«Քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
==== Քաղաքական մարդաբանություն ====
[[Պատկեր:Bust of E. E. Evans-Pritchard.jpg|մինի|150px|ձախից|Էվանս Պրիչար]]
[[Ջորջ Բալանդիեր|Ջորջ Բալանդիերի]] համաձայն, քաղաքական մարդաբանությունը ձգտում է գտնել գիտություն քաղաքականության մասին՝ մարդուն դիտարկելով հոմո պիլիտիկուսի շրջանակում<ref> George Balandier, Sens et puissance, 1971, Paris, PUF.</ref>:
Մարդաբանները առանձնացնում են քաղաքական համակարգի չորս պարզ տեսակներ, որոնք դուրս են մնում պետական համակարգի տրամաբանությունից<ref>Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 4.</ref>․
 
# Քոչվոր որսորդների խումբը։ Նրանց կարճահասակության և շարժունակության պատճառով այս խումբը կարիք չի զգում հիմնելու մշտական քաղաքական իշխանություններ։
Տող 21.
 
Դեռևս [[օբեիդյան դարաշրջան]]ում Միջագետքում (մ․թ․ա․ 6500-3750թթ․) առաջացան երկու կարևոր փաստեր։
Տնտեսության ձևավորման ֆենոմենի նախաձեռնությունը [[նեոլիթ]]յան դարաշրջանում հասցրեց մի կրիտիկական աստիճանի, որը հանգեցրեց նոր սոցիոլոգիական տարրի անհրաժեշտությանը։ Խոսքը քաղաքի մասին է<ref>Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 12.</ref>։ Գրերի հայտնագործությունը նպաատեց ռացիոնալ ադմինիստրացիայի արդյունավետ գործունեությունը։ Գրերը թույլ տվեցին ավելի հեռու տեղափոխել հաղորդագրությունը, հաշիվներ կազմել և պահպանել դրանք։
Մ․թ․ա․ 3000թ․ սկսած [[քաղաք-պետություն]]ները, որոնք առաջացան Միջագետքում, առավել արտոնյալ քաղաքական համակարգեր էին թվում [[Սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետությունների]] հանդեպ, և մոտ էին [[հանրապետություն|հանրապետությանը]]<ref>Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 14.</ref>։ [[Սամուել Նոահ Կրամեր|Սամուել Նոահ Կրամերի]] կողմից ուսուսմնասիրված [[Շումեր|շումերական]] պոեմում նշվում է, որ տվյալ ժամանակաշրջանում [[Ուրուկ|Ուրուկում]] գոյություն են ունեցել երկու տեսակ [[Պառլամենտ|պառլամենտներ]]՝ հին պառլամենտ, որը առավել նման է եղել սենատին և ժողովրդական պառլամետ։ Ուրուկի թագավորի [[Լեգիտիմություն|լեգիտիմությունը]] անմիջականորեն կախված էր այդ երկու պառլամենտներից։ Օրինակ նա չէր կարող պատերազմ հայտարարել [[Քիշ (քաղաք)|Քիշ քաղաքի]] նկատմամբ, առանց ժողովրդական պառլամենտի օժանդակության։ Ավելին, թագավորական իշխանությունը շատ հազվադեպ էր ժառանգական լինում<ref>Samuel Noah Kramer, L'Histoire commence à Sumer, Arthaud, 1986, p. 55-60.</ref>։
Աստիճանաբար միապետական իշխանությունը ավելի հզորացավ նախ և առաջ իշխանության (թագադրման մի շարք արարողություններ, որոնք ներառում էին աստվածային իրավունքներ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում) և շրջանակների նեղացման (մեծ և հզոր կայսրությունները կլանեցին քաղաք-պետությունները) շնորհիվ<ref>Francis Joannès, Dictionnaire de la civilisation mésopotamienne, Robert Laffont, 2001, p. 730-731.</ref>։ Դեմոկրատական և հանրապետական ինստիտուտները, ինչպես նշում է Կրամերը, մոռացության մատնվեցին տվյալ .ժամանակահատվածում։ Միապետական իշխանության ամրապնդումը նպաստեց (մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջում) վարչարարական կարգավորումների գլուխ բարձրացմանը, որը զարգացավ [[Ուր Նամու|Ուր Նամուի]] (մ․թ․ա․ 2100թ․), [[Լիպիդ Իշտար|Լիպիդ Իշտարի]] (մ․թ․ա․ 1930թ․), [[Համմուրաբի|Համմուրաբիի]] (մ․թ․ա․ 1750թ․) և [[Լոիս Էշուննա|Լոիս Էշուննայի]] (մ․թ․ա․ 1760թ․) կոդերի շնորհիվ։
[[Պատկեր:CodeOfHammurabi.jpg|մինի|180px|աջից|Համմուրաբի կոդը]]
Այսպիսով, Մերձավոր Արևելքում հասարակության իրավիճակը բավական բարդ էր, քանի որ սովորույթները հստակ էին, իսկ փոփոխությունները ոչ կամակերպված<ref>Francis Joannès, Dictionnaire de la civilisation mésopotamienne, Robert Laffont, 2001, p. 190.</ref>։
Մեծ պետությունների ամրապնդումը կենտրոնացրեց և ռացիոնալ դարձրեց [[Միջազգային հարաբերություններ|միջազգային հարաբերությունները]]<ref>Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 18.</ref>։ [[Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակ|Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի]] ավարտից մինչև մ․թ․ա․ 1100թ․ [[Եգիպտոս|Եգիպտոսում]] [[էլամ|էլամական]], իսկ [[Արաբիա|Արաբիայում]] [[Հիթիթ|Հիթիթների]] կայսրության դարաշրջանն էր, որը նշանավորվեց [[դիվանագիտական համակարգ|դիվանագիտական համակարգի]] (Արմանայի համակարգ) մշակմամբ և զարգացմամբ<ref>Francis Joannès, Dictionnaire de la civilisation mésopotamienne, Robert Laffont, 2001, p. 236.</ref>։ Ստեղծվելով որպես չորս կամ հինգ մեծ իշխանությունների միջև հարաբերական հավասարակշռման գործիք, այս համակարգը ունի սեփական գործիքակազմը և պարզ [[Արձանագրություն (փաստաթուղթ)|արձանագրությունը]]։ Ի վերջո, այս ողջ ընթացքը վերջ դրեց մշակվող քաղաքականության կառուցմանը։
Թվում է, որ մերձավորարևելյան պետությունները մուտք են գործել կիսատոտալիտար համակարգ։ Մերձավոր Արևելքի տամարդիկ նախ և առաջ անհանգստանում են քաղաքականությամբ, վարչարարական գործերի կառավարմամբ և միասին վերցված պետության ներսում կարգուկանոնի հաստատամբ, քանի որ կարգուկանոնը ներառված է աստվածային կարգուկանոնի մեջ և երբեք չի կարող վիճարկվել կամ քննարկվել<ref>Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007, p. 23.</ref>։
 
=== Հունական քաղաքներ ===
Չնայած [[Մերձավոր Արևելք]]ին, քաղաքականության արմատները սովորաբար կապվում են անտիկ Հունաստանի քաղաքների քաղաքական մտքի հետ։ Այսպես, անգլիացի հելլենիստ [[Մոսես Ֆինլեյ|Մոսես Ֆինլեյը]] նշում էր, որ քաղաքականությունը դեմոդեռնիստական աշխարհում քիչ տարածված գործունեություն է։ Այստեղ խոսքը գնում է [[Հին Հունաստան|հունական]] հայտնագործության մասին, որպեսզի ավելի ճիշտ լինել, հայտնագործություն, որը հույներին առանձնացրեց բոլորից<ref> L'invention de la politique, Flammarion, 1985, p. 89.</ref>։
[[Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակ|Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի]] ողջ ընթացքում [[Հունաստան|Հունաստանը]] հանդես էր գալիս որպես Ամարական համակարգի պարզ շարունակողը։ Այս օրինակով, հունակական առաջին ճանաչված պետությունը՝ [[Միսենական թագավորություն|միսենական թագավորությունը]], նման էր մերձավորարևելյան բազմաթիվ միապետությունների պայմանագրային միության<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1).
p. 167.</ref>։ Խոսքը գնում է բյուրոկրատական թագավորության մասին, որը կարգավորում էր ողջ սոցիալական կյանքը։ Ավելին, թագավորը կամ [[անաքս|անաքսը]] օժտված էր ռազմական և կրոնական իշխանությամբ<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 172-173.</ref>։[[Պատկեր:Cleisthenes.jpg|մինի|աջից|Կլիսթենես մ.թ.ա 510թ.]]
Մի փոքր այլ էր իրադրությունը մ․թ․ա․ 22-րդ դարեսկզբին<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 175-176.</ref>։ Որոշակի փոփոխություններ տեղի ունեցան միսենական քաղաքական կառուցվածքում<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 181.</ref>։ Մասնավորապես, անաքսը անհետացավ, իսկ տեղական իշխանիկները այլևս չկարողացան պահպանել կրոնական լիազորությունները։ Այսպիսով առաջացան սոցիալական երկու խմբեր՝ գյուղական համայնքներ և արիստոկրատներ<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p 182.</ref>։ Այս երկու ուժերի միջև հաճախ տեղի ունեցող բախումները առաջ քաշեցին քաղաքական բանավեճների անհրաժեշտությունը, հասարակականի փոխարեն։ Իշխանությունը դադարեց լինել մենաշնորհ<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 186.</ref>։ Այսպիսով պետությունը, առաջ անցնելով մասնավորից և անհատականից, դարձավ բոլորի շահերը առաջ քաշող և համեմատաբար արդյունավետ քաղաքական բանավեճեր կազմակերպող մարմին<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1).
188-199.</ref>։
Հետագայում առաջացավ քաղաքական միության նոր մակարդակ, որը կոչվեց [[պոլիս]]<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 204-205.</ref>։ Այն բնութագրվում է երեք հիմնական փաստարկներով՝
ռացիոնալ խոսքի կարևորությամբ, քաղաքական գործողությունների հանրայնացմամբ և օրենքի առաջ քաղաքացիների հավասարությամբ [[իզոնոմիա|(իզոնոմիա)]]<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 215.</ref>։ Այս մոտեցումը վերջ դրեց նախկին հին մոտեցումներին, որոնք կարգավորում էին քաղաքական և սոցիալական համակարգը<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 216.</ref>: Շատ օրենսդիրներն են, որոնք հավաքվել են «յոթ իմաստուններ» անվան տակ, ստեղծեցին նոր քաղաքական էթիկա, որը ապացուցում է արդարության գաղափարի կամավոր անհրաժեշտությունը<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 217.</ref>:
 
Սոլոնը առաջ էր քաշում երկրաչափական հավասարության գաղափարը կամ հոմոնեյա: Օրինակ, առաջին կարգի քաղաքացիները ստանում էին 500 չափին համապատասխան ցորեն, այն դեպքում, երբ վերջին կարգը ստանում էր միայն 200-ի չափով: Այս հետևանքով այնպիսի ժողովրդավարներ, ինչպիսին [[Կլիսթենես|Կլիսթենեսն]] էր, առաջարկեցին բացարձակ հավասարության սկզբունքը, որը հիմնված էր հետևյալ հիմքի վրա: Յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում էր միասնական համայնքի անբաժանելի մասնիկը: Մինչ այս սկզբունքը երաշխավորելը, Կլիսթենեսը շարունակեց աթենական միջավայրի փոփոխությունները՝ 4 հիմնական ցեղերի քանակը հասցնելով 10-ի: Փաստացիորեն այս բաժանումը վերջնականապես ավարտեց քաղաքի ռացիոնալացումը<ref>Jean-Pierre Vernant, Les Origines de la pensée grecque, Paris, Presses universitaires de France, coll. « Quadrige », 2007, 10e éd. (1re éd. 1962) (ISBN 978-2-13-054565-1). p. 219.</ref>:
 
=== Միջին դարեր և ժամանակակից աշխարհ ===
Տող 48.
[[Պատկեր:Philip James de Loutherbourg - The Battle of Alexandria, 21 March 1801 - Google Art Project.jpg|մինի|270px|աջից|Դրվագ ֆրանսիական Մեծ Հեղափոխությունից]]
18-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, այսինքն [[Լուսավորության դարաշրջան|լուսավորության դարաշրջանի]] ընթացքում, անարդարությունները, որոնք առաջանում էին 3 կարգերի միջև առկա անհավասարություններից, [[քաղաքական կարգ|քաղաքական կարգի]] խորը փոփոխությունների առիթ տվեցին Եվրոպայում:
[[Անգլիա|Անգլիան]] առաջինը անցում կատարեց [[Սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] ռեժիմին [[Փառավոր հեղափոխություն|Փառավոր հեղափոխության]] (1688թ.) շնորհիվ<ref> Déclaration des droits de l'homme et du citoyen de 1789. p. </ref>: Ֆրանսիան անցում կատարեց մոտ մեկ դար անց<ref> Déclaration des droits de l'homme et du citoyen de 1789.</ref>: Հեղափոխությունը տեղի ունեցավ միայն 1789 թվականին: Հեղափոխոթյան առնձնահատկությունը նրանում էր, որ այն ուղղվեց դեպի անհատի և քաղաքացու իրավունքների հռչակմանը: Իշխանությունը դադարեց աստվախային ծագում ունենալուց: Այն համարվում էր ժողովրդի սեփականությունը, և իր լեգիտիմությունը ամրագրված էր «[[բնական իրավունք|բնական իրավունքների]]» մեջ, որին ի ծնե տիրապետում է յուրաքանչյուր տղամարդ և կին: Այսպիսով, կառավարման համակարգը նախ սահմանադրական միապետություն էր (1791թ.), հետո՝ հանրապետություն (1792թ.), այնուհետև եկան անցումային պետականությունները՝ կայսրություն (1804|1804թ.), սահմանադրական միապետություն (1815թ.), հանրապետություն (184թ.), կայսրություն (1851թ.), հանրապետություն (1871թ.):
Կառավարման այս երկու տեսակները (սահմանադրական միապետություն և հանրապետություն) տարածված են արդի աշխարհի բազմաթիվ պետություններում:
 
Տող 63.
=== Անտիկ Հունաստան ===
[[Պատկեր:Platon-2.jpg|մինի|140px|աջից|Պլատոն]]
[[Սոկրատես|Սոկրատեսի]] քաղաքական միտքը ամբողջացվում է երկու հիմքային գաղափարներով<ref>Philippe Nemo, Histoire des idées politiques dans l'Antiquité et au Moyen Âge, PUF, coll. « Quadrige », 2007. p. 108-113.</ref>: Առաջինը, քաղաքական գիտակցության ձեռքբերման համար քննադատական մեթոդի զարգացումը: Ի տարերություն [[Պրոտագորաս|Պրոտագորասի]], [[Սոկրատես|Սոկրատեսը]] հավատում էր, որ ճշմարտություն գոյություն ունի: Սակայն, այդ ճշմարտությունը դոգմատիկ չէ: Դրան կարելի է հասնել միայն քննադատական մտածողության մշտական առկայությամբ: Սոկրատեսը փորձում էր միաձուլել բարոյականությունն ու արդյունավետությունը քաղաքական համակարգում: Երկրորդ, նա ցանկանում էր բարոյականը դարձնել գիտության օբյեկտը<ref>Philippe Raynaud, Dictionnaire de philosophie politique, PUF, 2006.
p. 562.</ref>: Համաձայն Սոկրատեսի, գոյություն ունեն բարոյական համընդհանուր օրենքներ, ինչը չենք կարող բացահայտել մեր մեջ, եթե չունենք իրական փիլիսոփայական կրթություն: Այսպիսով, Սոկրատեսի համար քաղաքականությունը իրական արվեստ էր:
Սկզբնապես ոգեշնչվելով սոկրատեսյան տեսությամբ՝ Պլատոնի քաղաքական փիլիսոփայությունը հենվում էր բարիքի և հոգեբանական կարողությունների վրա. Հարց, որը ազդեցություն ունի և՛ անհատական վարքագծի, և՛ կրթության վրա: [[Պլատոն|Պլատոնի]] համար [[քաղաքական փիլիսոփայություն|քաղաքական փիլիսոփայությունը]] անօտարելի է բարոյական փիլիսոփայությունից (սա բնորոշ է ողջ անտիկ հույն մտածողներին): Իմաստը նրանում է, որ քաղաքականությունը կրթության միջոցով ազդեցություն է գործում քաղաքացիների հոգեկանի վրա: Այդ պատճառով, քաղաքականությունը և բարիքի մասին գիտությունը նույնն են, և երկուսն էլ առավելություն ունեն ցանկացած գիտության կամ տեխնիկայի նկատմամբ: Ահա թե ինչու են Պլատոնին կոչում թագավորական տեխնիկ:
[[Պատկեր:Aristotel`.jpg|մինի|140px|ձախից|Արիստոտել]]