«Բոզե-Այնշտայնի կոնդենսատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 11.
</ref>։ Նման պայմաններում բոզոնների մեծ մասը զբաղեցնում է ամենացածր [[քվանտային վիճակ]]ը, և քվանտային երևույթներն սկսում են ի հայտ գալ նաև մակրոսկոպիկ մասշտաբներում։ Այդպիսի երևույթները կոչվում են ''մակրոսկոպիկ քվանտային երևույթներ''։
 
Նյութի այս ագրեգատային վիճակը 1924-1925 թթթ. կանխատեսել են [[Շատենդրանատ Բոզե]]ն և [[Ալբերտ Այնշտայն]]ը։ Լույսի [[քվանտ]]ի` [[ֆոտոն]]ի քվանտային վիճակների մասին իր հոդվածը Բոզեն ուղարկեց Այնշտայնին։ Վերջինս, տպավորված, թարգմանեց այն անգլերենից գերմաներեն և երաշխավորեց «Zeitschrift für Physik» ամսագրին հրատարակության համար (մինչ այդ տարբեր ամսագրեր մերժում էին հրատարակել Բոզեի հոդվածը՝ սխալ համարելով դրանում արտահայտված գաղափարները)։ Հետագայում նյութի մասնիկների (նյութի) մասին Բոզեի գաղափարները Այնշտայնը զարգացրեց երկու այլ հոդվածներում<ref>Ռոնալդ Վ. Քլարք, «Այնշտայն. կյանքը և ժամանակը» (Avon Books, 1971) էջ 408–9 ISBN 0-380-01159-X</ref>։
Բոզեի և Այնշտայնի աշխատանքների արդյունքում մշակվեց [[Բոզեի գազ]]ի տեսությունը, որը հիմքում ամբողջ [[սպին]]ով [[նույնական մասնիկներ]]ի (բոզոնների) վարքը նկարագրող [[Բոզե-Այնշտայնի վիճակագրություն]]ն է։ Բոզոնները, որոնց շարքում են դասվում նաև ֆոտոնը (0 սպին) և որոշ ատոմներ, ինչպես օրինակ [[հելիում|հելիում-4-ը]] կարող են միաժամանակ գտնվել միևնույն քվանտային վիճակում։ Այնշտայնը ցույց տվեց, որ շատ ցածր ջերմաստիճաններում սառեցման ենթարկվելով՝ բոզոնային ատոմները «հավաքվում են» («կոնդենսացվում են») ամենացածր հնարավոր քվանտային վիճակում՝ ձևավորելով նյութի նոր վիճակ։
Ներքին ազատության աստիճաններ չունեցող, չփոխազդող մասնիկներից բաղկացած համասեռ եռաչափ գազի համար այդ երևույթն ի հայտ է գալիս որոշակի կրիտիկական ջերմաստիճանում, որը տրվում է