«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
Ուշագրավ է, որ պարբերաբար կրկնվող սուր դիտողությունները, իշխող կարգերի դեմ նետված քննադատական ակնարկներն ավելի բացորոշ և կտրուկ են դառնում [[սախալին]]յան ճանապարհորդությունից հետո։ Իր դիսերտացիայի համար Չեխովը կարող էր անհրաժեշտ նյութեր գտնել և ուսումնասիրել ավելի դյուրին կերպով հենց Մոսկվայում, բայց նրա հիմնական նպատակն էր ուսումնասիրել սախալինյան աքսորականների կյանքը, քննել իրականությունը, պարզել ճշմարտությունը։ Նա սկսում է ուսումնասիրել Սախալինի մասին հրատարակված նյութերն ու հետազոտությունները։ Ուսանողները Չեխովի համար պրպտումներ են կատարում հանրային գրադարանում և հավաքում են կարևորագույն հրատարակությունները։ Չեխովը կարդում է նաև քրեական իրավունքի, քաղաքականության, դատավարության, բնագիտության մասին գրքեր։ Նախապատրաստական այդ մեծ աշխատանքն ավարտելուց հետո Չեխովը փորձում է ձեռք բերել Սախալինի վարչական մարմիններին ուղղված անհրաժեշտ գրություններ։ Այդպիսի պաշտոնական մի գրություն հանձնում է նրան գլխավոր բանտային վարչության կառավարիչը, որի հայտարարության համաձայն, Չեխովին հնարավորություն պետք է տրվեր ուսումնասիրելու աքսորավայրերի բոլոր բնակիչների կյանքը։ Հաստատված է, որ պաշտոնյան Չեխովին հանձնելով այդ գրությունը, միաժամանակ սախալինյան աքսորավայրի պետին ուղղված առանձին գաղտնի գրությամբ առաջարկում էր հնարավորություն չտալ, որ Չեխովը հանդիպի քաղաքական աքսորականների հետ։ Այդ գաղտնի գրությունը հայտնաբերվել է միայն [[հեղափոխություն]]ից հետո, գլխավոր բանտային վարչության արխիվային վավերագրերը ուսումնասիրողների շնորհիվ։
Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ Չեխովը Սախալին հասնելուն պես անցնում է աշխատանքի։ Նա շրջում է կղզում, հանդիպում աքսորականներին, ուսումնասիրում աքսորավայրերը, գրի առնում արտառոց և սոսկալի փաստեր։ Հետագայում Չեխովը իր հավաքած նյութերի հիման վրա գրում է ակնարկներ և ապա հրատարակում Սախալինի մասին գրած մեծածավալ իր գիտական աշխատությունը։
 
=== Յալթա ===
1897 թվականի մարտին Մոսկվա կատարած այցի ժամանակ Չեխովը հիվանդանում է [[թոքեր]]ի [[Արյունահոսություն|արյունահոսությամբ]]: Մեծ դժվարությամբ նրան համոզում են հիվանդանոց տեղափոխվել, որտեղ բժիշկները թոքերի վերին մասում ախտորոշում են [[տուբերկուլոզ]] և պատվիրում փոխել կենսակերպը<ref>Letter to Suvorin, 1 April 1897. [http://www.gutenberg.org/etext/6408 ''Letters of Anton Chekhov''.]</ref>:
 
1898 թվականին՝ հոր մահից հետո, Չեխովը Յալթայի ծայրամասում գնել էր հողատարածք և կառուցել [[Անտոն Չեխովի տուն (Յալթա)|Սպիտակ ամառանոցը]], որտեղ տեղափոխվել էր մոր և քրոջ հետ: Չնայած նա տնկել էր ծառեր ու ծաղիկներ, պահում էր շներ և կռունկներ, ընդունում հյուրերի, ինչպիսիք են [[Լև Տոլստոյ]]ը և [[Մաքսիմ Գորկի]]ն, Չեխովը միշտ շտապում էր «տաք [[Սիբիր]]ից» դեպի Մոսկվա կամ արտերկիր: Նա խոստացել էր տեղափոխվել [[Տագանրոգ]], երբ այնտեղ ջրամատակարարում տեղադրվի<ref>Olga Knipper, "Memoir", in Benedetti, ''Dear Writer, Dear Actress'', 37, 270.</ref><ref name = "Bartlett 2">Bartlett, 2.</ref>: Յալթայում թատրոնի համար Չեխովն ավարտեց ևս երկու պիես («[[Երեք քույր]]», «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգին]]»)՝ ստեղծագործելով ավելի դժար, քան «երբ գրում էր պարզ, ինչպես այժմ բլիթներն է ուտում»{{sfn|Malcolm|2004|pp=170–71}}:
 
1901 թվականի մայիսի 25-ին Չեխովն ամուսնացավ [[Օլգա Կնիպպեր-Չեխովա|Օլգա Կնիպպերի]]ի հետ: Նա նախկին պաշտպան էր, երբեմն Նեմիրովիչ-Դանչենկոյի սիրահար, ում Չեխովն առաջին անգամ հանդիպել էր [[Ճայը (պիես)|Ճայը պիեսի]] փորձերի ժամանակ<ref>"I have a horror of weddings, the congratulations and the champagne, standing around, glass in hand with an endless grin on your face." Letter to Olga Knipper, 19 April 1901.</ref><ref name = "Benedetti 125">Benedetti, ''Dear Writer, Dear Actress'', 125.</ref><ref>{{harvnb|Rayfield|1997|p=500|ps="Olga's relations with Vladimir Nemirovich-Danchenko were more than professional."}}</ref>: Մինչ այդ, Չեխովը, որը հայտնի էր որպես «Ռուսաստանի ամուսնությունից խուսափող գրական ամուրի»<ref>Harvey Pitcher in ''Chekhov's Leading Lady'', quoted in {{harvnb|Malcolm|2004|p=59}}.</ref>, նախընտրում էր անցողիկ կապեր<ref>"Chekhov had the temperament of a philanderer. Sexually, he preferred brothels or swift liaisons."{{harvnb|Wood|2000|p=78}}</ref>: Մի անգամ նա Սուվորինին գրել է.
 
{{quote|Ամեն դեպքում ես կամուսնանամ, եթե ցանկանում եք: Բայց այս պայմաններում, ամեն ինչ պետք է լինի, ինչպես մինչ այդ եղել է, այսինքն, նա պետք է ապրի Մոսկվայում, մինչ ես ապրում եմ գյուղում, և ես կգամ նրան տեսության...խոստանում եմ լինել հիանալի ամուսին, բայց ինձ տվեք մի կին, որը, ինչպես լուսինը, իմ երկնքում ամեն օր չի հայտնվի<ref>Letter to Suvorin, 23 March 1895. [http://www.gutenberg.org/etext/6408 ''Letters of Anton Chekhov''.]</ref>:}}
 
Նամակը կարծես Չեխովի ամուսնական պայմանավորվածությունների մարգարեությունը լիներ Օլգայի հետ. նա ապրում էր հիմնականում Յալթայում, Օլգան՝ Մոսկվայում՝ զբաղվելով իր դերասանական կարիերայով: 1902 թվականին Օլգան վիժում է, և [[Դոնալդ Ռեյֆիլդ]]ը զույգերի նամակների հիման վրա ներկայացրել է փաստեր, որ դա կարող էր տեղի ունենալ, քանի որ Չեխովն ու Օլգան առանձնացել էին, չնայած ռուս գիտնականները մերժել են այդ պահանջը<ref>{{harvnb|Rayfield|1997|pp=556–57|ps=Rayfield also tentatively suggests, drawing on obstetric clues, that Olga suffered an [[ectopic pregnancy]] rather than a miscarriage.}}</ref><ref name = "Simmons Benedetti">There was certainly tension between the couple after the miscarriage, though {{harvnb|Simmons|1970|p=569}}, and Benedetti, ''Dear Writer, Dear Actress'', 241, put this down to Chekhov's mother and sister blaming the miscarriage on Olga's late-night socialising with her actor friends.</ref>: Այս հեռավար ամուսնության գրական ժառանգությունը նամակագրությունն է, որը թատրոնի պատմության գանձեր է պահպանում, ներառյալ Ստանիսլավսկու ռեժիսորական մեթոդների վերաբերյալ ընդհանուր բողոքները և Չեխովի խորհուրդները Օլգային նրա պիեսներում խաղալիս<ref>Benedetti, ''Dear Writer, Dear Actress: The Love Letters of Olga Knipper and Anton Chekhov''.</ref>:
 
Յալթայում Չեխովը գրել է իր ամենահայտնի պատմվածքներց մեկը՝<ref>{{Cite web|url=http://www.eastoftheweb.com/short-stories/UBooks/LadyWith.shtml|title=Lady with lapdog|last=Chekhov|first=Anton|website=Short Stories}}</ref> «[[Շնիկով տիկինը]]»<ref>{{cite news|author=Rosamund, Bartlett|title=The House That Chekhov Built |journal=London Evening Standard|date= 2 February 2010|page=31}}</ref><ref>Greenberg, Yael. "The Presentation of the Unconscious in Chekhov's Lady With Lapdog." ''Modern Language Review'' 86.1 (1991): 126-130. Academic Search Premier. Web. 3 November 2011.</ref >, որը ներկայացնում է ցինիկ ամուսնացած տղամարդու և դժբախտ ամուսնացած կնոջ միջև առաջին հայացքից պատահական թվացող կապը, որոնք հանդիպում են Յալթայում հանգստանալիս: Նրանք չեն ակնկալում տևական որևէ բան: Անսպասելիորեն, աստիճանաբար սիրահարվելով, հայտնվում են ընտանիքի անվտանգության ռիսկային սկանդալում: Պատմվածքում յուրօրինակ կերպով ներկայացվում է նրանց զգացմունքները միմյանց հանդեպ, խորը սիրո արդյունքում հիասթափված գլխավոր հերոսի ներքին վերափոխումը և նրանց անելանելիությունը՝ հեռանալ ընտանիքից թե միմյանցից<ref>"Overview: 'The Lady with the Dog'." ''Characters in 20th-Century Literature.'' Laurie Lanzen Harris. Detroit: Gale Research, 1990. Literature Resource Center. Web. 3 November 2011.</ref>:
 
== Ուշ տարիները ==