«Ֆաշիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
Իտալական fascismo եզրույթը ծագել է fascio բառից, որը նշանակում է ձողերի միավորում՝ [[Լատիներեն|լատինական]] fasces բառից: Այս անունը տրվել է իտալական կազմակերպություններին, որոնք հայտնի էին, որպես fasci խմբեր, որոնք նման էին համքարությունների: Համաձայն [[Բենիտո Մուսոլինի|Մուսսոլինիի]] սեփական վկայության, [[Ֆաշիստական հեղափոխական կուսակցությունը]] (Partito Fascista Rivoluzionario կամ RFR) հիմնադրվել է Իտալիայում, 1915թ.-ին: 1919թ.-ին Մուսսոլինի հիմնադրել է Fasci Italiani di Combattimento-ն Միլանում, որը երկու տարի անց վերափոխվել է Partito Nazionale Fascista կուսակցության: Ֆաշիստները հասան նրան, որ սկսեցին ասոցացվել հին հռոմեական fasces կամ fascio littorio-ի հետ՝ կացնի շուրջ փաթաթված ձողերի կույտ, որը խորհրդանշում էր հռոմեական [[Սենատ|սենատի]] հեղինակությունը:Fasces-ի [[Սիմվոլիզմ|սիմվոլիկան]] միասնության միջոցով ուժի ցուցադրումն է. Մեկ ձողը հեշտ կոտրվում է, իսկ ձողերի կույտը դժվար է կոտրել: Այսպիսի խորհրդանիշներ ձևավորել են տարբեր ֆաշիստական շարժումներ: Օրինակ՝ Falange շարժման խորհրդանիշը 5 աղեղներ են, որոնք միացված են մեկ լծակով<ref>{{cite web|url=http://www.merriam-webster.com/dictionary/fascism|title=Definition of FASCISM|date=27 April 2013|publisher=''[[Merriam-Webster]]''}}</ref>:
 
==== Սահմանում ====
Պատմաբանները, քաղաքագետները և այլ մասնագետներ երկար բանավիճում են ֆաշիզմի ճշգրիտ սահմանման շուրջ: Ֆաշիզմի յուրաքանչյուր մեկնաբանություն տարբեր է և լայն ու նեղ բացթողումներ ունի: Տերմինի մեկ ընդհանուր սահմանումը կառուցվում է ֆաշիստական երեք ժխտումների՝ [[Ազատականության|հակաազատականության]], [[Համայնավարության|հակահամայնավարության]], [[Պահպանողականության|հակապահպանողականության]] վրա:
 
Տող 36.
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ ֆաշիստ տեղահանվածներ ներկայացրեցին իրենց, որպես «երրորդ դիրք»-ի ներկայացուցիչներ՝ ավանդական քաղաքական դաշտից դուրս: [[Ֆալանգիստ|Ֆալանգիստների]] [[Իսպանացիներ|իսպանացի]] առաջնորդ [[Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերա|Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերան]] ասում էր. «Աջակողմյանները հիմանականում պայքարում են [[Տնտեսություն|տնտեսության]] ենթակառուցվածքների զարգացման համար, բայց արդար չէ, այն դեպքում, երբ ձախակողմյանները պայքարում են տնտեսության ենթակառուցվածքները խափանելու համար, սակայն երկուսի [[Քաղաքականություն|քաղաքականությունն]] էլ կարող է իր հետևից հանգեցնել շատ ավերածությունների այլ ոլորտներում»<ref>"Transcending the beyond: from Third Position to National-Anarchism", Troy Southgate, ed. Griffin (Routeledge) 2003, pp. 377–82</ref>:
 
=== Ֆաշիզմը՝ որպես ստորացում ===
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմում]] [[Առանցքի ուժեր|Առանցքի ուժերի]] պարտությունից հետո «ֆաշիզմ» եզրույթը սկսեց օգտագործվել որպես ստորացում՝ մեծ գործածության մեջ մտնելով քաղաքականության մեջ: [[Ջորջ Օրուել|Ջորջ Օրուելը]] 1944 թվականին գրում էր. «Ֆաշիզմ բառը երբեմն շատ անիմաստ է: [[Անգլիացիներ|Անգլիացիները]] կարող են ֆաշիստի փոխարեն օգտագործել «խուլիգան» բառը»<ref name="orwell1944">{{cite news|url=http://orwell.ru/library/articles/As_I_Please/english/efasc|publisher=Orwell.ru|title=George Orwell: 'What is Fascism?'|date=8 January 2008}}</ref>:
Տող 48.
[[Ուելս|Ուելսի]] համալսարանի պրոֆեսոր [[Ռիչարդ Գրիֆֆիթս|Ռիչարդ Գրիֆֆիթսը]] 2005 թվականին գրել է, որ ֆաշիզմը ամենաշատ չարաշահված և ամենաշատ օգտագործվող բառն է մեր օրերում: Ֆաշիստ բառն ավելի շատ օգտագործվում է հետպատերազմյան տարիներին ստեղծված կազմակերպությունների կողմից, իսկ գիտնականներն ավելի շատ օգտագործում են նեոֆաշիստ եզրույթը<ref>{{cite web|url=http://www.uwp.co.uk/authors/richard-griffiths|title=About the Author: Richard Griffiths|publisher=University of Wales Press|accessdate=11 November 2016}}</ref>:
 
== Պատմություն ==
== Պատմությունը ==
 
=== 19-րդ դար ===
{{Անավարտ բաժին}}
 
=== Դարի վերջը և Մորիսիզմի միաձուլումը Սորնոիզմով (1880–1914) ===
Պատմաբան [[Զեվ Ստերնհել|Զեվ Ստերնհելը]] ֆաշիզմի առաջացման հիմքերը տանում է դեպի 1880-ականներ և մասնավորապես կապում [[«դարի վերջը»]] (Fin de siecle era) թեմայի հետ։ Թեման հիմնված է «<nowiki/>[[Ապստամբության իրավունք|ապստամբությանը]]<nowiki/>» [[Նյութապաշտություն|նյութապաշտության]], ռացիոնալիզմի, [[Պոզիտիվիզմ|պոզիտիվիզմի]], բուրժուական հասարակության և ժողովրդավարության։ «Դարի վերջ»-ի սերունդը աջակցում էր և ընդունում էր զգացմունքայնությունը, իռռացիոնալիզմը, [[Սուբյեկտիվիզմ|սուբյեկտիվիզմը]] և [[Վիտալիզմ|վիտալիզմը]]։ «Դարի վերջ» կոնցեպցիայի հիմքում ընկած է այն համոզմունքըհամոզմու նքը,որ 1880-ականներց սկսած քաղաքակրթությունները գտնվում են ճգնաժամի մեջ և դրա հաղթահարման համար անհրաժեշտ են տոտալ լուծումներ։ «Դարի վերջ» դպրոցի ներկայացուցիչները համարում էին, որ անհատը միայն մի մասն է մեծ խմբերի, որոնք չպետք է դիտարկվեն ատոմիզացված անհատների խումբ։ Նրանք դատապարտում էին ռացիոնալիստական անհատականությունը՝ ազատական հասարակության և սոցիալական կապերի անարդյունավետությունը՝ լուծումներ տալու բուրժուական հասարակությունում։ «Դարի վերջը» իր վրա ազդեցություն է կրել բազմաթիվ զարգացած հոսանքների կողմից, մասնավորապեսմասնավոպես ՝ [[Չարլզ Դարվին|Դարվինյան կենսաբանությունը]], [[Ռիխարդ Վագներ|Վագներյան գեղագիտությունը,]] [[Գուստավ լե Բոն|Գուստավ լե Բոնի]] հոգեբանությունը, ինչպես նաև փիլիսոփաների ՝ [[Ֆրիդրիխ Նիցշե|Ֆրիդրիխ Նիցշեյի]], [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆյոդոր Դոստոևսկու]] և [[Հենրի Բերգսոն|Հենրի Բերգսոնի]]։ [[Սոցիալական դարվինիզմ|Սոցիալական Դարվինիզմը]], որը լայնամաշտաբ հավանության է արժանացել, չի սահմանազատել սոցիալական և ֆիզիկական կյանքի միջև, և դիտարկել է մարդկային պայմանները՝ անկարող պայքարելու սեփական գոյատևման համար։ Սոցիալական Դարվինիզմը հակադրվել է պոզիտիվիզմի այն պնդմանը, որ մարդ կարող է տարբերակել և կայացնել ռացիոնալ որոշում, որը մարդու բնավորության հատկանիշներից է, իսկ սոցիալական Դարվինիզմը կենտրոնանում է ժառանգականության, ռասայի և [[Շրջակա միջավայր|շրջակա միջավայրի]] վրա։ Սոցիալական Դարվինիզմը շեշտադրում է կատարում բիոխմբային ճանաչողության վրա և օրգանական հարաբերությունների դերին հասարակության ներսում համապատասխանող [[Լեգիտիմություն|լեգիտիմությանը]] և կոչ անելով [[Ազգայնականության ուսումնասիրություն|ազգայնականությանը։]] Նոր տեսությունները ևս մերժում էին պոզիտիվիստների ռացիոնալ էակ լինելու տեսակետը և նշում էին, որ որոշումների կայացման վրա իր ազդեցությունն է ունենում մեծամասամբ մարդու զգացմունքայնությունը և միևնույն ժամանակ ավելացնում, որ զգացմունքայնությունը քաղաքական հարցերում ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան բուն խնդիրը<ref name="Sternhell, Zeev 1998 p. 170">Sternhell, Zeev, "Crisis of Fin-de-siècle Thought" in Griffin, Roger, ed., ''International Fascism: Theories, Causes and the New Consensus'' (London and New York, 1998) p. 170.</ref>:
 
[[Պատկեր:Georges Sorel.jpg|մինի|196x196փքս|Ջորջ Սորել]]
Տող 78 ⟶ 81՝
Ֆաշիզմը Առաջին համաշխարհային պատերազմը դիտարկում էր պատերազմի էության, հասարակության, պետության և տեխնոլոգիաների շրջանում հեղափոխություն իրականացնելու միջոց, քանի որ համաշխարհային պատերազմի բռնկումը և մասսայական մոբիլիզացումը կոտրեցին բոլոր պատերը քաղաքացիների և զինվորականների միջև, քանի որ քաղաքացիները դարձան ռազմական գործողությունների կարևորագույն մասնակիցը՝ տնտեսական զարգացման տեսանկյունից և այդպես առաջացավ «ռազմական քաղաքացի» հասկացությունը, որտեղ բոլոր քաղաքացիները ինչ-որ ձևով ներառված էին ռազմական գործողություններին պատերազմի ընթացքում: Առաջին համաշխարհային պատերազմը հզոր պետությունների կայացման հիմք դարձավ, որը հնարավորություն ուներ միլիոնավոր մարդկանց մոբիլիզացնելու և հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ ուղարկելու կամ զարգացնելու տնտեսական ենթակառուցվածքները՝ օգնելով ռազմաճակատում գտնվողներին: Պետությունը նաև քաղաքացիների կյանքին առանց որևէ թույլտվության խառնվելու իրավունք ուներ: Ֆաշիզմը ռազմական տեխնոլոգիական զարգացումը և պետության ամբողջական մոբիլիզացումը պատերազմումը տեսնում էր, որպես նոր դարաշրջանի սկիզբ, որում պետք է հզոր պետությունը և քաղաքական բոլոր ուժերը միաձուլվեին, իսկ այն առասպելը, որը նրանք պնդում էին, պետք է հաղթանակեր զարգացման և ժողովրդավարության դարաշրջանի առասպելի նկատմամբ:
 
==== ԲոլշեվիկյանԲոլշևիկյան հեղափոխության հետևանքները ====
[[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխությունը]] 1917 թվականին, որի արդյունքում բոլշևիկները՝ [[Վլադիմիր Լենին]]<nowiki/>ի գլխավորությամբ հաստատեցին իրենց իշխանությունը [[Ռուսաստան|Ռուսաստանում]] և մեծապես ազդեցություն ունենալով ֆաշիզմի զարգացման հարցում։ Մուսոլինին հանդիսանալով Ֆաշիստական հեղափոխական շարժման առաջնորդ, ի սկզբանե ողջունեց Բոլշևիկյան հեղափոխությունը, սակայն հետագայում հակառակ փոխվեց ունեցավ նրա կարծիքը և նա հայտարարեց, որ Լենինը իր գործունեությամբ նմանվում է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] վերջին [[ցար]]՝ [[Նիկոլայ II|Նիկոլայ 2-րդին]]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստները սկսեցին հակամարքսիստական օրակարգեր մշակել։
 
Լիբերալիստները նշում են, որ բոլշևիզմի և ֆաշիզմի համեմատության ժամանակ տեսնում ենք, որ նրանք ընդհանուր կետեր շատ ունեն, մասնավորապես անհրաժեշտությունը [[Ավանգարդային իշխանություն|ավանգարդային իշխանության]], երկուսն էլ կողմնորոշված են դեպի հեղափոխություն իրականացնելու, ունեն բանվորական կամ պրոլետարիական գաղափարներ, կենտրոնացած են միակուսացական պետություն ունենալուն և այլն։ Նրանց տարբերությունը հիմնականում ռազմավարության և մարտավարության մշակման մեջ էր։ Բոլշևիկները շեշտադրում էին անհրաժեշտությունը ունենալու կազմակերպված [[մասնակցային ժողովրդավարություն]] և ինտերնացիոնալիստական հայացքներ հասարակության համար, իսկ ահա ֆաշիստները կենտրոնացել էին [[Հիպեր-ազգայնականություն|հիպեր-ազգայնականության]] վրա և բաց թշնամանք ժողովրդավարության հանդեպ և դիտարկելով հիերարխիկ սոցիալական կառուցվածքը սեփական նպատակների իրաանացման համար։Առկա [[Անտագոնիզմ (հասարակություն)|անտագոնիզմը]] երկու ուղղությունների միջև ստիպում էր մասնավորապես ֆաշիստներին իրենց համարել հակամարքսիստներ։ Եվ հենց ինքը Մուսոլինին սկսած 1919 թվականից սկսեց ղեկավարել բոլոր ֆաշիստական կազմակերպությունները և ստեղծեց «Ֆաշի դի կոմբատիմենտոն» ([[Մարտական միություն]])։
 
==== 1919 թվականի ֆաշիստական մանիֆեստը ====
1919 թվականին ֆուտուրիստական շարժման ղեկավար Ֆիլիպո Մարինետին ստեղծեց «[[Իտալական ֆաշիզմի պայքարի մանիֆեստը]]»։ Մանիֆեստը ներկայացվեց 1919 թվականի հունիսի 6-ին «Լի Պոպոլո Դը Իտալիա» ֆաշիստակական թերթում։ Մանիֆեստը աջակցում էր կանանց և տղամարդկանց ունիվերսալ ընտրական իրավունքի ստեղծմանը (հետագայում այն ռեալիզացվեց 1925 թվականին, բայց մասնակի և հետագայում անգամ մնաց նույն վիճակում,երբ այլ կուսակցությունների գործունեությունը արգելվեց)։ Ընտրական համակարգը հիմնվելու էր համամասնական ներկյացուցչության վրա, [[Կառավարության գլուխ|կառավարության]] ձևավորումը հիմնվելու էր կորպորատիստական համակարգի վրա, այսինքն ստեղծվելու էին «[[Ազգային խորհուրդ|Ազգային խորհուրդներ]]», որոնք ընտրելու էին պրոֆեսիոնալներից և առևտրային դասի ներկայացուցիչներից, ովքեր պետք է իրականացնեին [[Օրենսդիր իշխանություն|օրենսդրական իշխանությանը]] և ներկայացնեին աշխատավորների, արդյունաբերողների և մնացած դասակարգերի շահերը, ինչպես նաև պետք է հետևեին առողջապահության, հաղորդակցության և այլ ոլորտների համաչափ զարգացմանը և այս պարագայում ան դառնում էր [[Հռոմեական սենատ|հռոմեկան Սենատի]] նմանակը։ Մանիֆեստը նպաստելու էր 8 ժամյա աշխատանքային օրվա հաստատումը բոլոր աշխատողների համար, մինիմալ աշխատավարձի շեմ, աշխատողների ներկայացվածությունը արդյունաբերական [[Կառավարում (տնտեսագիտություն)|մենեջմենթի]] իրականացման համար, արհմիությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացումը, տրանսպորտային սեկտորի ճանաչումը, ապահովագրության ինստիտուտի ներդրումը, թոշակի անցման տարիքը 65 տարեկանից իջեցվեց 55 տարեկան, կրճատվելու էր կրոնական կառույցների քանակը և պետք է իրականացվեր ռազմական պայմանագրերի վերանայում, որպեսզի կառավարությունը կարողանար բանակի թիվը ավելացներ 85 տոկոսով։ Ինչպես նաև պետք է ստեղծվեր ավելի արդյունավետ գործող [[ոստիկանական ծառայություն]], ազգային արդյունաբերության ազգայնացում պետք է իրականացվեր և արտաքրին քաղաքակությունը պետք է լիներ խաղարար, բայց մրցակցային<ref name="massachusetts33">Cristogianni Borsella, Adolph Caso. ''Fascist Italy: A Concise Historical Narrative''. Wellesley, Massachusetts: Branden Books, 2007. p. 70.</ref>
 
 
Մյուս իրադարձությունները, որոնք ազդեցին Իտալիայի ֆաշիստների վրա, կապված է Իտալացի ազգայնական [[Գաբրիել Անունզո|Գաբրիել Անունզոյի]] կողմից «Կարնարոյի խարտիայի» ստեղծմամբ 1920 թվականին։ Անունզոն և [[ԴԵ ամբրիս|Ամբրիսը]] ձևավորել են խարտիան, որը պաշտպանում էև ազգային-սինդիալիստական կորպորատիվ արտադրողականությունը, որը Անունզոնի նաև ՝ քաղաքական հայացքների արտացոլումն է։ Շատ ֆաշիստներ տեսնում էին Կարնարոյի խարտիան, որպես իդելական սահմանադրություն Իտալիայի համար։ Այս բնավորությունը [[Ագրեսիա (քաղաքականություն)|ագրեսիայի]] արտացոլվեց [[Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն|Հարավսլավիայի]] և հարավային սլավոնները հետապնդվում էին իտալական ֆաշիստների կողմից և հատկապեց [[Խորվաթներ|խորվաթների]] և [[Սերբեր|սերբերի]] նկատմամբ<ref name="zs189">Zeev Sternhell, Mario Sznajder, Maia Ashéri. ''The birth of fascist ideology: from cultural rebellion to political revolution''. Princeton University Press, 1994. p. 189.</ref>
==== Իտալիայի ֆաշիստները 1920 թվականին ====
 
1920 թվականին, արդյունաբերական ոլորտում աշխատողների գործադուլը հասավ իր բարձրակետին ու 1919 և 1920 թվականները ընդունված է անվանել « Կարմիր տարիներ»։ Մուսոլինին և ֆաշիստները հանձնառնեցին նախաձեռնություն վիճակը կայունացնելու և Իտալիայում խաղաղություն հաստատելու համար և սկսեցին հաշտության եզրեր գտնել [[Բիզնես գործընթաց|բիզնես]] արդյունաբերության և [[գործադուլ]] անողների միջև<ref name="massachusetts37">Cristogianni Borsella, Adolph Caso. ''Fascist Italy: A Concise Historical Narrative''. Wellesley, Massachusetts: Branden Books, 2007. p. 75.</ref>։
 
=== Իտալիայի ֆաշիստները 1920 թվականին ===
1920 թվականին, արդյունաբերական ոլորտում աշխատողների գործադուլը հասավ իր բարձրակետին ու 1919 և 1920 թվականները ընդունված է անվանել « Կարմիր տարիներ»։ Մուսոլինին և ֆաշիստները հանձնառնեցին նախաձեռնություն վիճակը կայունացնելու և Իտալիայում խաղաղություն հաստատելու համար և սկսեցին հաշտության եզրեր գտնել [[Բիզնես գործընթաց|բիզնես]] արդյունաբերության և [[գործադուլ]] անողների միջև<ref name="massachusetts37">Cristogianni Borsella, Adolph Caso. ''Fascist Italy: A Concise Historical Narrative''. Wellesley, Massachusetts: Branden Books, 2007. p. 75.</ref>
։
 
Ֆաշիստները իրենց համար քաղաքական հակառակորդ էին համարում հիմնականում [[Սոցիալիստական ճամբար|սոցիալիստների]]<nowiki/>ն, ովքեր այդ պահին Իտալիայում մեծամասնություն էին կազմում, ովքեր դեմ էին 1-ին աշխարհամարտում Իտալիայի ներգրավմանը։ Ֆաշիստները և Իտալիայում աջերին ներկայացնող ուժերը որոշ առումներով կիսում էին գաղափարները։ Երկու ուղղություններն էլ Մարքսիզմից որոշ տարրեր էին պարունակում, մերժում էին դասակարգային պայքարը և հավատում էին [[Մերիտոկրատիա|մերիտոկրատիային]]։ Ֆաշիստները օժանդակում էին հակասոցիալիստական քարոզարշավները ՝ համագործակցելով անգամ այլ կուսակցությունների հետ, որպեսզի կարողանան ամբողջովին վերացնեն սոցիալիստական կուսակցությունը Իտալիայում<ref name="zs193">Zeev Sternhell, Mario Sznajder, Maia Ashéri. ''The birth of fascist ideology: from cultural rebellion to political revolution''. Princeton University Press, 1994.}}
Տող 102 ⟶ 101՝
Առհասարակ ֆաշիստաան շարժումը ընտրություններում հաղթելու համար բավականին փոքր հնարավորություններ ուներ, քանի որ փոքր էր և շարժումը հիմնականում ակտիվ էր երկրի հյուսիսային հատվածում և 1921 թվականին այնուամենայնիվ նրանք կարողացան ստանալ մոտավորապես 250 հազար ձայն։
 
==== Ֆաշիստական բռնաճնշումները 1922 թվականին ====
1922 թվականի սկզբին, ֆաշիստ օրենսդիրները մշակեցին ռազմավարություն սոցիալիստներին վերջնականապես ջլատելու և առհասարակ իտալաան քաղաքները իրենց վերահսկողության տակ պահելու համար։ Ֆաշիստները հանդիպեցին դիմադրության Իտալիայի հյուսիսային իշխանությունների կողմից և դա որոշակիորեն խոչընդոտներ ստեղծեց ֆաշիստների համար։ Հետագայում ֆաշիստները սկսեցին հարձակումներ գործել սոցիալիստների շենքերի վրա, ինպես նաև հարձակումներ գործել [[Կաթոլիկ եկեղեցի|Կաթոլիկ]] արհմիությունների վրա [[Կրեմոնա|Կրեմոնայում]] և ուժի գործադրմամբ ստիպեցին իտալիաական կողմնորոշում ընդունել [[Բոլցանո (գավառ)|Բոլցանոյի]] և [[Տրենտո|Տրենտոյի]] շրջանի գերմանախոս բնաչությանը։ Հյուսիսային քաղաքները իրենց ազդեցությունը ամրապնդելուց հետո, ֆաշիստների հաջորդ նպատակը [[Հռոմ|Հռոմն]] էր<ref name="rop87">Robert O. Paxton. ''The Anatomy of Fascism''. New York, New York; Toronto, Ontario: Random House, Inc., 2005 p. 87.</ref>
Տող 112 ⟶ 111՝
Պատմաբան [[Ստենլի Փայն|Ստենլի Փայնը]] Ֆաշիզմի վերաբերյալ Իտալիայում ասել է․ « Առաջին հերթին քաղաքական դիկտատուրա․․․Ֆաշիստական կուսակցությունը ինքնին համարյա դարձավ ամբողջապես [[Բյուրոկրատիա|բյուրոկրատիզացված]] և ենթարկող, բայց ոչ թե պետությանը, այլ հենց կուսակցությանը։ Մեծ բիզնեսը, արդյունաբերությունը և [[Ֆինանսներ|ֆինանսները]] պահպանեցին [[Ինքնիշխանություն|ինքնիշխանությունը]] սկզբնական տարիներին։ ուժային կառույցները վայելում էին կատարյալ ազատություն․․․ Ֆաշիստական ոստիկանությունը դրվեց ռազմական վերահսկողություն տակ․․․ [[Դատական համակարգ|Դատական համակարգը]] ևս որոշակիորեն ինքնուրույնություն էր վայելում։ Ոստիկանությունը շարունակվում էր ուղղորդվել պետական ծառայողների կողմից և կուսակցության առաջնորդների ազդեցության տակ չէր․․․Չէր ստեղծվել նոր ոստիկանական էլիտա․․․Չէր եղել ոչ մի խնդիր Կաթոլիկ եկեղեցին վերահսկողության տակ պահելու համար․․․․․Մշակութային կյանքը ևս ինքնուրույն էր, և ոչ մի [[Քարոզչության և մշակութայի նախարարություն|քարոզչության և մշակույթի նախարարություն]] գոյություն չուներ․․․ Մուսոլինիի ռեժիմը արյունահեղ չէր և բռնաճնշումների մեթոդին շատ չէր դիմում»<ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=x_MeR06xqXAC&pg=PA122|title=A History of Fascism, 1914–1945|author=Stanley G. Payne|publisher=U of Wisconsin Press|year=1996|isbn=9780299148737|page=122}}</ref>։
 
==== Մուսոլինիի Իշխանությունը ====
 
Նշանակվելով Իտալիայի վարչապետ, Մուսոլինին ստիպված է ձևավորել կառավարությունում [[կոալիցիա]], որովհետև ֆաշիստները չէին վերահսկում իտալական պառլամենտը։ Մուսոլինիի կոալիցիոն կառավարությունը նախընտրեց իրականացնել տնտեսական ազատական քաղաքականություն, որի իրականացնողը ֆինանսների նախարար [[Ալբերտո Դի Ստեֆանի|Ալբերտո Դի Ստեֆանին էր]],ով հանդիսանում էր [[Ցենտրիստական կուսակցություն|Ցենտրիստական կուսակցության]] անդամ և նա պետք է բալանսավորեր բյուջեն՝ տնտեսական համաչափ քաղաքականություն իրականացնելու համար։ Իրականում, այս փոփոխությունները կառավարության գործունեության մեջ նպաստեցին, որ Մուսոլինիի ռեժիմը սահմանափակի բռնաճշնումները իր գործունեության մեջ<ref name="sgp113">Stanley G. Payne. ''A history of fascism, 1914–1945''. Digital printing edition. Oxon, England: Routledge, 2005. p. 113.</ref>
Տող 120 ⟶ 119՝
։
 
==== Կաթոլիկ եկեղեցին ====
1929 թվականին ֆաշիստական ռեժիմը ստացավ կաթոլիկ եկեղեցու օրհնությունը, երբ ռեժիմը [[կոնկորդատ]] կքնեց եկեղեցու հետ, որը հայտնի է «<nowiki/>[[Լաթանյան համաձայնագիր]]<nowiki/>» , որը [[Հռոմի Պապ|պապականությանը]] հնարավորություն էր տալիս ունենալ պետական ինքիշխանություն և ֆինանսական ազատություն եկեղեցու հետ կապված ֆինանսները տնօրինելու համար։ Համաձայնագրի ստորագրումից շատ անցած Մուսոլինիի անձնական խոստովանությամբ, եկեղեցին սպառնացել էր նրան «հեռացնել», մասնակիորեն անհասկանալի բնույթի պատճառով, ինչպես նաև նրա համար, որ նա վերջին 3 ամսվա ընթացքում բռնագրավել էր ավելի շատ կաթոլիկ նյութեր, քան նախորդ 7 տարիների ընթացքում1930- ականների վերջին Մուսոլինին դարձավ ավելի եկեղեցադեմ և սկսեց քննադել Կաթոլիկ եկեղեցուն և քննարկում էր, թե ինչպես քանդել եկեղեցին։ Նա այնպիսի դիրքորոշում ստանձնեց, որ հանրության շրջանում քարոզում էր, որ եկեղեցին հակասում է իտալական ժողովրդի ազգային արժեքներին և առհասարակ այդ ժամանակվա իշխանությունների որդեգրած պետականության զարգացմանը ուղղված նպատակները հանդիպում են պապականության մերժմանը։ Իր գրքում Մուսոլինինիի այրին Ռեյչելը ասում էր, որ իր ամուսինը մինչև իր կյանքի վերջը մնացել էր աթեիստ և առհասարակ իր ամուսինը կյանքը ապրել է առանց մեղքերի<ref>Rachele Mussolini, ''Mussolini: An Intimate Biography'', New York: NY, Pocket Books, 1977, p. 131. Originally published by William Morrow in 1974</ref>։
 
Գերմանիայի [[Ազգային-սոցիալիստ|ազգային-սոցիալիստները]] նմանատիպ քաղաքականություն էին իրականացնում իրենց երկրում։ [[Գեստապո|Գեստապոն]] բռնագրացվեց հարյուրավոր եկեղեցիներ Գերմանիայում և Ավստրիայում, և եկեղեցիների վրայից հեռացրեց բոլոր խաչերը։ Եկեղեցին հղում անելով ֆաշիստական [[Սվաստիկա|սվաստիկային]], այն հռչակել են [[Սատանա|Սատանայի]] նշան, որի պատճառով եկեղեցական երիտասարդական մի շարք կազմակերպությունների գործունեությունը և առհասարակ ստեղծումը արգելվել էր և իրենց մի շարք լիազորություններից զրկվել են։ Եվ կառավարությունը թույլատրել էր նացիստներին եկեղեցական նյութերի նկատմամբ իրականացնել [[Գրաքննություն|գրաքննություն։]] Ավելի քան 2720 եկեղեցական է ձերբակալվել Գեստապոյի կողմից և ուղարկվել [[Դախաու (համակենտրոնացման ճամբար)|Դախաույի համակենտրոնացված ճամբար]], որից ավելի քան 1000-ը զոհվել է<ref>Paul Berben, ''Dachau, 1933–1945: The Official History'', Norfolk Press 1975, p. 276-277</ref>։
 
==== Կորպորատիստական տնտեսական համակարգ ====
Ֆաշիստական ռեժիմը ստեղծել էր [[Կորպորատիվ կառավարում|կորպորատիստական]] տնտեսական համակարդգ 1925 թվականին «Պալացո Վիդիոնի պակտ»-ով, որում իտալացի աշխատողների ասոցացիաները և ֆաշիստական [[Առևտրային միություն|առևտրային միությունները]] համաձայնվեցին ընդունել միմյանց, որպես աշխատավոր դասակարգի ներկայացուցիչներ շահերը ներկայացնող կառույցներ։ Ֆաշիստական ռեժիմը ստեղծեց Կորպորացիաների նախարարություն, որը կազմակերպում էր 22 ոլորտային կորպորացիաների գործունեությանը, արգելվեց աշխատողների գործադուլները և 1927 թվականին ստեղծվեց փաստաթուղթ, որով կարգավորվում էր աշխատողների իրավունքները և պարտականությունները: Գործնականում այս կորպորացիաները կարողանում էին որոշակիորեն ինքնուրույնություն ունենալ, բայց այնուամենայնիվ ռեժիմը շատ լուրջ վերահսկողական լծակներ ուներ նրանց նկատմամբ<ref name="cb150">Cyprian Blamires, Paul Jackson. ''World fascism: a historical encyclopedia, Volume 1''. Santa Barbara, California: ABC-CLIO, 2006. p. 150.</ref>
։
 
==== Ագրեսիվ արտաքին քաղաքականություն ====
1920-ականներին Ֆաշիստական Իտալիան նպատակ ուներ իրաականացնելու ակտիվ և ագրեսիվ [[արտաքին քաղաքականություն]], նպատակ ունենալով հարձակվել [[Հունաստան|Հունաստանի]] վրա, ավելացնել իր տարածքները [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզում]], պլանավորում էր պատերազմ սկսել Թուրքիայի և Հարավսլավիայի հետ, վերջինիս պարագայում հասցնել երկիրը քաղաքացիական պատերազմի՝ աջակցելով խորվաթ և մակեդոնացի [[Անջատողականություն|սեպառատիստներին]], որպեսզի լեգիտիմացնեն իտալական զորքերի ներխուժումը և հետո Ալբանիային [[դե ֆակտո]] սեփական [[Պրոտեկտորատ|պրոտեկտորատի]] տակ, որին նրանք հասան 1927 թվականին դիվանագիտական ճանապարհով։ Հաշվի առնելով, որ Իտալիայի աֆրիկյան գաղութները սկսել էին անկախության նշույլներ տալ, ֆաշիստական իշխանությունը ավելի խստացրեց գաղութների կառավարումը և եթե նախկինում տեղացի առաջնորդներն էին ղեկավարում գաղութները, ապա ֆաշիստական Իտալիան փոխեց այդ քաղաքականությունը և սկսեց գաղութներում մասայական սպանությունների և բռնաճնշումների միջոցով ամրապնդել իրենց իշխանությունը և այդ քաղաքականությունը հատկապես իրականացվեց [[Լիբիա|Լիբիայի]] նկատմամբ և այդ ամենից տուժեցին անապատներում ապրող [[Բեդվիններ|բեդվինները]], և ընդհանուր առմամբ [[Աֆրիկա|Աֆրիկայում]] սպանվել է մոտավորապես 100 հազար բեդվին<ref name="Benito Mussolini 1935, p. 26">Benito Mussolini. ''Fascism: Doctrine and Institutions''. (Rome, Italy: Ardita Publishers, 1935) p. 26. "We are free to believe that this is the century of authority, a century tending to the 'right,' a fascist century."</ref>։
 
==== Իտալական մոդելի հաստատումը Հիտլերի կողմից ====
[[Պատկեր:Bundesarchiv Bild 119-1486, Hitler-Putsch, München, Marienplatz.jpg|մինի|Պուտչի գարեջրատան պայթեցումը]]
Արշավ դեպի Հռոմ գործողությունից հետո ֆաշիզմի վերաբերյալ գաղափարները հատկապես տարածվեցին Գերմանիայում և այդ գաղափարախոսության գլխավոր ջատագովը Ադոլֆ Հիտլերն է, որը արշավից դեռ 1 ամից առաջ սկսեց կառուցել սեփական ֆաշիստական-նացիստական մոդելը։ Ֆաշիստական գաղափարախոսության ջատագովներից էր նաև Էրիխ Լուդենդորֆը, և նրանք փորձեցին «Արշավ դեպի Հռոմ» նախաձեռնությունը պրոեկետել «Արշավ դեպի Հռոմ» գործողության վրա և արդյունքում 1923 թվականին իրականացրած գործողության արդյունքում [[Մյունխեն|Մյունխենի]] հայտնի պայթեցվեց հայտնի [[Պուտչի գարեջրատուն|Պուտչի գարեջրատունը<ref name="dissolution">David Jablonsky. ''The Nazi Party in dissolution: Hitler and the Verbotzeit, 1923–1925''. London, England; Totowa, New Jersey: Frank Cass and Company Ltd., 1989. pp. 20–26, 30</ref>
Տող 145 ⟶ 144՝
 
Մեծ ճգնաժամի ժամանակ, Մուսոլինին որոշեց բարձրացնել պետության դերը տնտեսական հարաբերություններում։ Նա դատապարտեց այդ ժամանակվա «Սուպերկապիտալիզմը»․ և հայտարարեց, որ այս ուղղության որդեգրումը դեռևս սկսել էի իր անարդյունավետությունը ցույց տալ 1914 թվականից և այն աջացկում էր անսահմանափակ սպառողականությունը և իր ձգտումը ստեղծելու ստանդարտացված մարդկային տեսակ։ Իտալիայի ֆաշիստները ստեղծեցին «<nowiki/>[[Արդյունաբերական վերակառուցման ինստիտուտ]]<nowiki/>» (ԱՎԻ) մեծ պետական ֆիրմա,որը ապահովում էր պետական օժանդակություն սննկացող մասնավոր ձեռնարկությունների համար։ ԱՎԻ-ն դարձավ մշտական պետական ինստիտուտ ֆաշիստական Իտալիայում և բավականին մեծ օժանդակություններ հատկացրեց մասնավեր ձեռնարկություններին։ Հիտլերը ազգայնացրեց 500 ընկերություններ 1940-ականների սկզբից միայն։ Մուսոլինին կարողացավ իտալական [[Բանկ|բանկերի]] անկումը թույլ չտալ, ինչպես նաև նրանք կարողացան իտալական կապիտալի 48․5 տոկոսը պահպանել երկրում։ Եվ ընդհանուր առմամբ Իտալիան և Գերմանիան իրենց տնտեսությունները կազմեցին այնպես, որպեսզի բոլոր հիմքերն ունենան պատերազմ սկսելու համար.<ref name="Cyprian Blamires 2006. p. 72">Cyprian Blamires, Paul Jackson. ''World fascism: a historical encyclopedia, Volume 1''. Santa Barbara, California: ABC-CLIO, 2006. p. 72.</ref>։
=== Երկրորդ համաշխարհային պատերազմ (1939-1945) ===
 
 
=== Երկրորդ համաշխարհային պատերազմ(1939-1945) ===
Ֆաշիստական Իտալիայում և նացիստական Գերմանիայում և Մուսոլինին և Հիտլերը տարածքներ նվաճելու մեծ ցանկություններ ունեին և այդ նպատակների իրականացման համար իրենց արտաքին քաղաքականության օրակարգը սահմանել են դեռևս 1930-ականներին և այդ ծրագրերի իրականացման կիզակետը 1940-ականներն էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մուսոլինին նպատակ ուներ Իտալիայի գերիշխանությունը հաստատ էր ամբողջ [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովի]] ավազանում և որով կկարողանար ապահովել իր մուտքը դեպի [[Ատլանտյան օվկիանոս]] և կստեղծեր Իտալիայի համար կենսական տարածք Միջերկրական ծովի և [[Կարմիր ծով|Կարմիր ծովի]] ավազաններում։ Հիտլերը Գերմանիայի նպատաների իրականացումը անվանում էր ևս կենսատարածքի ստեղծում [[Արևելյան Եվրոպա|Արևելյան Եվրոպայում]]՝ ներառելով տարածքներ Սովետական միությունից, որոնք պետք է գաղութացվեին գերմանացիների կողմից<ref name="expansionism51">Aristotle A. Kallis. ''Fascist ideology: territory and expansionism in Italy and Germany, 1922–1945''. New York, New York: Routledge, 2001. p. 53.</ref>։
 
Տող 166 ⟶ 163՝
[[Ֆրանցիսկո Ֆրանկո Ֆալանգիստ|Ֆրանցիսկո Ֆրանկո Ֆալանգիստի]] ֆաշիստական ռեժիմը [[Իսպանիա|Իսպանիայում]] պաշտենապես չեզոք էր ամբողջ երկրորդ համաշխարհային պատերազմում և գոյատևեց ֆաշիստական ուժերի կործանումից հետո։ Ֆրանկոյի իշխանության գալը մեծապես աջակցություն էր ստացել Ֆաշիստական Իտալիայից և Նացիստական Գերմանիայից և դա հատկապես ակնառու էր Իսպանիայում [[Քաղաքացիական պատերազմ|քաղաքացիական պատերազմի]] ժամանակ և որպես դաշնակից, Ֆրանկոն մի շարք կամավորներ է ուղարկել Գերմանական զորքերի կազմում կռվելու համար, հատկապես ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում։ Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանկոյի ռեժիմը հաստատեց բարիդրացիական հարաբերություններ արևմյան ուժերի հետ [[Սառը պատերազմ|Սառը պատերազմի]] ժամանակ և մինչև Ֆրանոյի մահը 1975-ինմ Իսպանիայում ընդհանում էր ազատական ժողովրդավարության հաստատման գործընթաց։
[[Պատկեր:Juan Peron con banda de presidente.jpg|մինի|Խուան Պերոն|182x182փքս]]
Պատմաբան [[Ռոբերտ Պաքստոն|Ռոբերտ Պաքստոնը]] նկատում էր, որ ֆաշիզմի սահմանման գլխավոր խնդիրը այն է, որ ֆաշիզմը լայնորեն [[Ընդօրինակում|ընդօրինակման է]] ենթարվել։ Պաքստոնը ասում է, որ ֆաշիզմի ծաղկման շրջանում 1930-ականներին, շատ ռեժիմներ, որոնք գործնականում ֆաշիստական չէին, ներառել են ֆաշիստական տարրեր, որպեսզի ստեղծեն ուժի, կենսունակության և զանգվածների մոբիլիզացման մթնոլորտ<ref>Robert O. Paxton, "The five stages of fascism." ''Journal of Modern History'' 70.1 (1998): 1-23, quotes at pp 3, 17.</ref>։ Պորտուգալիան գտնվում էր [[Էստադո Նովո|Էստադո Նովոյի]] վերահսկողության տակ,որը առաջնորդվում էր [[Անտոնիո դե Օլիվերա Սալազար|Անտոնիո դե Օլիվերա Սալազարի]] կողմից։ Արգենտինայում [[Պերոնիզմ|Պերոնիզմը]] ասոցացվում էր [[Խուան Պերոնի]] ռեժիմի հետ 1946-1955 և 1973-1974, վերջինիս առաջացման վրա մեծ ազդեցություն էր ունեցել ֆաշիզմը։ 1939-ից 1941 թվականներին ցանությունը մեծ էր հասնելու իշխանության և Պերոնը զարգացրեց խորը հիացմունք Արգենտինայում իտալական ֆաշիզմի հանդեպ և մոդելավորեց իր սեփական տնտեսական քաղաքականությունը՝ ֆաշիստական տնտեսական համակարգի նմանությամբ<ref name="Blamires, Cyprian 2006 p. 512">Blamires, Cyprian, ''World Fascism: a Historical Encyclopedia, Volume 1'' (Santa Barbara, California: ABC-CLIO, Inc., 2006) p. 512.</ref>։
։
 
[[Նեոֆաշիզմ]] հասկացությունը վերաբերում է ֆաշիստական շարժումներին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իտալիայում [[Իտալական Սոցիալիստական Շարժում|Իտալական Սոցիալիստական Շարժումը]]՝ [[Ջորջիո Ալմիրանտե|Ջորջիո Ալմիրանտեյի]] գլխավորությամբ նեո-ֆաշիստական շարժում էր և ինքն իրեն է առաջին հերթին համարել որպես նեոֆաշիստական շարժում և հետագայում շարժումը վերանվանվեց «Ազգային դաշինք» (ԱԶ), որը եղել է դաշինքի մեջ [[Սիլվիո Բերլուսկոնի|Սիլվիո Բեռլուսկոնիի]] «<nowiki/>[[Ֆորցա Իտալիա]]<nowiki/>» կուսակցության հետ մեկ տասնամյակ։ 2008 թվականին ԱԶ-ն միացավ Բեռլուսկոնիի նոր կուսակցությանը «<nowiki/>[[Ազատության մարդիկ]]<nowiki/>» կուսակցությանը, հետագայում Բեռլուսկոնիի նախկին կուսակցության անդամներից շարքերը լքեցին, քանի որ համարեցին, որ նոր կուսակցությունը բնույթով նեոֆաշիստական է, չնայած բուն կուսակցությունը իրեն այդպիսին չի համարում<ref name="Blamires, Cyprian 2006 p. 512">Blamires, Cyprian, ''World Fascism: a Historical Encyclopedia, Volume 1'' (Santa Barbara, California: ABC-CLIO, Inc., 2006) p. 512.</ref>։
։
[[Պատկեր:Giorgio Almirante crop.jpg|մինի|171x171փքս|Նիկոլայոս Միչալոլակոս]]
Մեծ ճգնաժամից և Հունաստանում տնտեսական ճգնաժամից հետո, Հունաստանում սկսած հայտնի էր «<nowiki/>[[Ոսկե արևածագ]]<nowiki/>» անվանումով, համարվում էր նեոֆաշիստական, և ընտրություններում կարողացավ տեղեր ստանալ հունական պառլամենտում, ցուցաբերելով անհանդուրժողականություն փոքրամասնությունների, անօրինական ներգաղթյալների և փախստականների նկատմամբ։ 2013 թվականին հակաֆաշիստիկան հայացքներով հայտնի երգիչներից մեկի սպանությունը կազմակերպելուց հետո, հունական կառավարությունը հրամայեվ ձերբակալել [[Նիկոլայոս Միչալոլակոս|Նիկոլայոս Միչալոլակոսին]] և «Ոսկե արևածագ» շարժման այլ անդամներին ևս, ինչպես նաև շարժումը համարվեց քրեական կազմակերպություն։
Տող 198 ⟶ 193՝
Թեև ֆաշիզմը ընդունում էր կարևորությունը նյութական հարստության և ազդեցության, այն դատապարտում էր նյութապաշտությունը, որը  ներկայացվում էր որպես [[Կոմունիզմ|կոմունիզմի]] և կապիտալիզմի ներկա, և քննադատում էր նյութապաշտությունը ոգու դերի ճանաչման բացակայության պատճառով<ref>Calvin B. Hoover, ''The Paths of Economic Change: Contrasting Tendencies in the Modern World'', The American Economic Review, Vol. 25, No. 1, Supplement, Papers and Proceedings of the Forty-seventh Annual Meeting of the American Economic Association. (March 1935), pp. 13–20.</ref>։ Ընդհանուր առմամբ, ֆաշիստները քննադատում էին կապիտալիզմը ոչ նրա համար, որ այն ուներ մրցակցային էություն, ոչ էլ, որ այն աջակցում էր մասնավոր հատվածի բարգավաճմանը(վերջինս ընդունում էին ֆաշիստները), այլ իր նյութապաշտության, անհատականության, ենթադրյալ բուրժականացման և ազգի նկատմամբ անտարբերության պատճառով<ref name="Cyprian Blamires 2006. p. 189">Cyprian Blamires. ''World Fascism: A Historical Encyclopedia, Volume 1''. Santa Barbara, California: ABC-CLIO, 2006. p. 189.</ref>։ Ֆաշիզմը դատապարտեց Մարքսիզմը այն պատճառով, որ այն պաշտպանում էր նյութապաշտ ինտերնացիոնալիստական դասակարգը, որոնց ֆաշիստները համարում են ազգի միասնականությանը խաթարող երևույթ։ Տնտեսական   ինքնավստահությունը, ինքնաապահովումը, որը հայտնի է որպես autarky, ֆաշիստական իշխանության հիմնական նպատակն էր<ref name="Cyprian Blamires 2006. p. 102">Cyprian Blamires. ''World Fascism: A Historical Encyclopedia, Volume 1''. Santa Barbara, California: ABC-CLIO, 2006. p. 102.</ref>։                                                
 
Ուսումնասիրելով ֆաշիզմի տարածումը Իտալիայից դուրս [[Ֆիլիպ Մորգան|Ֆիլիպ Մորգանը]] նշում է․« 1929 թվականի [[Մեծ տնտեսական ճգնաժամ|Մեծ տնտեսական ճգնաժամը]]՝ ճգնաժամ էր նաև պառլամենտական ժողովրդավարության, կապիտալիզմի և բոլշևիզմի, և այս պարագայում ֆաշիզմը հանդես եկավ, որպես այլընտրանք այս երկու գաղափարներին և այն դարձավ եվրոպական [[Քաղաքակրթություն|քաղաքակրթության]] նոր մոդել։ Եվ ինչպես 1934-ին Մուսոլինին է նշել, ֆաշիզմը դարձավ ունիվերսալ ֆենոմեն և միևնույն ժամանակ դոմինանտ գաղափար այդ ժամանակների համար»<ref name="ReferenceA">Marco Piraino, Stefano Fiorito. Fascist Identity. pp. 39–41.</ref>։                                                                                                                                             
 
Ֆաշիստները նպաաստում էին [[Սոցիալական բարեկեցություն|սոցիալական բարեկեցության]]՝ բարելավելու իրենց ազգին կամ ռասայականությանը  վերաբերող տնտեսական պայմանները, սակայն  նրանք չէին աջակցել հավասարազորային պատճառով, որոնք ընդունելի չէին՝ հաշվի առնելով գերմանական արյան մաքրությունը մյուս ազգերի համեմատ։ Այս ծրագրի իրականացման համար Գերմանիայում գոյություն ուներ «[[Ազգային սոցիալիստական ժողովրդի բարեկեցություն]]» կառույց, որի վերահսկողության ոլորտում  առկա էր 17 մլն մարդ, և 1939 թվականին սկսեց իրականացնել ծրագիր՝ աջակցման և խնամության համար<ref name="cb189">Cyprian Blamires, Paul Jackson. ''World fascism: a historical encyclopedia, Volume 1''. Santa Barbara, California: ABC-CLIO, 2006. p. 189.</ref>։ Այս կառույցը դարձավ երկրորդ ամենամեծ կառույցը, իր ոլորտի մեծությամբ զիջելով միայն Գերմանական աշխատավոր ճակատին։ Այս կառույցի միջոցով նպատակ էր դրված մարդկանց մոտ ստեղծելու միասնական ազգային համայնք, հեռու մնալ դասակարգային կոնֆլիկտներից և ցանկացած գործունեություն իրականացնել ի նպաստ գերմանական ազգի բարօրությանը<ref name="Robert O. Paxton 2005. p. 10">Robert O. Paxton. ''The Anatomy of Fascism''. Vintage Books edition. Vintage Books, 2005. p. 10.</ref>։
Տող 224 ⟶ 219՝
 
Իտալիայում մոդեռնիզմի զարգացման հարցում մեծ ազդեցություն է ունեցել Մարինետին, ով մոդեռնիզմի մեջ ներառել է լիբերալ-բուրժուական արժեքներ՝ կապված ավանդույթների և [[Հոգեբանություն|հոգեբանության]] հետ, թեև նա նաև զարգացրել է [[Ռազմական ազգայնականություն|ռազմական ազգայնականության]] գաղափարը<ref>"Fascist Modernism" by Jobst Welge. Astradur Eysteinsson (ed.), Vivian Liska (ed.). ''Modernism, Volumes 1–2''. John Benjamins Publishing, 2007. p. 550.</ref>։ Գերմանիայում Յունգերը ուսումնասիրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեխնիկական ռազմական գործողություննները և հանգել է եզրակացության, որ նասիցտական շրջանի սոցիալաան դասը պետք է լինի աշխատող-զինվոր կոնցեպտի շրջանակներում։ Եվ նա նշում էր, որ այս դասի ստեղծման և պարագայում, ինչպես ամբողջատիրական ռեժիմի առկայության պայմաններում, այս դասի տոտալ [[Մոբիլիզացիա|մոբիլիզացումը]] ցանացած իրավիճակում ավելի արդյունավետ կլինի իրականացնել<ref name="Thomas Rohkrämer 2007. p. 130">Rohkrämer, Thomas, "A Single Communal Faith?: the German Right from Conservatism to National Socialism", ''Monographs in German History''. Volume 20 (Berghahn Books, 2007), p. 130</ref>։
 
== Ֆաշիզմի քննադատություն ==
{{Անավարտ բաժին}}
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆաշիզմ» էջից