«Ակումբային պոկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Ա Կ ՈՒ Մ Բ Ա Յ Ի Ն Պ Ո Կ Ե Ր Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` յուրաքանչյուր 4 երանգն...
(Տարբերություն չկա)

22:18, 15 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Ա Կ ՈՒ Մ Բ Ա Յ Ի Ն  Պ Ո Կ Ե Ր

Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` յուրաքանչյուր 4 երանգներում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը: «Ակումբային պոկերի բոլոր խաղացողները խաղում են միմյանց դեմ:

Խաղավարն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է 2-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերին: Ծանոթանալով խաղաթղթերին` խաղացողը որոշում է նրանց համակցության արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի մնացած խաղացողների (կամ խաղացողի) խաղաթղթերի հետ, ում խաղաթղթերն ավելի բարձր որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող և տանում բանկում դրված խաղանիշերը: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են:

Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը. 1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է: 2. Շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողը հավասարեցնում է իր խաղընկերների կողմից կատարված խաղադրումները և շարունակում խաղը:

Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը: Խաղացողները պետք է ամբողջ խաղի ընթացքում իրենց խաղաթղթերը պահեն խաղարկողի տեսադաշտում: Իր խաղաթղթերը դիտելուց և վերը նշված որոշումն ընդունելուց հետո խաղաթղթերը երեսով ներքև դնելու խաղասեղանին :

Խաղարկողը պարտավոր է խաղի կարգի վերաբերյալ պատասխանել խաղացողների հարցերին: Կազմակերպիչն իրավունք ունի սույն կանոնների խախտմամբ խաղացողներին դուրս հրավիրելու խաղասրահից: