«Քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 109.
Ֆաշիստները մերժում են այն պնդումը, որ բռնությունը բացասական երևույթ է և քաղաքական բռնությունը, պատերազմը և [[Իմպերիալիզմ|իմպերիալիզմը]] դիտարկում են, որպես ազգային երիտասարդացմանը հասնելու միջոց: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1945 թվականից ի վեր մի քանի կուսակցություն բացահայտ իրենց ֆաշիստական են հայտարարել, և այժմ այդ եզրույթը սովորաբար օգտագործվում է քաղակական հակառակորդների կողմից<ref>Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p.105.</ref>: Նեոֆաշիստների կամ հետֆաշիստների նկարագրությունները երբեմն ավելի պաշտոնական են կիրառվում, որպեսզի նկարագրեն ծայրահեղ աջ կուսակցությունները, որոնք 20-րդ դարի ֆաշիստական շարժման կամ նրա խորը գնացող արմատների հետ գաղափարական ընդհանրություններ ունեն:
Շատ տեսաբանների կարծիքով՝ ֆաշիզմը, երբ ներկայացրել է իշխանությունը, պատմականորեն գրոհել է համայնավարությունը, պահպանողականությունը, խորհրդարանական ազատականությունը՝ առաջին հերթին աջակցություն ստանալով ծայրահեղ աջերի կողմից: [[Ռոջեր Գրիֆֆին|Ռոջեր Գրիֆֆինը]] ֆաշիզմը նկարագրում է, որպես քաղաքական գաղափարախոսության մի տեսակ, որի գաղափարական հիմքը պոպուլիստական ծայրահեղ ազգայնականությունն է<ref>Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001. p. 157.</ref>: Գրիֆֆինը գաղափարախոսությունը նկարագրում է երեք հիմնական բաղադրիչներով՝ ստեղծման առասպել, պոպուլիստական ծայրահեղ ազգայնականություն, անկման առասպել<ref>Faculty page at Oxford Brookes University. Retrieved 22 July 2013.</ref>.
«Ֆաշիզմը իսկական հեղափոխական, հակաազատականության գերդասական ձև է, և վերջապես՝ հակապահպանողական ազգայանականություն է, որը կառուցվել է վերացական և մշակութային ազդեցությունների հիման վրա»: Այն առանձնանում է պատերազմական շրջանում, որտեղ ի հայտ է գալիս «Ռազմական կուսակցության» էլիտար, բայց պոպուլիստական քաղաքականության մեջ՝ հակադրվելով սոցիալիզմին, ազատականությանը և խոստումնալից արմատական քաղաքականությանը՝ ազգը ապակենտրոնացումից փրկելու համար: [[Ռոբերտ Փաքսթոն|Ռոբերտ Փաքսթոնն]] ասում է<ref>Maggs, Charles (29 October 2012). "Interview: Professor Roger Griffin". politics.co.uk. Retrieved 22 July 2013.</ref>. «Ֆաշիզմը քաղաքական վարքագծի տեսակ է, որը դրսևորվում է հասարակության ճնշմամբ<ref>Pierre Milza, Les Fascismes, Seuil, 2001.</ref>, նվաստացումներով ու զոհաբերությամբ, կանխամտածված խտրականությամբ»։ Ումբերտո Էկոն, Քևին Փասմորը, Ջոն Վեյսը, Յան Ադամսը և Մոյր Գրանտը ռասիզմը բնորոշում են, որպես ֆաշիզմի բաղկացուցիչ մաս: Ինչպես, օրինակ՝ գերմանական ֆաշիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը իդեալականացրեց գերմանական ազգը:
Հունգարական ծագմամբ ամերիկացի պատմաբան [[Ջոն Լուկաչ|Ջոն Լուկաչը]], որը վերապրել է հոլոքոստը, պնդում է, որ սերնդային ֆաշիզմ հասկացություն գոյություն չունի: Նա առաջ է քաշում այն տեսակետը, որ ազգայնական սոցիալիզմը և համայնավարությունը ըստ էության համարվում են պոպուլիզմի ստեղծման հիմքը, և այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ նացիոնալ-սոցիալիստական [[Գերմանիա|Գերմանիան]] և [[Իտալիա|Իտալիան]], ավելի քան նման են: