«Ծովային կաթնասուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|Նորայր}} '''Ծովային կաթնասուններ''', կաթնասուններ, որոնք միջավայրի պայմաններին օրգան...»:
 
No edit summary
Տող 4.
Ծովային կաթնասունների տեսակներն ունեն ջրային կենսակերպի հարմարվողականության տարբեր մակարդակներ։ Որոշ կետանմաններ ու մաշկոտանիներ ամբողջովին ադապտացվել են ծովային կենսապայմաններին՝ դառնալով ջրային համակարգերի կարկառուն ներկայացուցիչներ։ Փոկերն ու ծովառյուծները կիսածովային կաթնասուններ են․ նրանք օրվա մեծ մասն անցկացնում են ջրում, սակայն իրենց կենսագործունեության մաս կազմող շատ կարևոր պայմաններ՝ այդ թվում կենսական նշանակության սննդառության, բազմացման և մաշկափոխանակության գործընթացները, կապված են ցամաքի հետ։ Ի տարբերություն այս տեսակներին՝ ծովային ջրասամույրներն ու բևեռային արջերը շատ ավելի հաճախ հանդիպում են ցամաքում, քան ջրում։ Տարբեր է նաև ծովային կաթնասունների սնդդատության համակարգը։ Նրանց մի մասը սնվում է զուպլանկտոնով, իսկ մյուս մասը՝ զանազան ձկներով, կազամարներով, խեցգետիններով, օվկիանոսային բուսականությամբ և որոշ դեպքերում նաև այլ ծովային տեսակնի կաթնասուններով։ Թեև ծովային կաթնասունների տեսակային բազմազանությունն այնքան էլ ընդարձակ չէ, այնուամենայնիվ նրանք մեծ դերակատարություն ունեն տարբեր էկոհամակարգերի, հատկապես՝ ծովային էկոլոգիական համակարգերի պահպանման և բնականոն գործընթացների կարգավորման գործում։ Արդյունքում՝ ծովային կաթնասունների առանձին տեսակների 23 %-ը հայտնվել է վերացման եզրին։
 
Ծովային կաթնասուններն առաջին հերթին ոչնչացվում են տեղացի բնիկ ժողովուրդների կողմից՝ սնունդ և այլ ռեսուրսներ ստանալու նպատակով։ Շատ ժամանակ վերջիններս օգտագործվում էին առևտրա-արդյունաբերական նկատառումներով, ինչն էլ հանգեցնրեց է պոպուլյացիաներում տեսակների թվի կտրուկ անկմանը։ Մարդու կենսագործունեության, հատկապես՝ կենցաղային որսագողության ազդեցությամբ է պայմանավորված ջովային երկու կաթնասունների՝ ստելլերյան ծովակովի և կարիբյան փոկի իսպառ ոչնչացված լինելու փաստը։ Առևտրային որսի արդյունքում այնպիսի տեսակներ, ինչպիսիք են մոխրագույն կետն ու հյուսիսային ծովափիղը, հայտնվել են վերացման եզրին։ Ծովային կաթնասուններին սպառնացող լուրջ վտանգ է նաև ձկնորսությունը։ Շատ հաճախ ծովային կաթնասունները խճճվում են ձկնորսների ցանցերում և ապա խեղդվում կամ սովից սատկում։ Շատ հաճախ ծովային կաթնասունների համար վտանգ է հանդիսանում նաև օվկիանոսային երթևեկությունը։ Բնական միջավայրի դեգրադացիան սպառնում է ծովային կաթնասուններին ևս․ այս ենթադասի ներկայացուցիչների գոյությանը սպառնացող կարևոր խնդիրներից է միջտեսակային և ներտեսակային գոյության կռիվը և միջավայրի աղտոտումը։ Արտաքին միջավայրի ներգործմամբ ջրային ավազանի աղտոտումը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես ծովային կենսաբազմազանության, այնպես էլ գլոբալ տաքացման վտանգի տակ գտնվող արկտիկական միջավայրի վրա։