«Հակոբ Նալյան Զմարացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Հակոբ Նալյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Զիմարա գյուղաքաղաքում` Պողոս Նալօղլինի և Թամամի ընտանիքում։ Մինչև 14 տարեկանը ապրելել է ծննդյավայրում, ապա մեկնել Կ.Պոլիս, ընդունվել [[Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի|Հովհաննես Կոլոտ]] պատրիարքի կողմից հիմնած Սկյուտարի դպրատուն։ 1728 թվականին ձեռնադրվել է աբեղա<ref>{{Cite web|url=httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=4300&name=%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2_%D5%86%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Հակոբ Նալյան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2017-11-26}}</ref>:
 
Աշակերտել է [[Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի|Հովհաննես Կոլոտ Բաղիշեցուն]]։ [[1741]]-[[1749]], [[1752]]-[[1764]] թվականներին՝ Պոլսի հայոց պատրիարք, [[1749]]-[[1752]] թվականներին՝ [[Երուսաղեմ]]ի հայոց պատրիարք։ Պայքարելով [[կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ եկեղեցու]] ազդեցության դեմ՝ ձգտել է հայությանը համախմբել Հայոց եկեղեցու շուրջը։ Հիմնադրել է Կ. Պոլսի Գումգափու թաղի Մայր դպրատունը և դասավանդել այնտեղ։ Աշխատություններն ունեն աստվածաբանական-դավանաբանական բնույթ<ref>{{Cite web|url=http://echmiadzin.asj-oa.am/13765/|title=Հակոբ Նալյան Պատրիարքը՝ գրոց գյուտի և թարգմանչաց մասին|last=Հակոբ|first=Քյոսեյան,|date=2005-03-31|website=echmiadzin.asj-oa.am|accessdate=2017-11-26}}</ref>։ Առանձնակի արժեք ունի [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «[[Մատյան ողբերգության]]»-ը և ներբողներին նվիրված լուծմունքը, որտեղ փորձ է արված բանասիրական-աղբյուրագիտական և աստվածաբանական առումով քննել նրա գրական ժառանգությունը։ Հակոբ Նալյան Զմարացու առաջաբանով, առաջին անգամ հրատարակվել է [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացու]] «[[Եղծ աղանդոց]]»-ը ([[1762]])։