«Էխնաթոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 20.
}}
 
'''Էխնաթոն''', ''Ամենհոտեպ IV'' (հետագայում Էխնաթոն), [[հին Եգիպտոս]]ի XVIII դինաստիայի փարավոն, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․1353-1336 թթ․, ականառուակնառու քաղաքական գործիչ, նշանավոր կրոնական բարեփոխիչ, որի կառավարման շրջանում կարևոր փոփոխություններ տեղի ունեցան Եգիպտոսի կյանքում։
 
'''Էխնաթոն Ամենհոտեպ IV'''
[[Պատկեր:AkhnatonCairoCast.png|250px|մինի|Էխնաթոն(Ամենհոտեպ IV)]]
== Իշխանության գալը ==
Ամենհոտեպ IV իր նախորդի՝ Ամենհոտեպ III կրտսեր որդին էր, ով իշխանության եկավ ավագ եղբայր Թութմոսի մահվանից հետո։ Եգիպտագետների մոտ տարբեր մոտեցումներ կան Ամենհոտեպ IV իշխանության գալու հետ կապված։ Մի մասի կարծիքով նա մոտավորապես 12 տարի հոր հետ համատեղ է կառավարել երկիրը, քանի որ վերջինս կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր։ Ժամանակակից եգիպտագետներ Էրիկ Կլայնը, Նիկոլաս Ռիվեսը, Պիտեր Դորմանը և ուրիշներ հակվում են այն մտքին, որ եթե Ամենհոտեպ IV իր հոր հետ համատեղ կառավարեր, ապա ինքը 2 տարեկանից մեծ չէր կարող լինել<ref>Nicholas Reeves, Akhenaten: Egypt’s False Prophet, Thames & Hudson, 2000</ref>.։ Դոնալդ Ռեֆորդը, Ուիլյամ Մառնեյը, Ալան Գառները, Լոուրենս Բերմանը մերժում են Ամենհոտեպ III և Ամենհոտեպ IV համատեղ կառավարման հավանականությունը<ref>Berman, Lawrence. 'Overview of Amenhotep III and His Reign,' and Raymond Johnson, 'Monuments and Monumental Art under Amenhotep III' in 'Amenhotep III: Perspectives on his Reign' 1998, ed: David O’Connor & Eric Cline, University of Michigan Press, ISBN 0-472-10742-9</ref>.։
2014 թ․ Եգիպտոսի հնագույն հուշարձանների պահպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի չատի (բարձրաստիճան պաշտոնյա)գերեզմանի գրառման ուսումնասիրման ժամանակ Ամենհոտեպ III ապացուցում է իր և որդու ավելի քան 8 տարի համատեղ կառավարման մասին<ref>[http://www.dailynewsegypt.com/2014/02/06/pharaoh-power-sharing-unearthed-egypt/ Pharaoh power-sharing unearthed in Egypt]
Daily News Egypt. February 6, 2014</ref><ref>[http://www.thehistoryblog.com/archives/29044 Proof found of Amenhotep III-Akhenaten co-regency] thehistoryblog.com</ref>.։ Անկախ համատեղ կառավարելու հնարավորությունից, Ամենհոտեպ IV չի պատկերված իր հոր կողմից հիմնված հուշարձաններում, որի պատճառը դեռ բացահայտված չէ<ref name="redford">Donald B. Redford, Akhenaten: The Heretic King. Princeton University Press, 1984</ref>.։
 
[[Պատկեր:The Wilbour Plaque, ca. 1352-1336 B.C.E., 16.48.jpg|250px|մինի|Էխնաթոնը և նրա կին Նեֆերտիտին]]
Տող 36.
 
== Կրոնական բարեփոխման նպատակները ==
Էխնաթոնի (Իխ֊Նե֊Այթի «Աթոնին օգտակար») կառավարումը համարվում է անհավանական կրոնական բարեփոխումների շրջան, որը ցնցեց եգիպտական ավանդական հասարակության հիմքերը, քաղաքականությունն ու մշակույթը։ Էխնաթոնի այս հեղափոխության պատճառը մինչ այժմ պարզ չէ։ Եգիպտական փարավոնների կողմից [[Առաջավոր Ասիա]]յի և [[Նուբիա]]յի գրավման հետևանքով հսկայական ունեցվածքի զավթումը առաջ բերեց ստրկավաճառ արիստոկրատիայի աննախադեպ հարստացմանը, հատկապես մեծ ունեցվածք և հարստություն ձեռք բերեցին [[Թեբե (Եգիպտոս)|Թեբեյի]] քրմապետերը։ Թեբեյի քրմապետերի հզորացումը սերտորեն կապված էր ժառանգական ազնվականության և տեղական կրոնների առկայության հետ, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում արքայական իշխանության համար։
Բացի այդ, Ամենհոտեպի ծագումը ըստ գահաժառանգման օրենքի զրկում էր նրան գահին տիրելու ցանկացած հնարավորությունից, որի պատճառը իր մայրն էր՝ թագուհի Թեյան ով չէր պատկանում թագավորական ընտանիքին և անգամ եգիպտուհի չէր։ Ամենհոտեպի հայրը անօրեն ճանապարհով ամուսնանալով և շրջանցելով արքայական ընտանիքի հիմնական ժառանգորդներին, դրանով զրկեց որդուն գահին բազմելու օրինական իրավունքից։
Հետազոտողների մի մասը առաջ է քաշում նաև այն մոտեցումը, համաձայն որի միասնական կրոն ստեղծելու բարեփոխումը անհրաժեշտ էր եգիպտական տերության համար, որտեղ ամեն քաղաք սեփական աստծուն էր երկրպագում։ Աստվածների այդ բազմազանությունը խանգարում էր եգիպտական ժողովրդի միավորմանն ու միասնական նպատակին հասնելու ձգտումներին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էխնաթոն» էջից