«Ատլանտյան օվկիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 913.
=== Տրանսպորտային ուղիներ ===
Ատլանտյան օվկիանոսը համաշխարհային նավարկության մեջ առաջատարն է համարվում: Ուղիների մեծամասնությունն անցնում են Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա: Ատլանտյան օվկիանոսի հիմնական նավարկելի [[Նեղուց|նեղուցներն]] են՝ [[Բոսֆոր]] և [[Դարդանելի նեղուց|Դարդանել]], [[Ջիբրալթարի նեղուց|Ջիբրալթար]], [[Լա Մանշ]], [[Պա դե Կալե]], Բալթյան նեղուցներ ([[Սկագերակ]], [[Կատեգատ]], [[Էրեսուն]], [[Մեծ Բելտ]], [[Փոքր Բելտ]]), [[Դանիական նեղուց|Դանիական]], [[Ֆլորիդայի նեղուց|Ֆլորիդայի]]: Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ կապված է արհեստական փորված ջրանցքով՝ [[Պանամայի ջրանցք|Պանամայի ջրանցքով]], որն անց է կացված Պանամայի պարանոցում: Ատլանտյան օվկիանոսը Հնդկական օվկիանոսի հետ կապված է [[Սուեզի ջրանցք|Սուեզի ջրանցքով]], որը կրկին արհեստական փորված ջրանցք է, և իրար է միացնում [[Միջերկրական ծով|Միջերկրական]] և [[Կարմիր ծով|Կարմիր ծովերը]]: Խոշոր նավահանգիստներից են՝ [[Սանկտ Պետերբուրգ]] ([[Նավթ|նավթամթերք]], [[Մետաղ|մետաղներ]], անտառամթերք, բեռնարկղեր, [[ածուխ]], հանքանյութ, քիմիական հումք, մետաղի ջարդոն), [[Համբուրգ]] ([[Ավտոմեքենա|ավտոմեքենաներ]] և սարքավորումներ, քիմիական արտադրանք, մետաղագործության հումք, նավթ, [[բուրդ]], անտառտնտեսություն, պարենմթերք), [[Բրեմեն]], [[Ռոտերդամ]] (նավթ, [[բնական գազ]], հանքանյութ, [[Պարարտանյութեր|պարարտանյութ]], սարքավորումներ, արդյունաբերական հումք), [[Անտվերպեն]], [[Հավր]] (նավթ, սարքավորումներ), [[Ֆիլիքսթոու]], [[Վալենսիա]], [[Ալխեսիրաս]], [[Բարսելոնա]], [[Մարսել]] (նավթ, հանքանյութ, [[Հացահատիկային բույսեր|հացահատիկ]], մետաղ, քիմիական նյութեր, [[շաքար]], [[Միրգ|մրգեր]] և [[բանջարեղեն]], [[գինի]]), [[Ջիոիա Տաուրո]], [[Մարսաշլոկ]], [[Ստամբուլ]], [[Օդեսա]] (շաքարի հումք, բեռնարկղեր), [[Մարիուպոլ]] ([[ածուխ]], հանքաքար, հացահատիկ, բեռնարկղեր, նավթամթերք, անտառանյութ, պարենմթերք), [[Նովոռոսիյսկի քաղաքային օկրուգ|Նովոռոսիյսկ]] (նավթ, հանքաքար, ցեմենտ, հացահատիկ, մետաղներ, սարքավորումներ, պարենմթերք), [[Բաթում]] (նավթ, խառնաբեռնիչ իրեր, պարենմթերք), [[Բեյ­րութ|Բեյրութ]] ([[Ֆոսֆոր|ֆոսֆորիտ]], մրգեր, բանջարեղեն, բուրդ, անտառանյութ, [[ցեմենտ]], ավտոմեքենաներ, պարատանյութեր, [[թուջ]], [[Շինարարական նյութեր|շինանյութեր]], պարենմթերք), [[Պորտ Սաիդ]], [[Ալեքսանդրիա]] ([[Բամբակենի|բամբակ]], [[բրինձ]], հանքանյութեր, սարքավորումներ, մետաղներ, նավթամթերք, պարատանյութեր), [[Կասաբլանկա]] (ֆոսֆորիտ, հանքանյութեր, [[Ցիտրուսայիններ|ցիտրուսներ]], [[Խցանափայտ|խցան]], պարենմթերք, սարքավորումներ, գործվածքներ, նավթամթերք), [[Դակար|Դաքար]] ([[գետնանուշ]], [[Փյունիկյան արմավենի|արմավ]], բամբակ, անասուն, ձկնեղեն, հանքանյութեր, սարքավորումներ, նավթամթերք, պարենմթերք), [[Քեյփթաուն]], [[Բուենոս Այրես]] ([[բուրդ]], [[միս]], հացահատիկ, [[կաշի]], բուսական յուղեր, [[Կտավատ|կտավատի]] սերմ, բամբակ, սարքավորումներ, երկաթի հանքաքար, ածուխ, նավթ, արդյունաբերական սարքավորումներ), Սանտուս, Ռիո դե Ժանեյրո (երկաթի հանքաքար, թուջ, սուրճ, բամբակ, շաքարավազ, [[Կակաո|կակաոյի]] սերմեր, սղոցանյութեր, միս, բուրդ, կաշի, նավթամթերք, սարքավորումներ, ածուխ, հացահատիկ, ցեմենտ, պարենմթերք), [[Հյուստոն|Հյուսթոն]] (նավթ, հացահատիկ, ծծումբ, սարքավորումներ), [[Նոր Օրլեան|Նոր Օռլեան]] (հանքանյութեր, ածուխ, շինսարքավորումներ, ավտոմեքենաներ, հացահատիկ, վարձույթ, սարքավորումներ, սուրճ, մրգեր, պարենմթերք), [[Սավաննա (Ջորջիա)|Սավաննա]], [[Նյու Յորք]] (նավթ, քիմիական հումք, սարքավորումներ, [[բջջանյութ]], [[Թուղթ (նյութ)|թուղթ]], [[սուրճ]], շաքարավազ, մետաղներ), [[Մոնրեալ]] (հացահատիկ, նավթ, ցեմենտ, ածուխ, անտառանյութ, մետաղներ, թուղթ, [[ասբեստ]], զինամթերք, ձկնեղեն, ցորեն, սարքավորումներ, բամբակ, բուրդ)<ref name="География морских путей">{{статья|автор=Серебряков В. В.|заглавие=География морских путей|место=М.|издательство=Транспорт|год=1981|страницы=69—187}}</ref><ref name="WORLD PORT RANKING">{{cite web|url=http://aapa.files.cms-plus.com/Statistics/WORLD%20PORT%20RANKINGS%2020081.pdf|title=WORLD PORT RANKING - 2008|publisher=|archiveurl=https://www.webcitation.org/69eaEND3Y?url=http://aapa.files.cms-plus.com/Statistics/WORLD%20PORT%20RANKINGS%2020081.pdf|archivedate=2012-08-04|accessdate=2012-07-23}}</ref>:
 
Ուղևորափոխադրումների մեջ գլխավոր տեղը, Ատլանտյան օվկիանոսի վրայով, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև, բաժին է ընկնում օդային տրանսպորտին: Տրանսատլանտյան գլխավոր օդային ուղիներն անցնում են Իսլանդիայից դեպի Նյուֆաունդլենդ: Մյուս կարևոր օդուղին Լիսաբոնից, Ազորյան կղզիներից և Բերմուդյան կղզիներից է անցնում: Եվրոպայից դեպի Հարավայի Ամերիկա ավիամայրուղին անցնում է Լիսաբոնից դեպի Դակար և ամենանեղ հատվածով դեպի Ռիո դե Ժանեյրո: Միացյալ Նահանգներից դեպի Աֆրիկա օդուղիներն անցնում են Բահամյան կղզիներով, Դակարով և [[Ռոբերտսփորթ|Ռոբերտսփորթով]]<ref name="Российские универсальные энциклопедии5">{{cite web|url=http://gatchina3000.ru/great-soviet-encyclopedia/bse/079/973.htm|title=Российские универсальные энциклопедии Брокгауз-Ефрон и Большая Советская Энциклопедия объединенный словник|publisher=gatchina3000.ru|archiveurl=https://www.webcitation.org/68e596dHU?url=http://gatchina3000.ru/great-soviet-encyclopedia/bse/079/973.htm|archivedate=2012-06-23|accessdate=2012-06-13}}</ref>: Ատլանտյան օվկիանոսի ափերին են գտնվում նաև մի շարք տիեզերական թռիչքների կայաններ՝ [[Կանավերալի հրվանդան]] (ԱՄՆ), Կուրու ([[Ֆրանսիական Գվիանա]]), [[Ալկանտարաս|Ալկանտարա]] (Բրազիլիա):
{| class="graytable" style="text-align:center"
|+
| width="25%" |[[Պատկեր:Hamburg_(DerHexer)_2011-08-13_79.jpg|կենտրոն|257x257փքս]]
| width="25%" |[[Պատկեր:Development-driller-2.jpg|կենտրոն|248x248փքս]]
| width="25%" |[[Պատկեր:Sea-salt-minemaio.jpg|կենտրոն|220x220փքս]]
| width="25%" |[[Պատկեր:Ferry_Birka_Princess_20050902.jpg|կենտրոն|220x220փքս]]
|-
|Բեռնարկղեր փոխադրող նավ [[Համբուրգ]] նավահանգստում ([[Գերմանիա]])
|նավթային պլատֆորմ «Development Driller II» [[Մեքսիկական ծոց|Մեքսիկական ծոցում]]
|[[Նատրիումի քլորիդ|Կերակրի աղի]] արդյունահանում [[Կաբո Վերդե|Կաբո Վերդեում]]
|«<nowiki/>[[Sea Diamond (զբոսանավ)|Sea Diamond]]<nowiki/>» զբոսանավը [[Ստոկհոլմ|Ստոկհոլմի]] նավահանգստում ([[Շվեդիա]])
|}
 
=== Օգտակար հանածոներ ===
Ատլանտյան օվկիանոսի տարածքից ամենաշատը [[նավթ]] և [[բնական գազ]] են արդյունահանում, հիմնականում մայրցամաքային ծանծաղուտներից: Նավթը արդյունահանում են [[Մեքսիկական ծոց|Մեքսիական ծոցից,]] [[Կարիբյան ծով|Կարիբյան ծովից]], [[Հյուսիսային ծով|Հյուսիսային ծովից]], [[Բիսկայան ծոց|Բիսկայան ծոցից]], [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովից]], [[Գվինեական ծոց|Գվինեական ծոցից]]: Հյուսիսային ծովի շելֆից արդյունահանվում է նաև մեծ քանակությամբ բնական գազ: Մեքսիկական ծոցից արդյունահանում են [[ծծումբ]], Նյուֆաունդլենդ կղզուց՝ [[Երկաթ|երկաթաքար]]: Հարավային Աֆրիկայի մայցամաքային ծանծաղուտի հանածոներով հարուստ փխրուն հանքաշերտից արդյունահանում են [[ալմաստ]]: Ատլանտյան օվկիանոսից արդյունահանում են նաև մի շարք այլ քիմիական նյութեր ու օգտակար հանածոներ՝ [[տիտան]], [[ցիրկոն]], [[անագ]], [[ֆոսֆատներ]], [[մոնացիտ]], [[սաթ]], ածուխ, [[բարիտ]], [[ավազ]], [[կոպիճ]], [[կրաքար]] և այլն<ref name="Российские универсальные энциклопедии8">{{cite web|url=http://gatchina3000.ru/great-soviet-encyclopedia/bse/079/973.htm|title=Российские универсальные энциклопедии Брокгауз-Ефрон и Большая Советская Энциклопедия объединенный словник|publisher=gatchina3000.ru|archiveurl=https://www.webcitation.org/68e596dHU?url=http://gatchina3000.ru/great-soviet-encyclopedia/bse/079/973.htm|archivedate=2012-06-23|accessdate=2012-06-13}}</ref>:
 
Ատլանտյան օվկիանոսի ափերին կառուցված են նաև [[Մակընթացային էլեկտրակայան|մակընթացային էլեկտրակայաններ]]՝ «<nowiki/>[[Լյա Ռանս]]<nowiki/>» Ռանս գետի վրա Ֆրանսիայում, «Աննապոլիս» Ֆանդի ծոցում՝ Կանադա, «<nowiki/>[[Համերֆեստ ՓՄԿ|Համերֆեսթ]]<nowiki/>» Նորվեգիայում<ref name="Российские универсальные энциклопедии8" />:
 
=== Ռեկրեացիոն ռեսուրսներ ===
Ատլանտյան օվկիանոսի [[Ռեկրեացիոն ռեսուրսներ|ռեկրեացիոն ռեսուրսները]] խիստ բազմազան են: Արտագնա [[Տուրիզմ|զբոսաշրջության]] հիմնական գոտիներն են՝ [[Եվրոպա]] ([[Գերմանիա]], [[Միացյալ Թագավորություն]], [[Ֆրանսիա]], [[Իտալիա]], [[Նիդերլանդներ]], [[Բելգիա]], [[Ավստրիա]], [[Շվեդիա]], [[Ռուսաստան|Ռուսաստանի Դաշնություն]], [[Շվեյցարիա]], [[Իսպանիա]]), Հյուսիսային Ամերիկա ([[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]], [[Կանադա]]) և Հարավային Ամերիկա<ref name="Основные черты географии туризма">{{cite web|url=http://www.orsha.by/?page_id=97|title=Основные черты географии туризма|publisher=Страны и континенты|archiveurl=https://www.webcitation.org/67m6dgmK7?url=http://www.orsha.by/?page_id=97|archivedate=2012-05-19|accessdate=2012-05-18}}</ref>: Հիմնական ռեկրեացիոն գոտիներն են՝ Հարավային Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի Միջերկրածովային ափագիծ, Բալթիկ և Սև ծովերի ափագիծ, Ֆլորիդա թերակղզի, Հայիթի, Կուբա, Բահամյան կղզիներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի քաղաքների և քաղաքային ագլոմերացիաների Ատլանտյան ափագիծ: Վերջին ժամանակներում մեծ հետաքրքություն են առաջացնում նոր երկրները՝ Թուրքիա, Խորվաթիա, Եգիպտոս, Թունիս, Մարոկկո<ref name="Рекреационные ресурсы">{{cite web|url=http://www.orsha.by/?page_id=54|title=Рекреационные ресурсы|publisher=Страны и континенты|archiveurl=https://www.webcitation.org/67m6eF8P7?url=http://www.orsha.by/?page_id=54|archivedate=2012-05-19|accessdate=2012-05-18}}</ref>: Ատլանտյան օվկիանոսի երկրների մեջ զբոսաշրջիկ ընդունող ամենամեծ երկրներից են՝ Ֆրանսիա (77 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), ԱՄՆ (60 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Իսպանիա (53 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Իտալիա (44 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Միացյալ Թագավորություն (28 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Թուրքիա (27 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Մեքսիկա (22 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Ուկրաինա (21 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Ռուսաստան (20 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Կանադա (16 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Հունաստան (15 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Եգիպտոս (14 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Լեհաստան (12 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Նիդերլանդներ (11 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Մարոկկո (9 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Դանիա (9 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Հարավաֆրիկյան Հանրապետություն (8 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Սիրիա (8 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Թունիս (7 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Բելգիա (7 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Պորտուգալիա (7 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Բուլղարիա (6 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Արգենտինա (5 միլիոն զբոսաշրջիկ տարեկան), Բրազիլիա (5 միլիոն զբոսաշրջիկ տարեկան)<ref name="ВсеТур">{{cite web|url=http://mkt.unwto.org/sites/all/files/docpdf/unwtohighlights11enlr_1.pdf|title=UNWTO World Tourism Barometer. 2011 edition|publisher=Всемирная туристская организация ЮНВТО|archiveurl=https://www.webcitation.org/67ukiubXk?url=http://mkt.unwto.org/sites/all/files/docpdf/unwtohighlights11enlr_1.pdf|archivedate=2012-05-25|accessdate=2012-05-18}}</ref>:
 
[[Կատեգորիա:Ատլանտյան օվկիանոս]]
[[Կատեգորիա:Ատլանտյան օվկիանոսի պատմություն]]