«Տուրնե»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1772 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
'''Տուրնե''' ({{lang-fr|Tournai}}, {{lang-nl|Doornik}}, {{lang-pcd|Tornai}}, {{lang-la|Tornacum}}), քաղաք [[Բելգիայի Թագավորություն|Բելգիայի Թագավորության]] [[Վալոնիա]]յի տարածաշրջանի [[Էնո]] նահանգում, մայրաքաղաք [[Բրյուսել]]ից 85 կմ հարավ-արևմուտք։ Ֆրանսախոս Տուրնեն մտնում է ֆրանկո-բելգիական Մեծ Լիլ ագլոմերացիայի մեջ։ Բնակչությունը՝ {{բնակ}}։
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Tournai_JPG006.jpg|ձախից|մինի|Տիրամոր ռոմանական տաճարը։]]
Տուրնեն համարվում է Բելգիայի հնագույն քաղաքը, քանի որ բավականին հաճախ է հիշատակվում հռոմեացի պատմիչների կողմից։ 5-րդ դարից այն սալիական ֆրանկների կենտրոններից մեկը և Մերովինգների դինաստիայի մի շարք արքաների մայրաքաղաքը․ մոտավորապես 466 թվականին այստեղ ծնվել է նրանցից ամենահզորներից մեկը՝ [[Քլոդվիգ I]]-ը։ Նրա հոր՝ Քիլդերիկոսի գերեզմանը պատահաբար բացվել է 1653 թվականին եկեղեցիներից մեկում։ 6-րդ դարում Տուրնեն եպիսկոպոսի նստավայրն է։
 
Վերջին հարյուրամյակում Տուրնեն հաճախ է փոխել տերերին։ 860-ականներից մինչ 12-րդ դարը քաղաքի իշխանությունը պատկանում էր Ֆլանդրիայի դքսերին։ Դրանից հետո այն ընգրկվեց արքայական կալվածքի կազմում, բայց Փարիզից հեռավորությունը թույլ էր տալիս քաղաքացիներին ինքնուրույն կազմակերպել վերջինիս ղեկավարությունը։
 
1513-1518 թվականներին այն օկուպացվել է անգլիացի թագավոր Հենրիխ VIII-ի կողմից, դրանից 3 տարի հետո կայսր Կառլոս V-ը, որն այն միավորել է հաբսբուրգյան Նիդերլանդներին։