«Ռուսական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 82.
Այս առիթով ֆրանսիավի գրող Մարկ Ֆեռոն գրում է․ «Մոսկվայում աշխատողները ստիպեցին իրենց ղեկավարին ուսումնասիրել իրենց իրավունքները, Օդեսայում ուսանողները թելադրեցին իրենց դասախոսներին քաղաքակրթությունների պատմության նոր ծրագիր, Պետրոգրադում սկսնակ դերասանները փոխարինեցին թատրոնի տնօրենին և իրենք իրենց համար ընտրեցին ներկայացման սցենար, բանակում զինվորները հրավիրեցին գահակալին ներկա գտնվել իրենց մարզումներին։ Սրանք այնպիսի իրադարձություններ են, որով աշխարհը գլխիվայր շուռ է գալիս»։
 
Հույսով եւև առատաձեռնությամբ լցված այս առաջին շաբաթները շատ բռնի չէին ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում: Շատ որոշումներ, որոնք արվել էին նախկին կայսեր կողմից իր աշխատակիցների հանդեպ՝ (ովքեր պարզապես տնային կալանքի տակ էին) չեղարկվեցին։ Նրանց շնորհվեց ազատություն, իսկ շատերը ուղակի լքեցին երկիրը։ Ժամանակավոր կառավարությունը արգելեց մահապատիժը, կալանավորներին ազատ արձակեց, արտաքսյալներին վերադարձրեց երկիր։ Երկրում հայտարարվում է մամուլի, խղճի, խոսքի ազատություն: Կանանց ևս տրվում է ընտրության իրավունք: Պետական հակասեմիտիզմը անհետանում է: Ուղղափառ եկեղեցին, որը Պետրոս Մեծի ժամանակ այսպես ասված գտնվում էր պահքի տակ, կարող էր ազատորեն հանդիպել խորհրդին։ 1917 թվականին պատրիարքությունը վերականգնվեց։ Զինված ուժերում Պետրոգրադի խորհրդարանի թիվ մեկ կանոնը հետևյալն էր՝ խստիվ արգելվեց սպաների նվաստացուցիչ սպառնալիքը և զինվորներին ևս տրվեց խոսքի իրավունք։
 
Վերջապես, ամենակարևոր փոփոխությունը կատարվեց հասարակության շրջանակում, խոսքը վերաբերվում է գյուղացիներին, քաղաքացիներին, զինվորներին։ Մի քանի շաբաթների ընթացքում ողջ երկիրը հավաքված էր մեկ գաղափարախոսության շուրջ։ Սակայն Ժամանակավոր կառավարություը ներքին ցանկություն էր հետապնդում իրականացնել ինքնավար իշխանություն, ապահովել ու ընդլայնել փետրվարյան հեղափոխության նվաճումները և բացառել հակառակ հեղափոխության տարբերակները։
 
 
[[Կատեգորիա:Հեղափոխություններ]]