«Ռուսական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45.
Կայսրությունում տնտեսությունը շարունակում էր մնալ ամենահին ճյուղը։ Արդյունաբերվող արտադրանքի արժեքը 1913 թվականին 2․5 անգամ ավելի ցածր էր քան Ֆրանսիայում, 6 անգամ պակաս քան Գերմանիայում և 14 անգամ պակաս քան ԱՄՆ-ում<ref>[[René Girault]] et Marc Ferro, ''De la Russie à l’URSS. L’histoire de la Russie de 1850 à nos jours'', Nathan, 1989.</ref>։ Գյուղատնտեսական եկամուտը շարունակում էր մնալ ցածր, տրանսպորտի պակասը խաթարում էր տնտեսության արդիականացման ցանկացած փորձ։ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով ավելի ցածր էր, քան Հունգարիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում<ref>{{unité|3593|dollars}} par habitant en Russie en 1913, {{formatnum:13327}} aux États-Unis.</ref>։ Երկրում գերակշռում էր արտասահմանյան կապիտալը, ում պատկանում էր Կայսրության բաժնետոմսերի գրեթե կեսը։ Երկրում արդյունաբերությունը էլ ավելի զարգացնելու համար աղքատ գղուղացիներից կազմավորվեցին նոր աշխատանքային խմբեր<ref>Marc Ferro, ''La Révolution de 1917'', ''op. cit.'', p. 39.</ref>։
 
Ռուսական կայսրության բնակչության մեծամասնությունը կազմում էին գյուղացիները (բնակչության 85 %)<ref>[[Richard Pipes]], ''La Révolution russe'', PUF, 1993, {{p.}} 71.</ref>: Մինչ գյուղացիներից ոմանք հարստացան և ձևավորեցին գյուղական բուրժուազիա, գյուղացիների մյուս մասը ստեղծեց գյուղական պրոլետարիատ, որտեղ էլ ծնվեցին հեղափոխական գաղափարներ: Նույնիսկ 1905 թվականից հետո Պետդումայի պատգամավորները նշեցին, որ շատ գյուղերում մահճակալների առկայությունը համարվում է հարստության նշան<ref>[[Léon Trotski]], « Particularités du développement de la Russie », dans ''Histoire de la révolution russe. 1. Février'', Paris, Éditions du Seuil, 1950, pp. 39-52.</ref>:
 
===Մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը 1905 և 1917 թվականների հեղափոխությունների ժամանակ ===
[[Պատկեր:Karta över Sankt Petersburg på 1910-talet (ur Nordisk familjebok).jpg|250px|մինի|Մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը 1905 և 1917 թթ․ հեղափոխությունների ժամանակ]]
Ռուսական կայսրությունում գնալով լայն տարածում ստացան մարքսիստական գաղափարները և հեղափոխական այլ գաղափարախոսություններ: 19-ից 20-րդ դարերի ընթացքում բնակչության բոլոր խմբերի անդամները (ուսանողներ կամ աշխատողներ, գյուղացիներ կամ ազնվականներ) փորձել են տապալել միապետությունը, սակայն վերջիններս չեն ունեցել հաջողություններն և նրանց հակամիապետական քաղաքականությունը որակավորվել է որպես ահաբեկչություն<ref>[[François-Xavier Coquin]], ''La Révolution russe'', PUF, coll. « Que sais-je ? », 1974, {{p.}} 14.</ref>: Շատ հեղափոխականներ բանտարկվեցին կամ տեղահանվեցին, իսկ մյուսները կարողացան փախչել և միանալ աքսորյալներին:Այս տեսանկյունից 1917 թվականի հեղափոխությունն ամենաերկարատևն ու հաջողվածն է։ Այն կարելի է ասել անհրաժեշտ ռեֆորմացիա էր, որի իրականացմանը չկարողացան խանգարել ոչ մի քաղաքական միավորում։
 
Ռուսական կայսրությունում 1905 թվականի առաջին հեղափոխությունը սկսվեց ռուս-ճապոնական պատերազմում ռուսների պարտությունից հետո։ 1905 թվականի հունվարի 22-ին բնակչության մի մասը կայսր [[Նիկոլայ II]] տեսնելու համար կազմակերպեց ցույց, որը ավարտվեց վերջիններիս հալածանքով։ Այդ օրը Սանկտ Պետերբուրգում հիշատակվում է որպես «Կարմիր կիրակի»: Դա ռուս ժողովրդի կողմից պետական մակարդակով իրենց կայսրից ազատվելու առաջին փորձն էր։
Տող 55.
==1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը==
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսական կայսրության հետագա պարտությունները փետրվարյան հեղափոխության պատճառներից մեկն են։
Հակամարտությունների հենց սկզբից Արևելյան ճակատում, որոշակի նախնական հաջողություններից հետո բանակը ծանր կորուստներ կրեց (հատկապես Արեւելյան Պրուսիան)<ref>Pour la décennie des années 1890, Richard Pipes rapporte que « la productivité industrielle russe s’est accrue de 126 %, le double du taux de croissance allemand et le triple de celui des États-Unis ». ''La Révolution russe'', ''op. cit.'', {{p.|72}}.</ref>։ Գործարանները բավականաչափ արդյունավետ չէին, երկաթուղային ցանցը արդյունավետ և անկատար չէր, բանակի սպառազինությունը կեղտոտ էր, իսկ սննդի մատակարարումը լավ կազմակերպված չէր: Հակամարտությունների ընթացքում զոհվեցին շուրջ 1,700,000 մարդ իսկ 5,950,000 էլ վիրավորվեցին, որի պատճառով ընկավ բանակի մարտական ոգին։ Խայտառակ պարտության պատճառներից մեկը՝ սպաների անկարողությունն էր։ Բացի այդ զինվորները կռվի ժամանակ օգտագործում էին այնպիսի տրամաչափի փամփուշտներ, որոնք չէին համապատասխանում իրենց հրացաններին:
 
===Երկրի վիճակը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ===
Տող 61.
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով երկրում բռնկվում է մեծ ճգնաժամ․ երկրում տիրում էր սով, համաճարակ իսկ ապրանքները չէին բավականացնում բնակչությանը: Ռուսական տնտեսությունը, որը պատերազմից առաջ Եվրոպայում ամենաբարձր աճի ցուցանիշն էր գրանցել, պատերազմի պատճառով կտրվեց Եվրոպական շուկայից: Այս ամենը հաշվի առնելով՝ Ռուսաստանի խորհրդարանի պալատը (Դուման), որը բաղկացած էր լիբերալ և առաջադեմ կուսակցություններից, նախազգուշացնում է կայսր Նիկոլայ II Ռուսական կայսրությանը սպասող սպառնալիքի մասին և առաջարկում ստեղծել նոր սահմանադրական կառավարություն, որով քիչ թե շատ կկայունանար երկիրը: Բայց կայսրը մերժում է Դումայի առաջարկը։ Անտեղյակ լինելով կռվի ճակատում կատարվող դեպքերից, կայսրը կարծում էր, որ իր մենիշխանությամբ կկարողանար հարթել իրավիճակը։
 
1915-1916 թվականներին ստեղծվում են տարբեր կոմիտեներ, որոնք իրենց ձեռքն են վերցնում այսպես ասված երկրի վերահսկողությունը: Այս միությունները շուտով ձեռք են բերում լայն լիազորություններ<ref>[[Roger Portal]], ''La Russie de 1894 à 1914'', Paris, Centre de documentation universitaire, 1966, p. 78.</ref>:
 
Հեղափոխություն իրականացնելու համար 1917 թվականի փետրվարը բավական հարմար էր՝ ցուրտ ձմեռ, սննդի պակաս, պատերազմյան հոգնածություն։ Ամեն ինչ սկսվեց փետրվար ամսվա սկզբին մայրաքաղաք Պետրոգրադում (նոր անվանումը Սանկտ-Պետերբուրգ): Երկրում սկսվեցին համատարած գործադուլներ։
Փետրվարի 23-ին՝ (նոր օրացույցով մարտի 8-ին<ref>Jusqu’en 1918, la Russie utilisait le [[calendrier julien]], qui a 13 jours de retard sur le [[calendrier grégorien]].</ref>) կանանց միջազգային օրը, Պետրոգրադի կանայք կազմակերպեցին ցույց, որտեղ ներկայացրին իրենց պահանջները (խոսքը հիմնականում վերաբերում է հացի պահանջարկին)։ Նրանց են միացան նաև արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողները։
Թեև առաջին օրն արդեն բախումներ տեղի ունեցան բնակչության և զինյալ ուժերի միջև, բայց դրանից տուժողեր չեղան։չեղան<ref>[[Louis Aragon]] et [[André Maurois]], ''Les Deux Géants. Histoire des États-Unis et de l’URSS de 1917 à nos jours. Tome 3 : Histoire de l’URSS de 1917 à 1929. Tome 4 : Histoire de l’URSS De 1929 à nos jours'', Paris, Éditions du Pont Royal, 1963, p. 30.</ref>։
 
Հաջորդ օրերի ընթացքում գործադուլը դառնում է համատարած ամբողջ Պետրոգրադի տարածքում, որի հետևանքով մայրաքաղաքում լարվածությունը էլ ավելի է սրվում։ Մայրաքաղաքի բնակչությունը համակարծիքի էր, նրանք հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ և ամեն ուր հնչեցնում էին իրենց կարևորագույն պահանջները․ «Վերջ պատերազմին», «Վերջ միապետությանը»<ref>[[Jean Elleinstein]], ''D’une Russie à l’autre, vie et mort de l’URSS'', Éditions Sociales, 1992, 68 p.</ref>։ Այս անգամ զինվորականների հետ բախումները երկու կողմերում էլ տվեցին շատ զոհեր։ Շուտով բողոքի ակցիաներ սկսվեցին զինվորների շրջանակում։ Այս իրադարձություններից երեք օր հետո կայսրը մոբիլիզացնում է կայսերական զորքերը, որպեսզի ճնշի ապստամբությունը։ Սակայն զինվորները հրաժարվում են սպանել անզեն բնակչությանը։ Գիշերը զորքերի մի մասը միանում է ապստամբական ճամբարին: Կայսրը անճարությունից այլևս միջոցներ չունենալով՝ լուծարում է Դուման և նշանակում ժամանակավոր հանձնաժողով:
 
Կայսերական ամբողջ զորքը միանում է ապստամբներին և դրանով նրանց խմբավորումը ձեռք է բերում մեծ ուժ կայսեր նկատմամբ։ Դա հեղափոխության հաղթանակն էր։ Ճնշման տակ հայտնված Նիկոլայ II 1917 թվականի մարտի 2-ին հրաժարվում է գահից (Գրիգորյան օրացույցով 1917 թվականի մարտի 15)։ «Նա կայսրությունից հեռանում է, որպես հեծելազորի հրամանատար»<ref>[[Marc Ferro]], ''La Grande Guerre, 1914-1918'', Gallimard, coll. « Idées », Paris, 1969, p. 318.</ref> »։ Կայսեր եղբայրը՝ Մեծ իշխան [[Միխայիլ II]] Ռոմանովը հենց սկզբից էլ հրաժարվում է գահից։ Սա կայսերական միապետության ավարտն էր և առաջին խորհրդարանական ընտրությունների սկիզբը։ Հեղափոխության ժամանակ մահացան ավելի քան 100 մարդ, շատերը վիրավորվեցին։վիրավորվեցին<ref>Richard Pipes estime que « le nombre total des blessés et des morts [de la Révolution de Février] se situait entre {{formatnum:1300}} et {{formatnum:1450}}, dont 169 tués ». ''La Révolution russe'', ''op. cit.'', p. 284.</ref>։ Սակայն դա չէր խանգարում մարդկանց ոգևորությանը, որոնք համախմբված տապալելով միապետական կարգերը՝ ձգտում էին հասնել լիարժեք ազատության։
 
==Ժամանակավոր կառավարությունը==
Կայսեր գահզրկմանը հաջորդող օրերը ավելի խառն էին և շփոթված։ Ժամանակավոր կառավարությունները արագորեն միմյանց հաջորդում էին, հեղափոխությունը խորանում էր, իսկ աշխատողներն ու գյուղացիները շարունակում էին մնալ դժգոհ: Սովետական հանրաճանաչ կամավորների ելույթները, սկզբում չէին համարձակվում դեմ դուրս գալ ժամանակավոր կառավարությանը, չնայած նրան, որ երկրում իրավիճակը չէր կարգավորվում։կարգավորվում<ref>[[Michel Heller]] et Aleksandr Nekrich, ''L’Utopie au pouvoir. Histoire de l’URSS de 1917 à nos jours'', Calmann-Lévy, coll. « Liberté de l’esprit », Paris, 1985, {{p.}} 22.</ref>։
 
Բոլշևիկյան փոքրիկ կուսակցությունը ֆինանսավորում էր ստանում Գերմանիայից, որպեսզի ղեկավարի հեղափոխությունը և փակի ռուսական ճակատը։ Սրանով Վլադիմիր Իլյիչ Լենինը դառնում է բնակչության ձգտումների իրականացնողը։ Այս ընթաքում տարբեր հեղափոխական կուսակցությունների մեջ սուր մրցակցություն էր երկրի ղեկը իրենց ձեռքը վերցնելու համար։համար<ref>[[Richard Pipes]], The Russian Revolution, https://books.google.fr/books?id=XtE54LuhFzEC&pg=PA411&redir_esc=y&hl=fr#v=onepage&q&f=false</ref>։
 
===«Աշխարհի ամենաազատ երկիրը»===
Միապետության անկումը դիտվում էր որպես աննախադեպ ազատություն։ Այն ժողովրդի մոտ առաջացրեց խանդավառություն։ Հասարակության բոլոր շերտերը հպարտանում էին իրենց հաղթանակով։ Ժամանակավոր կառավարությունը անդադար կազմակերպում էր հանդիպումներ բնակչության հետ, լսում նրանց հուզող հարցերը։ Ամեն շաբաթ տասնյակ հազարավոր նամակներ, միջնորդություններ էին հասնում ժամանակավոր կառավարությանը, Պետրոգրադի խորհրդարանական մարմիններին ժողովրդի պահանջներով և դժգոհություններով<ref>{{Article|langue=|auteur1=Lénine|titre=[[Thèses d’avril]]|périodique=[[Pravda]]|url=http://www.urcf.fr/spip.php?article92|site=www.urcf.fr|date=7 (20) avril 1917|consulté le=}}.</ref>:
 
Ինչը ստիպեց Վլադիմիր Լենինին խոսել Ռուսաստանի մասին որպես «Աշխարհի ամենազատ երկիր»։
Այս առիթով ֆրանսիավի գրող Մարկ Ֆեռոն գրում է․ «Մոսկվայում աշխատողները ստիպեցին իրենց ղեկավարին ուսումնասիրել իրենց իրավունքները, Օդեսայում ուսանողները թելադրեցին իրենց դասախոսներին քաղաքակրթությունների պատմության նոր ծրագիր, Պետրոգրադում սկսնակ դերասանները փոխարինեցին թատրոնի տնօրենին և իրենք իրենց համար ընտրեցին ներկայացման սցենար, բանակում զինվորները հրավիրեցին գահակալին ներկա գտնվել իրենց մարզումներին։ Սրանք այնպիսի իրադարձություններ են, որով աշխարհը գլխիվայր շուռ է գալիս»<ref>[[Marc Ferro]], ''La Révolution d’Octobre'', L’Humanité en marche, Éd. du Burrin, 1972, p. 49.</ref> ։
 
Հույսով և առատաձեռնությամբ լցված այս առաջին շաբաթները շատ բռնի չէին ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում: Շատ որոշումներ, որոնք արվել էին նախկին կայսեր կողմից իր աշխատակիցների հանդեպ՝ (ովքեր պարզապես տնային կալանքի տակ էին) չեղարկվեցին։ Նրանց շնորհվեց ազատություն, իսկ շատերը ուղակի լքեցին երկիրը։ Ժամանակավոր կառավարությունը արգելեց մահապատիժը, կալանավորներին ազատ արձակեց, արտաքսյալներին վերադարձրեց երկիր։ Երկրում հայտարարվում է մամուլի, խղճի, խոսքի ազատություն: Կանանց ևս տրվում է ընտրության իրավունք<ref>{{Ouvrage|langue=fr|prénom1=Eliane|nom1=Gubin|titre=Le siècle des féminismes|éditeur=Editions de l'Atelier|date=2004|isbn=9782708237292|lire en ligne=https://books.google.ru/books?id=q7Lvk6DniBYC&pg=PA181&lpg=PA181&dq=%22Droit+de+vote+des+femmes%22+Russie&source=bl&ots=47XYOAXfZd&sig=-QNBfF9EPKcORNi8AuEElShtOO8&hl=fr&sa=X&ved=0ahUKEwiN7eXs2bnXAhViOpoKHSGAAGs4ChDoAQg_MAU#v=onepage&q=%22Droit%20de%20vote%20des%20femmes%22%20Russie&f=false|consulté le=2017-11-12}}</ref>: Պետական հակասեմիտիզմը անհետանում է: Ուղղափառ եկեղեցին, որը Պետրոս Մեծի ժամանակ այսպես ասված գտնվում էր պահքի տակ, կարող էր ազատորեն հանդիպել խորհրդին։ 1917 թվականին պատրիարքությունը վերականգնվեց։ Զինված ուժերում Պետրոգրադի խորհրդարանի թիվ մեկ կանոնը հետևյալն էր՝ խստիվ արգելվեց սպաների նվաստացուցիչ սպառնալիքը և զինվորներին ևս տրվեց խոսքի իրավունք։իրավունք<ref>Marc Ferro, ''La Révolution de 1917'', Albin Michel, 1997, p. 94-95.</ref>։
 
Վերջապես, ամենակարևոր փոփոխությունը կատարվեց հասարակության շրջանակում, խոսքը վերաբերվում է գյուղացիներին, քաղաքացիներին, զինվորներին։ Մի քանի շաբաթների ընթացքում ողջ երկիրը հավաքված էր մեկ գաղափարախոսության շուրջ։ Սակայն Ժամանակավոր կառավարություը ներքին ցանկություն էր հետապնդում իրականացնել ինքնավար իշխանություն, ապահովել ու ընդլայնել փետրվարյան հեղափոխության նվաճումները և բացառել հակառակ հեղափոխության տարբերակները։
Տող 100.
Կոմունիստական կուսակցությունը Պետրոգրադի խորհրդում գերակշիռ դիրք էր բռնել [[սոցիալիստներ]]ի, [[մենշևիկներ]]ի և [[Էսեռներ]]ի նկատմամբ։ [[Բոլշևիկներ]]ը, չնայած իրենց անվանը կազմում էին փոքրամասնություն։ Կարճ ժամանակահատվածում Կոմունիստական կուսակցությունը ստանում է Պետրոգրադի ժամանակավոր կառավարության աջակցությունը և առաջադրում առավել արմատական փոփոխություններ։ Ժամանակավոր կառավարությունը և Պետրոգրադի խորհուրդը որոշում են ընտրել նոր փոխնախագահ [[Ալեքսանդր Կերենսկի|Ալեքսանդր Կերենսկուն]]:
 
Գրեթե բոլոր հեղափոխականները, հատկապես մարքսիստական դպրոցում վերապատրաստվածները, կարծում էին, որ պրոլետարական հեղափոխությունը վաղաժամ է, և դրանով երկիրը կունենա տնտեսական հետընթաց։հետընթաց<ref>Cette thèse trouve son origine dans le discours des mencheviks russes et dans les analyses du théoricien marxiste allemand [[Karl Kautsky]]. [[Rosa Luxemburg]], ''La Révolution russe'', Éditions de l’Aube, coll. « l’Aube poche essai », 2007, p. 8-9.</ref>։ Նրանց աչքում Ռուսաստանը միայն հասունացել էր բուրժուական հեղափոխության համար, իսկ պրոլետարիատը անփորձ էր և ռիսկային: Մարքսիստական վերլուծությունը իրենից ենթադրում էր միայն բուրժուական հեղափոխություն, ինչպիսին տեղի էր ունեցել 1789 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ<ref>[[Marc Ferro]], « Pourquoi Février ? Pourquoi Octobre? », ''in La Révolution d’Octobre et le Mouvement ouvrier européen'', EDI, Paris, 1967, p. 17.</ref> : Կոմունիստական կուսակցությունը համաձայնում էր «բուրժուական հեղափոխության» գաղափարի հետ, սակայն իրականում հող էր նախապատրաստում սոցիալիզմի իրականացման համար: Հեղափոխական կուսակցությունները, փաստորեն, ևս չէին շտապում բավարարել ժողովրդի պահանջները:
 
==Կրկնվող ճգնաժամերը==
===Ապրիլյան օրերը===
Չնայաց ռուս բնակչությունը արդեն հոգնել էր պատերազմից և երկրում տիրող իրավիճակից, այնուամենայնիվ կառավարությունը բացառում էր Ռուսաստանի պատերազմից դուրս գալու փաստը։ Ապրիլին տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ Ժամանակավոր կառավարությունը և խորհրդի անդամները եկան այն եզրահանգման, որ պայմանագրերի չարաշահումը և պատերազմը շուտով կառաջացնեն զինվորների և բնակչության բարկությունը<ref>{{lien brisé|consulté le=2013-05-05|url=http://fr.ca.encarta.msn.com/encyclopedia_761569348_2____43/R%C3%A9volution_russe_de_1917.html#s43|titre=« Les ''thèses d’avril'' de Lénine et la chute de Milioukov »}}, encyclopédie [[Encarta]].</ref>: Կառավարության դեմ ցույցերը առաջացնում են հեղափոխության առաջին իսկական զինված բախումները և ստիպում արտգործնախարարին՝ պատմաբան, կադետ [[Պավել Միլյուկով|Պավել Միլյուկով]]ին տալ հրաժարական:
 
Նույն թվականին Ռուսաստան վերադառնալուց կարճ ժամանակ անց [[Վլադիմիր Լենին|Վլադիմիր Լենինը]] հրապարակեց իր ապրիլյան թեզիսները։ Վերջիններիս համաձայն կապիտալիզմը մտել է անկման փուլ, իսկ ազգային բուրժուազիան այլևս չէր կարող որևէ դերակատարում ունենալ երկրի համար: Նա կարծում էր, որ միայն հեղափոխության շարունակությունը կարող է դադարեցնել պատերազմը և ապահովել փետրվարյան հեղափոխության նվաճումները: Լենինը հրաժարվում է Ժամանակավոր կառավարությանը աջացություն ցուցաբերել․ նրա առաջնային նպատակն էր բնակչությանն ապահովել հավասարաչափ իրավունքներով։ Նա գտնում էր, որ անհրաժեշտ է կատարել հողի հավասար բաժանում գյուղացիների միջև, ապահովել վերահսկողություն գործարաններում, որպեսզի աշխատանքային գրաֆիկը չանցնի ութ ժամից։ Սրանով նախատեսվում էր անմիջապես անցում կատարել դեպի Սոցիալիստական հանրապետություն:
Տող 114.
[[Պատկեր:Parc de datcha près Moscou 1917.jpg|250px|մինի|աջից|Մոսկվա, 1917 թվական]]
[[Պատկեր:19170704 Riot on Nevsky prosp Petrograd.jpg|250px|մինի|աջից|Հուլիսյան օրերին ամբոխի ցրումը Նևսկիյ պողոտայում]]
1917 թվականի առաջին ամիսների ընթացքում կայսեր անկարողությունը և սպաների անփորձ լինելը երկիրը կանգնեցրին մեծ ճգնաժամի առաջ։ «Հեղափոխական դավաճանություն»։ Շատերը ակնկալում էին, որ վերջապես կհասնեն այնպիսի մի ապստամբության, ինչպիսիք էին Գերմանիայում Հակոբյան և Ֆրանսիայում 1792 թվականի ապստամբությունները։ Ռուսաստանում Ռազմական նախարար [[Ալեքսանդր Կերենսկի|Ալեքսանդր Կերենսկին]] գլխավորեց միապետության դեմ այդ ազգային հեղափոխությունը։հեղափոխությունը<ref>[[Marc Ferro]] (avec [[Jean Elleinstein|Jean Ellenstein]]), ''La Révolution d’Octobre'', L’Humanité en Marche, Éd. des Burins, 1972.</ref>։
 
Հուլիսի սկզբին պատերազմում «Կերենսկու ռազմական ձախողումը» առաջացրեց համընդհանուր հիասթափություն։ Զինվորները հրաժարվեցին դուրս գալ ռազմաճակատ<ref>[[John Keegan]], ''La Grande Guerre'', Perrin, 1989.</ref>: Սրա հետևանքով բանակի թիվը կրճատվում է, թիկունքում առաջանում են բողոքները, Կերենսկու հեղինակությունը ընկնում է։ Հուլիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Պետրոգրադում տեղակայված զորքը վերջնականապես հաժարվեց մեկնել ռազմաճակատ։ Սակայն, բոլշևիկները, որոնք մեծամասնություն էին կազմում Պետրոգրադում, դեռևս դեմ էին կոտորածներին։ Նրանք կարծում էին, որ դեռ պահը չի հասունացել ժամանակավոր կառավարությանը տապալելու համար։
 
===[[Կոռնիլով Լավր|Կոռնիլովյան ապստամբությունը]]===
[[Պատկեր:Aleksandr Fedorovich Kerensky.jpg|250px|մինի|ձախից|Ալեքսանդր Կերենսկի, Ժամանակավոր կառավարության հրամանատար ]]
Կոռնիլովյան ապստամբությունը ռազմական հեղաշրջման ձախողված փորձ էր 1917 թվականի օգոստոսին Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Լավր Կոռնիլովի ղեկավարությամբ՝ ընդդեմ Ալեքսանդր Կերենսկու ղեկավարած Ռուսաստանի ժամանակավոր կառավարության։ Նա նպատակ էր հետապնդում վերջինիս իշխանությունից զրկել և երկրում ռազմական դիկտատուրա մտցնել։մտցնել<ref>John Keegan, ''La Grande Guerre'', ''op. cit.'', et [[Marc Ferro]], ''Nazisme et communisme. Deux régimes dans le siècle'', Hachette, coll. « Pluriel », 1999, p. 16. Cependant, selon [[Robert Paxton|Robert O. Paxton]], {{Citation|si le général Kornilov avait réussi dans son entreprise, l'issue la plus probable aurait été une simple dictature militaire, car la démocratie était en Russie un concept encore trop neuf pour fournir la mobilisation de masse contre-révolutionnaire caractéristique d'une réaction fasciste.}}, ''Le fascisme en action'', Seuil, p. 196.</ref>։
 
Ալեքսանդր Կերենսկին բանակի գլխավոր հրամանատար է նշանակում գեներալ Կոռնիլովին։ Բանակը պատերազմների պատճառով փլուզման շեմին էր, ուստի նոր հրամանատարը պետք է ամեն բան աներ դա կանխելու համար։ Նախևառաջ Կոռնիլովը ցանկանում էր, որ պատերազմի ժամանակ անկախ Ժամանակավոր կառավարության հրամաններից չտուժի Ռուսաստանի հեղինակությունը:
 
Գործարաններում և բանակում Ժամանկավոր կառավարության դեմ հեղափոխության վտանգը գնալով ձևավորվում էր: Այն միությունները, որոնցում բոլշևիկները մեծամասնություն էին կազմում, կազմակերպվում էին զանգվածային գործադուլներ: Լարվածությունը աստիճանաբար աճում էր։ Օգոստոսի 20-ին Կադետական կուսակցության առաջնորդ [[Պավել Միլյուկով|Պավել Միլյուկովը]] ասում էր. «Արդյոք կարդարացվի սովի հալածանքները կամ բոլշևիկյան գործողությունները, որոնք ամեն կերպ նպաստում էին երկրի տարանջատմանը»<ref>[[Jean-Jacques Marie]], ''La Guerre civile russe'', p. 17.</ref>.:
 
Հեղաշրջման հիմնական հարվածող ուժը լինելու էր գեներալ Ալեքսեյ Կրիմովի 3-րդ հեծյալ կորպուսը։ Օգոստոսի 25-ին Կոռնիլովը զորքերը շարժեց Պետրոգրադի վրա և պահանջեց ժամանակավոր կառավարության հրաժարականը։ Կերենսկին Կոռնիլովին հայտարարեց խռովարար և ազատեց նրան գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Բոլշևիկները համալրեցին Կարմիր բանակայինների կազմը ավելի քան 15 հազար զինյալներով։ Ապստամբության դեմ դուրս եկան նաև Պետրոգրադի, Մոսկվայի բանվորները, Բալթիական նավատորմի նավաստիները։