«Աստղաշեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 79.
 
=== Աստղաքարեր ===
Աստղաշեն գյուղում հայտնաբերված աստղաքարերը 165 –145 մլն «տարեկան» են<ref>{{Cite web|url=http://artsakhtimes.am/%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A5%D5%B2%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A8/|title=Աստղաշենի աստղային առեղծվածը|last=|first=|date=|website=http://artsakhtimes.am|publisher=|accessdate=}}</ref>: Ենթադրում են, որ այնտեղ ժամանակին օվկիանոս է եղել։ Օվկիանոսի հատակին մանր կենդանիների մնացորդներ կային, որոնք աստիճանաբար կպչելկպել են իրար և այդպես քարացել<ref>{{Cite web|url=https://medium.com/@anna.aslanyan.s/%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6-b049755bd1f8|title=Աստղաշենի գաղտնիքները|last=|first=|date=|website=https://medium.com|publisher=|accessdate=}}</ref>: Աստղաշենի բրածո տեղանքը մինչ օրս լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել, թերևս առաջին փորձը 2013 թվականի աշնանն [[Ազոխ (քարանձավ)|Ազոխի քարանձավի]] հնագիտական արշավախմբի կողմից կատարված ուսումնասիրությունն է: Ուսումնասիրության նախնական տվյալների մասին տեղեկություններ է հայտնել Ազոխի քարանձավի հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը: Աստղաշենի հաջորդականության բրածո պարունակող տեղամասը գտնվում է անմիջապես ճամփեզրի տակ, բացի Հյուսիսից, Հյուսիս–արևմուտքից դեպի Հարավ–արևմուտք ուղղությամբ մոտ 75 մ փոքր արահետից: Շերտադարսման անկումը հարավ-արևմտյան ուղղությամբ մոտ 16° է: Բրածոներով հարուստ տեղամասը գլխավորապես հանդիպում է Աստղաշենի հաջորդականության հիմնահարթակում և միջնամասում: Այս հորիզոնները բավական խոշոր հատիկավորված են՝ կլորավուն հատիկներ պարունակող բեկորային քարաշերտերով և կենսաշերտային նյութով: Որոշ քարաշերտեր մուգ են և, ըստ երևույթին, կազմված [[բազալտ]]ից: Աչքի են ընկնում նաև հանքայնացման կանաչ օջախներ, որոնք կարող են լինել հանքային [[Քլորատներ|քլորիտի]] կամ [[գլաուկոնիտ]]ի առկայության նշաններ:
 
«Տարածքը հարուստ է ծովային բրածո մնացորդներով, որոնք լավ են պահպանվել ժայռապարների շերտադարս մակերեսներին: Դրանք, որպես կանոն, ընկղմված չեն նստվածքաշերտի հաստության մեջ, որը բավական փխրուն է: Բրածո նյութը մասնատված է և վատ տեսակավորված: Կենսաշերտը հիմնականում պարունակում է ծովաշուշանների մնացորդներ, իսկ աստղաձեւ բրածոներն իրականում այս բուսատեսակներին պատկանող աստղաձև ոսկրիկներ են (ցողունային հատվածներ): Հնարավոր է, դրանք ծովաշուշանների ''Pentacrinites'' ցեղատեսակի ներկայացուցիչներ են (կամ, ամենայն հավանականությամբ, ցեղակից որևէ տաքսոնի, ինչպես օրինակ՝ ''benthic isocrinids''): ''Pentacrinites'' ցեղատեսակը գոյություն է ունեցել տրիասից մինչև էոցեն ժամանակաշրջանը, այնուամենայնիվ, հայտնի է, որ այն առավել տարածված է եղել յուրայի շրջանում: Ծովաշուշանները ծովաստղի և ծովոզնու ցեղակիցներ են և պատկանում են փշամորթների տիպին»,-տեղեկացնում է Լևոն Եպիսկոպոսյանը։ Աստղաշենի այս հատվածից վերցվել են աստղաձեւ ոսկրիկների նմուշներ, որոնք ուղարկվել են հետազոտման Հյուսիսային Եվրոպա ծովաշուշանների մասնագետի, ով այժմ փորձում է պարզել՝ արդյոք դրանք նոր տեսակներ են, թե՝ ոչ: Աստղաշենում հայտնաբերված այլ բրածո մնացորդների թվում էին ծովաոզնու շուրջբերանային հատվածը և նիզակակիր ծովաոզնու բավականին խոշոր փշերը: Գտնվել են նաեւ ուսոտանիների տեսակներ խիստ կողավորված խեցիներով: Աստղաշենի ժայռահարթակը, ըստ էության, հանդիսանում է կոշտից մինչեւ շատ կոշտ կենսաշերտ՝ ներառված յուրայի ժամանակաշրջանի «ստանդարտ» կրաքարային 34 հաջորդականության մեջ, ինչը, ընդհանուր առմամբ, բնորոշ է այս տարածաշրջանին<ref>{{Cite web|url=http://www.karabakh-open.info/hy/societyam/7528-am3875|title=Աստղաշեն. թե ինչ են հուշում ուսումնասիրությունները|last=|first=|date=|website=http://www.karabakh-open.info|publisher=|accessdate=}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աստղաշեն» էջից