«Հանգըլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 619.
Հունմին Ջոնգ-ըմում ասվում է, որ Սեջոնգ թագավորը հանգըլը ստեղծելիս օգտվել է {{lang|ko|古篆|nocat=yes}} (Հին դրոշմագիր)-ից: {{lang|ko|古篆|nocat=yes}}-ն երբեք չի ճանաչվել: {{lang|ko|古|nocat=yes}} (''gǔ'' ՝գու) բառը նշանակում է «հին», որը թևաթափ է անում բանասերներին, քանի որ հանգըլը գործառույթային ոչ մի նմանություն չունի չինարենի {{lang|ko|篆字|nocat=yes}} (''zhuànzì'' )-ի՝ [[Դրոշմագիր|դրոշմագրի]] հետ: Սակայն Լեդիարդը կարծում է, որ {{lang|ko|古|nocat=yes}}-ն օգտագործվում է որպես բառախաղ, և այն {{lang|ko|蒙古|nocat=yes}}(''Měnggǔ՝ մընգգու-մոնղոլ'') բառի վանկերից մեկն է, իսկ {{lang|ko|古篆|nocat=yes}}-ը ուղղակի {{lang|ko|蒙古篆字|nocat=yes}}(մոնղոլական դրոշմագիր)-ի հապավումն է: Այսինքն {{lang|ko|古篆|nocat=yes}}-ն մոնղոլական ֆագս-փա գրի տարբերակներից է, որը նման է չինական դրոշմագրին: Կորեայի պալատական գրադարանում կային ֆագս-փա գրով ձեռագրեր, որոշ դրոշմագրեր, և Սեջոնգի նախարարներից ոմանք լավ տիրապետում էին գրին:
 
Ըստ Լեդիարդի՝ փախառված հինգ տառերը պարզեցվել էին, որի բաղաձայններից հնարավոր էր լինում կազմել տարբեր կապակցություններ, ինչպես նաև բաղաձայններին ավելացնել մասնկներ՝ հագագային հնչյուններ ({{lang|ko|ㅋㅌㅍㅊ|nocat=yes}}) ստանալու համար: Ի հակադրություն ավանդական կարծիքներին՝ Լեդիարդի տեսության համաձայն՝ ոչ- պայթական բաղաձայնները ({{lang|ko|ㆁ ㄴ ㅁ ㅅ|nocat=yes}}) ստեղծվել են՝ հիմնական տառերից մասնիկների հեռացմամբ, այլ ոչ թե կցմամբ: Լեդիարդը սա պարզաբանում է՝ նշելեով, որ ավելի հեշտ է {{lang|ko|ㅂ|nocat=yes}} տառից ստանալ {{lang|ko|ㅁ|nocat=yes}}տառը՝ հեռացնելով առաջինի երկու մասնիկները, քան {{lang|ko|ㅁ|nocat=yes}} տառից {{lang|ko|ㅂ|nocat=yes}} տառը ստանալը, ինչպես ընդունված է, քանի որ {{lang|ko|ㅂ|nocat=yes}} տառի կառուցվածքը նման չէ այլ պայթականների կառուցվածքին:
 
«Նգ» տառի բացատրությունը ևս տարբերվում է ընդունված բացատրություններից: Չինարեն շատ բառեր սկսվում էին «նգ»-ով, բայց մինչև Սեջոնգ թագավորի ժամանակները՝ Չինաստանում սկզբնական «նգ» հնչյունը համր էր, կամ էլ արտասանվում էր {{IPA|[ŋ]}}, և միայն համր էր, երբ այդ բառերը փոխառվում և ընդգրկվում էին կորեերենի բառապաշարում: Բացի այդ «նգ» տառի կառուցվածքը (կարճ ուղղահայաց գիծ, որը ստացվում էր՝ {{lang|ko|ㄱ|nocat=yes}} տառի հորիզոնական մասնիկը հեռացնելով) նման կլիներ {{lang|ko|ㅣ|nocat=yes}}{{IPA|[i]}} ձայնավորի կառուցվածքին: Սեջոնգի առաջարկած մեկնաբանությունը լուծում է այս բոլոր խնդիրները: {{lang|ko|ㄱ|nocat=yes}}տառից առաջացած ուղղահայաց մասնիկը կցվել էր {{lang|ko|ㅇ|nocat=yes}}նշանին՝ ստեղծելով {{lang|ko|ㆁ|nocat=yes}} տառը (շրջանակ՝ վերևի մասում ուղղահայաց մասնիկով), որը արտահայտում էր և՛ սովորական {{IPA|[ŋ]}} արտասանությունը բառամիջում և բառավերջում, և՛ համր արտասանությունը բառասկզբում:
 
Երկու տարրերից բաղկացած մեկ այլ տառ, որն ուներ երկու արտասանություն, {{lang|ko|ㅱ|nocat=yes}}տառն էր, որը չինարեն {{lang|zh|微}}-ի տառադարձությունն էր: Այն արտասանվում էր [m] կամ [w]: Այն կազմված էր {{lang|ko|ㅁ|nocat=yes}}[m] և {{lang|ko|ㅇ|nocat=yes}}(Ֆագս-փա գրի [w]-ից) մասնիկներից: Փագս-փա գրում տառի տակ գրված շրջանակն արտահայտում էր ձայնավորներից հետո արտասանվող [w] հնչյունը: Լեդիարդը պնդում է, որ {{lang|ko|ㅱ|nocat=yes}} տառի ներքևում գրված է հենց այդ շրջանակը: Այժմ Փագս-փա գրում չինարեն {{lang|zh|微}}-ը տառադարձվում է որպես [w] հնչյունի հետ տառակապակցություն, որում [w]-ն գրվում է [h] -ի տակ: Իրականում չինարենի {{lang|zh|微非敷}} բաղաձայնները փագս-փա գրում տառադարձվում էին [հ] տառի տարբերակների և [w] տառի միջոցով, իսկ հանգըլում նույն բանն արվում է {{lang|ko|ㅁㅂㅍ|nocat=yes}} տառերին շրջանակ կցելով՝ {{lang|ko|ㅱㅸㆄ|nocat=yes}}:
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հանգըլ» էջից