«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
# Գրչության արվեստի լսարան
# Խազագիտության և երաժշտության լսարան
Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա բառով` միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, որոնքովքեր 7-8 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։ Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր, այն կոչում էին «Երկրորդ Աթենք Պանծալի»։ Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաններից և անգամ [[Կիլիկիա]]յից։ Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ՝ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրիչ, նկարիչ և ճարտարապետ [[Մոմիկ]]ը։ Մեր միջնադարյան մշակույթում հռչակված է Գլաձորի համալսարանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշխում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի նշանակալի արժեքներից է այն, որ այստեղից սկզբնավորվեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, [[Հովնան Որոտնեցի]]ն, [[Գրիգոր Տաթևացի]]ն, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին և այլն։ Գլաձորի մայրամուտից հետո [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցու]] աշակերտ Հովնան Որոտնեցին փոխադրվելով [[Տաթևի վանք]] այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց։
 
== Պատկերասրահ ==