'''Գայանյան օրիորդաց դպրոց''', հիմնվել է [[1869]] թվականին՝ [[Թիֆլիս]]ի [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)|Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն]] կից՝ մի խումբ համալսարան ավարտհամալսարանավարտ երիտասարդների նախաձեռնությամբ։ Մինչև [[1875]] թվականը երկդասյան էր, ապա դարձել է միջնակարգ ուսումնարան։ [[1878]] թվականին ուներ հինգ հիմնական և երկու նախապատրաստական դասարաններ։ [[1879]] թվականին կառուցվել է դպրոցի նոր շենք։ [[1911]]-[[1912]] ուսումնական տարում վերածվել է միջնակարգ դպրոցի՝ մանկավարժական ուղղվածությամբ։ Դասավանդել են Տ. Մարգարյանը, Տ. Ռաշմաճյանը, Ս. Պալասանյանը, Դ. Արծրունին, Լ. Շանթը, Ա. Եզեկյանը և ուրիշներ։ Սովորել են հիմնականում արհեստավորների և գյուղացիների դուսարերը։դուստրերը։ [[1921]] թվականին վերածվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի։