«Ռուսական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 89.
[[Կատեգորիա:Ռուսական հեղափոխություն]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի պատմություն]]
 
===Ժամանակավոր կառավարությունը և Խորհրդարանը===
[[Պատկեր:Gouvernement provisoire russe.jpg|250px|մինի|ձախից|Ժամանակավոր կառավարությունը]]
Դումայի կողմից ընտրված ժամանակավոր կառավարությունը ղեկավարում էր նախկին կայսերական սպա, հարուստ հողատեր [[Միխայիլ Ռոձյանկոն]]:Այսպիսով, նույնիսկ եթե մենք խոսում ենք աշխատողների և զինվորների հեղափոխության մասին այնուամենայնիվ կառավարությունը գտնվում էր քաղաքական գործիչների ղեկավարած Ժամանակավոր կառավարության ձեռքում, հիմնականում [[կադետներ|կադետներ]]ի (Սահմանադրական դեմոկրատական կուսակցություն): Այս շրջանում մեծ թափ հավաքեց Կոմունիստական կուսակցությունը։ Նրանց գաղափարները տարածվեցին ոչ միայն քաղաքներում այլ նաև գյուղերում։ Մայրաքաղաքում նրանք հեղափոխության մասին հայտարարություններ էին տարածում։ Հենց այս շրջանում էլ կառավարման համակարգից բացառվեցին շատ հայտնի մարդիկ, ովքեր կարևոր դիրք էին զբաղեցնում կայսերության ժամանակ։ Կոմունիստական կուսակցությունը սկզբում այնպիսի մի խմբավորում էր, որտեղ բնակչությունը ուներ խոսքի ազատ իրավունք։
 
Պետրոգրադի Կոմունիստական կուսակցությունը խոստանում էր երկրում ապահովել ժողովրդավարություն, հավասար հողի բաժանում և ութ ժամյա աշխատանքային օր։ Սակայն այս ծրագիրը դուր չէր գալիս նոր հարստացած գյուղական մասային, ովքեր իրենց ձեռքում էին կենտրոնացրել գյուղական շրջանի գրեթե բոլոր հողերը։
 
Կոմունիստական կուսակցությունը որպես հեղափոխական կուսակցությունների առաջնորդ հավատում էր, որ միայն համընդհանուր ընտրական իրավունքի միջոցով ի վերջո կբարեկարգվի երկրի վիճակ։ Համընդհանուր ժողովը պետք է որոշում կայացներ հողի բաշխման վերաբերյալ: Բայց քանի որ պատերազմը դեռ շարունակվում էր իսկ ռազմական ճակատում առկա էին միլիոնավոր ընտրողներ՝ ընտրությունները ձգձգվում էին: Սպասվող բարեփոխումների ավարտը մշտապես հետաձգվում էր, հետևաբար բնակչությանը դեռևս վտանգ էր սպառնում<ref>[[Léo Figuères]], ''Octobre 17. La révolution en débat'', éditions Le Temps des cerises, Paris, 1995, p. 253.</ref>:
 
Կոմունիստական կուսակցությունը Պետրոգրադի խորհրդում գերակշիռ դիրք էր բռնել [[սոցիալիստներ]]ի, [[մենշևիկներ]]ի և [[Էսեռներ]]ի նկատմամբ։ [[Բոլշևիկներ]]ը, չնայած իրենց անվանը կազմում էին փոքրամասնություն։ Կարճ ժամանակահատվածում Կոմունիստական կուսակցությունը ստանում է Պետրոգրադի ժամանակավոր կառավարության աջակցությունը և առաջադրում առավել արմատական փոփոխություններ։ Ժամանակավոր կառավարությունը և Պետրոգրադի խորհուրդը որոշում են ընտրել նոր փոխնախագահ [[Ալեքսանդր Կերենսկի|Ալեքսանդր Կերենսկուն]]:
 
Գրեթե բոլոր հեղափոխականները, հատկապես մարքսիստական դպրոցում վերապատրաստվածները, կարծում էին, որ պրոլետարական հեղափոխությունը վաղաժամ է, և դրանով երկիրը կունենա տնտեսական հետընթաց։ Նրանց աչքում Ռուսաստանը միայն հասունացել էր բուրժուական հեղափոխության համար, իսկ պրոլետարիատը անփորձ էր և ռիսկային: Մարքսիստական վերլուծությունը իրենից ենթադրում էր միայն բուրժուական հեղափոխություն, ինչպիսին տեղի էր ունեցել 1789 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Կոմունիստական կուսակցությունը համաձայնում էր «բուրժուական հեղափոխության» գաղափարի հետ, սակայն իրականում հող էր նախապատրաստում սոցիալիզմի իրականացման համար: Հեղափոխական կուսակցությունները, փաստորեն, ևս չէին շտապում բավարարել ժողովրդի պահանջները: