«Մազդակյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Մազդակյան շարժում''', գյուղացիության և քաղաքային չքավորության շարժում [[Սասանյան Իրան]]ում V դարի վերջին-VI դարի 20-ական թվականներին։ Առաջացել է ազնվականության և [[Զրադաշտ|զրադաշտական հոգևորականության]] ազդեցության ուժեղացման, կենտրոնական իշխանության թուլացման, արտաքին քաղաքականության անհաջողությունների և երկրում տարածված սովի հետևանքով։ 488 թվականի շարժման ղեկավարը և գաղափարախոսը քուրմ Մազդակն էր։ Մազդակյան շարժման գաղափարախոսության՝ մագդակիզմի հիմքը [[Զրադաշտականություն|զրադաշտ]]ական դավանանքի չարի և բարու անընդհատ պայքարի դրույթն էր։ Նյութական փոխօգնության մասին [[Զրադաշտ]]ի պատվիրանը մազդակիզմը դիտում էր գույքային ընդհանրության և հավասարության գաղափարի մեջ։ Մազդակը կոչ էր անում սոցիալական անհավասարությունը վերացնել բռնի ուժով։
{{Արտաքին հղումներ}}
|