«Ալեքսանդր Գրիբոյեդով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
[[1815]] թվականին Գրիբոյեդովը եկավ [[Պետերբուրգ]], որտեղ ծանոթացավ «Հայրենիքի որդին» ամսագրի հրատարակիչ Ն. Ի. Գրեչի և հայտնի թատերագիր Ն. Ի. Խմելնիցկու հետ։
 
[[1816]] թվականի գարնանը սկսնակ գրողը թողեց զինվորական ծառայությունը, իսկ արդեն ամռանը հրապարակվեցլույս ընծայեց մի հոդված Բյուրգերի ,,Լենորա,, բալլադի ռուսերեն ազատ թարգմանության վերլուծության մասին։ Հենց այս ժամանակաշրջանում էլ Գրիբոյեդովի անունը հայտնվում է մասոնական «Լե ամիս ռեյունիս» (Միացյալ ընկերներ) օթյակի իսկական անդամների ցուցակում։​ [[1817]] թվականի սկզբին Գրիբոյեդովը դարձավ մասոնական «Դու Բիեն» օթյակի հիմնադիրներից մեկը։ Ամռանը անցավ դիվանագիտական ծառայության՝ զբաղեցնելով արտաքին գործերի կոլեգիայի նահանգային քարտուղարի պաշտոնը։ Իր կյանքի այդ շրջանում գրողը ծանոթանում է [[Ալեքսանդր Պուշկին]]ի, Վ. Կյուխելբեկերի հետ, գրում «[[Թատրոն]]» բանաստեղծությունը (ի պատասխան,,Երիտասարդ ամուսինները,, կատակերգության զագոսկինյան քննադատության)։ Տարբեր թատերագիրների հեղինակակցությամբ գրում է նաև ,,Ուսանողը,,, ,,Ձևացված անհավատարմություն,,, ,,Ամուսնացած հարսնացուն,, կատակերգությունները:
 
1818 թվականին Գրիբոյեդովը, մերժելով ԱՄՆ -ում՝ ռուսական դիվանագիտական միսիայում պաշտոնավարելու առաջարկը, աշխատանքի նշանակվեց Պարսկաստանում ռուսական դիվանագիտական ծառայությունում որպես քարտուղար: Նախքան Թեհրան մեկնելը ավարտեց աշխատանքն իր «Ինտերմեդիայի փորձեր» երկի վրա: Օգոստոսին ճանապարհ ընկնելով դեպի իր ծառայության վայրը, մի շարք քաղաքներում կարճատև կանգառներ կատարելով՝ երկու ամսում հասավ Մոզդոկ, այստեղից էլ, դարձյալ ոչ տևական դադարից հետո, շարժվեց դեպի Թիֆլիս: Ընդ որում՝ ընթացքում հանգամանորեն գրի էր առնում իր ճամփորդական տպավորությունները: 1819 թվականի սկզբին գրեց հեգնական «Նամակ հրատարակչին՝ Թիֆլիսից», իրագործեց իր առաջին գործուղումը շահական պալատ: Սեպտեմբերին՝ պարսկական գերությունից իր գործադրած ջանքերի շնորհիվ ազատություն ստացած ռուս զինվորների ջոկատի և փախստականների, գաղթականների մի մեծ խմբի գլուխ անցած՝ Թավրիզից ճանապարհ ընկավ դեպի Թիֆլիս: Մոտ մեկ ամիս տևած այս «ճանապարհորդության» առանձին դրվագներ նա նկարագրել է իր օրագրերում, «Վագինի պատմածը», «Անանուրյան կարանտին» ստեղծագործություններում: 1821 թվականը Գրիբոյեդովն անցկացրեց Վրաստանում: Այդտեղ և այդ ժամանակ սկսեց գրել իր գլուխգործոցը՝ «Խելքից պատուհաս» թատերաերկը, մտերմացավ զինվորական ծառայությունը Վրաստանում շարունակելու եկած Վիլհելմ Կյուխելբեկերի հետ: 1822 թվականի փետրվարից Գրիբոյեդովը ծառայության անցավ Կովկասում ռուսական զորքերի հրամանատար գեներալ Ալեքսեյ Երմոլովի շտաբում՝ որպես դիվանագիտական մասի քարտուղար: Ամենայն հավանականությամբ՝ այդ տարում է գրել «1812 թվական» դրաման՝ նապոլեոնյան բանակի նկատմամբ ռուսների տարած հաղթանակի մասին: 1823 թվականի սկզբին նա ժամանակավորապես թողեց ծառայությունը, վերադարձավ հայրենիք, երկուսուկես տարի ապրեց Մոսկվայում, Պետերբուրգում, Տուլայի նահանգում, շարունակեց աշխատանքը «Խելքից պատուհաս» թատերգության վրա, գրեց նոր գործեր, այդ թվում՝ «e-moll» հանրահայտ վալսը: 1824 թվականի վերջերին դարձավ Ռուսական բանահյուսության սիրահարների ազատ ընկերության իսկական անդամ
 
=== Հարավում ===