«Միխայ Մունկաչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Սովորել է Է․ Սամոշիի մոտ ([[1862]]-[[1863]]), [[Վիեննա]]յի և [[Մյունխենի գեղարվեստի ակադեմիա]]ներում ([[1865]]-[[1868]]), նաև [[Դյուսելդորֆ]]ում՝ Լ․ Կնաուսի մոտ ([[1868]]-[[1869]])։ Կրել է [[Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոց|Դյուսելդորֆի դպրոցի]], Բարբիզոնի դպրոցի և Գ․ Կուրբեի ազդեցությունը։ Սկզբնական շրջանի աշխատանքները տոգորված են ռոմանտիկայով («Ամպրոպ տափաստանում», [[1867]], [[Հունգարիայի ազգային պատկերասրահ|Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ]])։ [[1870]]-ական թվականներին հեղափոխական-դեմոկրատական գաղափարների ազդեցությամբ ստեղծել է սոցիալ-քննադատական բնույթի ստեղծագործություններ («Մահապարտի խուցը», [[1870]], «Գիշերային շրշմոլիկներ», [[1873]], երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ), որոնք Մունկաչիին համաշխարհային ճանաչում են բերել։ [[1870]]-ական թվականների վերջերին խորապես արտահայտիչ բնանկարներին, դիմանկարներին զուգընթաց ստեղծել է կրոնական, պատմական և ժանրային գործեր («Ահա մարդը», [[1896]], Ֆ․ Դերիի անվան թանգարան, Դեբրեցեն), անդրադարձել նաև հեղափոխական թեմատիկային («Գործադուլ», [[1895]], Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ)։ Մունկաչիի լավագույն ուշագրավ աշխատանքներ [[XIX դար]]ի հունգիական ռեալիստական գեղանկարչության հիմք են հանդիսացել։
 
== Ծանոթագրություններ ==