«Ռուսական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 101.
 
Գրեթե բոլոր հեղափոխականները, հատկապես մարքսիստական դպրոցում վերապատրաստվածները, կարծում էին, որ պրոլետարական հեղափոխությունը վաղաժամ է, և դրանով երկիրը կունենա տնտեսական հետընթաց։ Նրանց աչքում Ռուսաստանը միայն հասունացել էր բուրժուական հեղափոխության համար, իսկ պրոլետարիատը անփորձ էր և ռիսկային: Մարքսիստական վերլուծությունը իրենից ենթադրում էր միայն բուրժուական հեղափոխություն, ինչպիսին տեղի էր ունեցել 1789 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Կոմունիստական կուսակցությունը համաձայնում էր «բուրժուական հեղափոխության» գաղափարի հետ, սակայն իրականում հող էր նախապատրաստում սոցիալիզմի իրականացման համար: Հեղափոխական կուսակցությունները, փաստորեն, ևս չէին շտապում բավարարել ժողովրդի պահանջները:
 
==Կրկնվող ճգնաժամերը==
===Ապրիլյան օրերը===
Չնայաց ռուս բնակչությունը արդեն հոգնել էր պատերազմից և երկրում տիրող իրավիճակից, այնուամենայնիվ կառավարությունը բացառում էր Ռուսաստանի պատերազմից դուրս գալու փաստը։ Ապրիլին տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ Ժամանակավոր կառավարությունը և խորհրդի անդամները եկան այն եզրահանգման, որ պայմանագրերի չարաշահումը և պատերազմը շուտով կառաջացնեն զինվորների և բնակչության բարկությունը: Կառավարության դեմ ցույցերը առաջացնում են հեղափոխության առաջին իսկական զինված բախումները և ստիպում արտգործնախարարին՝ պատմաբան, կադետ [[Պավել Միլյուկով|Պավել Միլյուկով]]ին տալ հրաժարական:
 
Նույն թվականին Ռուսաստան վերադառնալուց կարճ ժամանակ անց [[Վլադիմիր Լենին|Վլադիմիր Լենինը]] հրապարակեց իր ապրիլյան թեզիսները։ Վերջիններիս համաձայն կապիտալիզմը մտել է անկման փուլ, իսկ ազգային բուրժուազիան այլևս չէր կարող որևէ դերակատարում ունենալ երկրի համար: Նա կարծում էր, որ միայն հեղափոխության շարունակությունը կարող է դադարեցնել պատերազմը և ապահովել փետրվարյան հեղափոխության նվաճումները: Լենինը հրաժարվում է Ժամանակավոր կառավարությանը աջացություն ցուցաբերել․ նրա առաջնային նպատակն էր բնակչությանն ապահովել հավասարաչափ իրավունքներով։ Նա գտնում էր, որ անհրաժեշտ է կատարել հողի հավասար բաժանում գյուղացիների միջև, ապահովել վերահսկողություն գործարաններում, որպեսզի աշխատանքային գրաֆիկը չանցնի ութ ժամից։ Սրանով նախատեսվում էր անմիջապես անցում կատարել դեպի Սոցիալիստական հանրապետություն:
 
Լենինյան թեզիսները սկզբում լայն արձագանք չստացան, սակայն շուտով, այն ունեցավ մեծ տարածում, անգամ հրատարակվեց այդ ժամանակի ամենաօրակարգային թերթերից մեկում՝ «Պրավդայում»։ [[Իոսիֆ Ստալին|Իոսիֆ Ստալինն]] ու [[Վյաչեսլավ Մոլոտով|Վյաչեսլավ Մոլոտովն]] անգամ հրապարակային հայտարարեցին, որ կաշխատեն ու կաջակցեն Լենինին երկիրը կայունության հասցնելու համար։ Տնտեսության անկումն ու շարունակական պատերազմները ավելացնում էին Վլադիմիր Լենինին հետևողների թիվը: Արդեն հունիսի սկզբին բոլշևիկները մեծամասնություն էին կազմում Պետրոգրադի խորհրդում: