«Չելկաշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}}
'''Չելկաշ''', ({{lang-ru|Челкаш}}), [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] առաջին ստեղծագործությունը տպագրված «Ռուսական հարստություն» ամսագրում [[1895]] թվականին (№ 6) [[Վլադիմիր Կորոլենկո]]յի աջակցությամբ: Գրվել է [[1894]] թվականի օգոստոսին [[Նիժնի Նովգորոդ]]ում:
== Սյուժե ==
Պատմվածքը սկսվում է նավահանգստի նկարագրությամբ առավոտյան աշխատանքային ժամին: Ավելի ուշ՝ ճաշի ժամին հայտնվում է Չելկաշը, գործազուրկ մաքսանենգը՝ ով փնտրում էր իր ընկերոջը Միշային, որի հետ միասին գողություն էր կատարում մի նոր գործի համար: Պահակից իմանալով, որ Միշկան հիվանդանոցում է, Չելկաշը նստում է գինետան դռների մոտ և մտածում է ի՞նչ անել: Այդ ժամանակ նա նկատում է մի լայնաթիկունք երիտասարդ տղայի Գավրիլա անունով: Հերոսները ծանոթանում են: Գավրիլը պատմում է, որ նավահանգիստ է եկել գումար աշխատելու և արդեն ժամանակն է ամուսնանալու: Չելկաշը տղային ներկայանում է որպես ձկնորս և աշխատանք է առաջարկում: Համաձայնվելուց հետո հերոսները ուղևորվում են պանդոկ: Մութն ընկնելուն պես նստում են նավակը և հանգիստ, առանց ուշադրություն գրավելու, անցնում են աշխատանքի: Չելկաշը անհետանում է իր հետ տանելով Գավրիլի անձնագիրը, որպեսզի նա չփախչի և վերադառնում է իր հետ բերելով ինչ-որ ծանր քառակուսի բան: Մաքսանենգները շարունակում են իրենց ճանապարհը: Լողալով բեռնանավի մոտ, որտեղ նրանց սպասում էին, բարձրանում են տախտակամած և քնում: Անօրինական կատարված աշխատանքը Գավրիլին դժվարությամբ տրվեց, սակայն գիշերը վաստակած գումարը և նրա մեջ արթնացած ագահությունը ստիպում են մտածել հաջորդ նման փորձի մասին: Չելկաշը առաջինը արթնանալով ստանում է վաստակած գումարը, արթնացնում է Գավրիլին և միասին, նստելով նավակը, գնում են ափ: Հասնելով ափ, Գավրիլը նետվում է իր կառավարչի ոտքերի մոտ, խնդրում է նրան տալ ամբողջ հասույթը պատճառաբանելով, որ գումարն իրեն ավելին է անհրաժեշտ: Չելկաշը լցված խղճահարությամբ և ատելությամբ իր ստրուկի ագահ հանդեպ, նետում է ամբողջ գումարը նրան: Դրանից հետո Գավրիլը խոստովանում է, որ դեռ նավում նա ցանկացել է սպանել Չելկաշին և վերցնել բոլոր փողերը: Վիրավորված Չելկաշը վերցնում է գումարը և գնում, Գավրիլը անմիջապես նրա գլխին քար է նետում և փախչում, բայց շուտով վերադառնում է: Տեսնելով Չելկաշին կենդանի խնդրում է ներել: Չելկաշը չի ներում, վերցնում է փողը գրպանից, թողնելով մի կտոր թուղթ, մնացածը տալիս Գավրիլին: Գավրիլը գումարը ընդունում է ։ Հերոսները ցրվում են տարբեր կողմեր ընդմիշտ:
== Ստեղծման պատմություն ==
1891 թվականին Մաքսիմ Գորկին [[Նիկոլաև (քաղաք, Ուկրաինա)|Նիկոլաև քաղաքի]] հիվանդանոցն է ընկնում: Այդ նույն հիվանդասենյակում է լինում նաև մի բոսյակ, որը գրողին պատմում է իր պատմությունը, և դա հանդիսանում է ստեղծագործության հիմք: Պատմվածքը գրվել է 2 օր և անմիջապես տրվել [[Կորոլենկո Վլադիմիր|Վ. Կորոլենկոյին]]<ref>Тарасова А. А. Комментарии к рассказу</ref>:
== Հերոսներ ==
* Չելկաշ - բոսյակ-մաքսանենգ, գլխավոր հերոս
Տող 11.
 
== Մեջբերումներ ==
* «Այս երեխան նրա Չելկաշի համեմատ, համարձակվում է սիրել ազատությունը, որը չգիտի գները և որը նրան պետք չէ»:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չելկաշ» էջից