Օրբելյաններ]]ի հետ։
 
{{անավարտ}}
Անանուն մասնակից