«Կոորդինատային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 73.
* '''[[Ռինդլերի կոորդինատներ]]'''՝ կիրառվում է առավելապես [[Հարաբերականության տեսություն|հարաբերականության տեսության]] շրջանակներում և նկարագրում են հարթ [[Տարածաժամանակ|տարածաժամանակի]] այն մասը, որը սովորաբար կոչվում է [[Մինկովսկու տարածություն]]: [[Հարաբերականության հատուկ տեսություն|Հարաբերականության հատուկ տեսությունում]] հավասարաչափ արագացող մասնիկը գտնվում է [[Հիպերբոլական շարժում|հիպերբոլական շարժման]] մեջ, և յուրաքանչյուր այդպիսի մասնիկի համար Ռիդլենի կոորդինատներով կարող է ընտրված լինել այնպիսի հաշվարկի սկզբնակետ, որի նկատմամբ նա կհանդարտվի:
* '''[[Պարաբոլական կոորդինատներ]]'''՝ երկչափ օրթոգոնալ կոորդինատային համակարգ է, որում կոորդինատային գծեր հանդիսանում է համաֆոկուս [[Պարաբոլ|պարաբոլների]] ամբողջությունը: Պարաբոլական կոորդինատների եռաչափ մոդիֆիկացիան ստացվում է այդ պարաբոլների [[Համաչափության առանցք|համաչափության առանցքի]] շուրջ երկչափ համակարգի պտույտի ճանապարհով: Պարաբոլական կոորդինատներում նույնպես կա պոտենցիալ պրակտիկ կիրառման որոշակի սպեկտոր՝ մասնավորապես, նրանք կարող են օգտագործվել [[Շտարկի երևույթ|Շտարկի էֆեկտի]] կիրառման մեջ: Պարաբոլական կոորդինատները որոշակի հարաբերությամբ կապված են ուղղանկյուն դեկարտյանների հետ<ref>[http://mathworld.wolfram.com/ParabolicCoordinates.html MathWorld description of parabolic coordinates]</ref>:
* '''[[Պրոյեկտիվ կոորդինատներ]]'''՝ անվան համաձայն գոյություն ունեն {{math|П''<sub>n</sub>''}} ({{math|''К''}}) [[Պրոյեկտիվ տարածություն|պրոյեկտիվ տարածության]] մեջ, իրենցից ներկայացնում են փոխադարձ միարժեք համապատասխանություն իր տարրերի և էկվիվալենտության և կարգավորվածության հատկություններով օժտված {{math|''К''}} մարմնի տարրերի վերջավոր նազմության դասերի միջև: Պրոյեկտիվ ենթատարածությունների պրոյեկտիվ կոորդինատների որոշման համար բավարար է որոշել պրոյեկտիվ տարածության կետերի համապատասխան կոորդինատները: Ընդհանուր դեպքում ինչ-որ բազիսի նկատմամբ պրոյեկտիվ կոորդինատները ներմուծվում են հենց պրոյեկտիվ միջոցներով<ref>{{книга|автор=Войцеховский М. И.|заглавие=Проективные координаты|издание=Математическая энциклопедия|место=М|издательство=Советская энциклопедия|год=1977—1985}}</ref>:
* '''[[Տորոիդալ կոորդինատային համակարգ]]'''՝ կոորդինատների եռաչափ օրթոգոնալ համակարգ, ստացվում է իր երկու ֆոկուսը բաժանող առանցքի շուրջը երկչափ երկբևեռ կոորդինատային համակարգի պտտումից: Երկբևեռ համակարգի ֆոկուսները համապատասխանաբար վերածվում են տորոդալ կոորդինատային համակարգի {{math|''xy''}} հարթության {{math|''а''}} շառավղով օղակի, այն ժամանակ, երբ {{math|''z''}} առանցքը դառնում է համակարգի պտտման առանցքը: Կիզակետային օղակը նույնպես երբեմն անվանում են բազային շրջակայք<ref>[http://mathworld.wolfram.com/ToroidalCoordinates.html MathWorld description of toroidal coordinates]</ref>:
 
== Կոորդինատային մի համակարգից մյուսին անցում ==