«Քիմիական տարրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
VI պարբերությունում լանթանից անմիջապես հետո տեղաբաշխված են 14 տարրեր՝ 58-71 կարգաթվերով, որոնց անվանում են լանթանոիդներ (լանթանանմաններ)։ Դրանց քիմիական հատկություններն իրար շատ նման են։ VII պարբերությունում ակտինիումից հետո նույնպես տեղաբաշխված են 14 տարրեր՝ 90-103 կարգաթվերով, որոնց անվանում են ակտինոիդներ (ակտինանմաններ)։ Ի տարբերություն լանթանոիդների՝ ակտինոիդների հորիզոնական համանմանությունը թույլ է արտահայտված։
Լանթանոիդներն ու ակտինոիդները տեղաբաշխված են պարբերական համակարգի ներքևում, իսկ լանթանի և ակտինիումի վանդակներում դրանք ցույց են տրվում համապատասխանաբար մեկ և երկու աստղանիշերով (* և **)։
 
== Քիմիական տարրերի սիմվոլներ ==
Քիմիական տարրերի սիմվոլներն օգտագործվում են որպես այդ տարրերի կրճատ անվանումներ։ Որպես սիմվոլ սովորաբար վերցվում է տարրի անվան առաջին տառը, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացվում է երկրորդը կամ հաջորդ տառերից մեկը։ Սովորաբար դրանք տարրի լատիներեն անվանումների առաջին տառերն են. Cu — [[պղինձ]] (''cuprum''), Ag — [[արծաթ]] (''argentum''), Fe — [[երկաթ]] (''ferrum''), Au — [[ոսկի]] (''aurum''), Hg — [[սնդիկ]] (''hydrargirum'')։ Քիմիական սիմվոլների նման համկարգն առաջարկվել է [[1814 թվական]]ին շվեդ քիմիկոս [[Իյոնս Յակոբ Բերցելիուս|Իյոնս Յակոբ Բերցելիուսը]]։ Տարրերի ժամանակավոր սիմվոլները, որ օգտագործվում են նախքան դրանց մշտական անվանումների ու սիմվոլների հաստատումը, կազմված են երեք տառերից, որոնք նշանակում են դրանց ատոմական համարի տասնորդական գրառման երեք թվերի լատիներեն անվանումներից (օրինակ՝ ունունոկտիումը 118-րդ տարրն է, որ ունեցել է Uuo ժամանակավոր անվանումը)։ Օգտագործվում է նաև ըստ վերևում տեղադրված հոմոլոգների անվանման համակարգը (Eka-Rn, Eka-Pb և այլն)։
 
Սիմմվոլի կողքին նշված թվերը նշանակում են. վերևի ձախ կողմինը՝ ատոմական զանգված, ներքևի ձախ կողմինը՝ կարգաթիվ, վերևի աջ կողմինը՝ իոնի լիցք, ներքևի աջ կողմինը՝ մոլեկուլում ատոմների թիվը<ref name="de.gubkin.ru" />։
 
<center>
{|
|align="right"|ատոմական զանգված
|
|align="left"|իոնի լիցք
|-
|
!Տարրի սիմվոլ
|
|-
|align="right"|կարգաթիվ
|
|align="left"|ատոմների թիվը մոլեկուլում
|}
</center>
Օրինակներ՝
* <math>\mathsf{H_2}</math> — [[ջրածին|ջրածնի]] մոլեկուլ, որ կազմված է ջրածնի երկու ատոմներից,
* <math>\mathsf{Cu^{2+}}</math> — [[պղինձ|պղնձի]] իոն 2+ լիցքով
 
* <math>\mathsf{^{12}_{ 6}C}</math> — [[Ածխածին|ածխածնի]] ատոմ 6-ի հավասար լիցքով և 12-ի հավասար ատոմային զանգվածով։
 
Պարբերական աղյուսակում քիմիական տարրի քարտը սովորաբար պարունակում է հետևյալ բնութագրերը.
[[Պատկեր:Muster Ruthenia.svg|200 px|right]]
* '''1''' — քիմիական տարրի նշանակում,
* '''2''' — տարրի անվանում,
* '''3''' — [[Ատոմական համար|քիմիական տարրի կարգաթիվ]], որը հավասար է ատոմի միջուկում պարունակվող պրոտոնների թվին,
* '''4''' — [[ատոմական զանգված]]. կայուն իզոտոպների ատոմական զանգվածի միջին արժեքը երկրակեղևում կամ առավել երկարակյաց իզոտոպի ատոմական զանգվածը ([[Ռադիոակտիվ տարրեր|ռադիոակտիվ տարրերի]] համար),
* '''5''' — էլեկտրոնների տարածվածությունը էներգետիկ մակարդակներում,
* '''6''' — էլեկտրոնային փոխդասավորվածություն։
 
== Տես նաև ==